Տեսություն

Ծծբի ատոմի կառուցվածքը և տարածվածությունը բնության մեջ:
Sulfur Mining_009.jpg
 
Ծծմբի ատոմները (հիմնական վիճակում) արտաքին էներգիական մակարդակում պարունակում են \(6\) էլեկտրոն, որոնցից երկուսը չզույգված են (կենտ են), ուստի ցուցաբերում է վալենտականություն \(2\)
  
Screenshot_2.png
 
Քիչ քանակությամբ էներգիա կլանելով՝ ծծմբի ատոմը կարող է անցնել գրգռված վիճակի, ինչը տեղի է ունենում ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ քիմիական տարրերի ատոմների հետ քիմիական կապ առաջացնելիս: Թափուր \(3d\)-օրբիտալների հաշվին ծծմբի ատոմի չզույգված էլեկտրոնների թիվը կարող է մեծանալ՝ \(4\) կամ \(6\) դառնալ, իսկ վալենտականությունը՝ համապատասխանաբար \(4\), \(6\)
 
pic1356.png
 
Թթվածնի ատոմների համեմատությամբ ծծմբի ատոմներն ունեն մեծ շառավիղ, էլեկտրաբացասականության փոքր արժեք, որի պատճառով էլ ցուցաբերում են արտահայտված վերականգնիչ հատկություն` առաջացնելով միացություններ, որոնցում ծծմբի ատոմները ցուցաբերում են \(+2\), \(+4\), \(+6\) օքսիդացման աստիճան: Ավելի փոքր էլեկտրաբացասականությամբ օժտված տարրերի հետ (ջրածին, մետաղներ) փոխազդելիս ծծումբը ցուցաբերում է օքսիդիչ հատկություն` ձեռք բերելով \(–2\)-ի հավասար օքսիդացման աստիճան:
 
Բնության մեջ ծծումբը հանդիպում է երեք ձևով:

1. Բնածին կամ ինքնածին ծծումբ, որը ծծմբի շեղանկյուն տարաձևությունն է (S8)
 
02.jpg
 

2. Սուլֆիդային ծծումբ` ծծմբաջրածինը և նրա աղերը. ցինկի խաբուսակ` \(ZnS\), կինովար` \(HgS\), կապարափայլ` \(PbS\), պիրիտ ( ծծմբահրաքար)` FeS2, երկաթի\((II)\) սուլֆիդ` \(FeS\) և այլն:
 
img549.jpg  761557_original.jpg
 
երկաթի\((II)\) սուլֆիդ` \(FeS\)                                       պիրիտ` FeS2
 
  
3. Սուլֆատային ծծումբ՝ գլաուբերյան աղ` Na2SO410H2O, գիպս` CaSO42H2O, պղնձարջասպ` CuSO45H2O, երկաթարջասպ` FeSO47H2O և այլն:    
  
htmlconvd-UwstFR_html_m7e70f516.jpg  44599.jpg
 
գլաուբերյան աղ` Na2SO410H2O                գիպս` CaSO42H2O
 
 
BernhardEdmaier_Volcano_blue.jpg  c745db3d2ec3e2a0ca8fcf17f93b86fc.JPG
 
պղնձարջասպ` CuSO45H2O                        երկաթարջասպ` FeSO47H2O
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015