Տեսություն

Ծծմբաջրածին:
1faae7d1eeb32e6629d2452a3ffa95fa.jpg 
Ֆիզիկական հատկությունները:
Սովորական պայմաններում տհաճ հոտով (նեխած ձվի հոտը պայմանավորված է H2S-ով), թունավոր, անգույն գազ է, վատ է լուծվում ջրում (նորմալ պայմաններում \(1\) ծավալ ջրում լուծվում է \(3 \)լ ծծմբաջրածին)։
 
32.jpg
 
Ուշադրություն
Ծծմբաջրածինը խիստ թունավոր է, և նրա հետ կապված բոլոր փորձերը պետք է կատարել քարշիչ պահարանում:
Ստացումը:
1) Ստացվում է հալված ծծմբի միջով ջրածին բաց թողնելիս.
 
download (2).jpg
 
  H2+S=H2S

 
 2)   Սուլֆիդների և ուժեղ թթուների փոխազդեցությունից.
 
download (1).jpg
 
ZnS+2HCl=ZnCl2+H2S
Քիմիական հատկությունները:
1. Ծծմբաջրածնի ջրային լուծույթն անվանում են ծծմբաջրածնային թթու, որը թույլ երկհիմն թթու է.
 
H2SH++(HS)(HS)H++S2
 
Ծծմբաջրածնային թթուն ցուցաբերում է թթուներին բնորոշ հատկությունները օրինակ՝ փոխազդում է հիմքերի հետ` առաջացնելով երկու տեսակի աղ` չեզոք` սուլֆիդներ և թթու` հիդրոսուլֆիդներ: 
 
H2S+2KOH=K2S+2H2OH2S+2KOH=KHS+H2O
 
Մետաղների սուլֆիդները այրվում են, առաջացնելով համապատասխան մետաղի օքսիդ և ծծմբային գազ.
Օրինակ
2ZnS+3O2=2ZnO+2SO24FeS+7O2=2Fe2O3+4SO2
 
2. H2S-ը ցուցաբերում է շատ ուժեղ վերականգնող հատկություն (S2  իոնի հաշվին, որը կարող է միայն վերականգնող լինել, քանի որ համապատասխանում է ծծմբի նվազագույն օքսիդացման աստիճանին).
 
S22eSo4eS42eS6
Օրինակ
H2S + Br 2 = S + 2HBr2H2S + 3O2(ավելցուկ=  2SՕ2 + 2H2O2H2S + O2 (պակասորդ= 2S + 2H2OH2S + H2SO4(խիտ)   S + SO2 + 2H2O 
 
3. Ծծմբաջրածնի որակական ռեակցիան ջրում և թթուներում չլուծվող \(PbS\) և \(CuS\) սև նստվածքի առաջացումն է.
Օրինակ
H2S + Pb(NO3)=2  PbS + 2HNO3Na2S + Pb(NO3)=2 PbS + 2NaNO3Pb2+ + S2 = PbS
 
800px-Сульфид_свинца.jpg  Molybdenum-Disulfide-Powder.jpg
 
Կապարի սուլֆիդ                                                  Պղնձի\((II)\) սուլֆիդ
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015