Տեսություն

Ծծումբ՝ պարզ նյութ: Ծծմբի քիմիական հատկությունները:
16_S-1.jpg
 
Ծծումբը գոյություն ունի հիմնականում \(3\) պարզ նյութի՝ տարաձևությունների տեսքով:
 
1. Շեղանկյուն ծծումբ - S8: Առավել կայուն ձևափոխությունն է:
 
images (14).jpg   26.2.jpg
 
2. Ասեղնաձև (մոնոկլին) ծծումբ)` մուգ դեղին ասեղներ: Կայուն է \(96℃\) բարձր ջերմաստիճանում, սովորական ջերմաստիճանում փոխարկվում է շեղանկյուն ծծմբի:
 
download (1).jpg g3_5_2_4.png
 
3. Պլաստիկ շագանակագույն ռետինանման ամորֆ զանգված է, անկայուն է, արագ փոխարկվում է շեղանկյուն ծծմբի:
 
Sulfur_plastic-1.jpg   hhhhggghg.png
 
Ծծմբի ստացումը:
1. Արդյունաբերության մեջ ստանում են` բնածին ծծումբը հալելով ջրային գոլորշիներով:

sera_khimija_i_svojstva.jpg
 
2. Ծծմբաջրածնի ոչ լրիվ օքսիդացումից (թթվածնի անբավարարության պայմաններում).

07.jpg
 
2H2S+O22S+2H2O
 
Քիմիական հատկությունները:
Տարբեր ռեակցիաներում ծծումբը կարող է հանդես գալ և՛ որպես օքսիդացնող (S0+2eS2), և՛ որպես վերականգնող. ( S02eS+2,S04eS+4,S06eS+6)
  
  
Ծծմբի օքսիդացնող հատկությունը
  
Ծծմբի և  ալկալիական մետաղների փոխազդեցությունն ընթանում է առանց տաքացման.
 
Sodium-sulfur-9T.JPG
   
                      2Na+SNa2S
 
Ծծմբի և մյուս մետաղների փոխազդեցությունն ընթանում է տաքացման պայմաններում.
 
Օրինակ՝ երկաթի և ծծմբի փոխազդեցությունը
 
1364190203_576001588.gif
                                         
                                          Fe+St°>700°CFeS
 
 
Հալված ծծմբի մեջ ջրածին անցկացնելիս առաջանում է ծծմբաջրածին.
 
images (18).jpg
           
                S+H2t°H2S
 
  
Ծծմբի վերականգնող հատկությունը
 
Ծծումբը այրվում է կապտավուն բոցով՝ ծծմբի\((IV)\) օքսիդ առաջացնելով
 
19.09-042.jpg
      
            S+O2=SO2
 
Սենյակային ջերմաստիճանում ծծումբը փոխազդում է ֆտորի, քլորի,  իսկ տաքացման պայմաններում՝ նաև բրոմի հետ:
 
maxresdefault.jpg
               
                    S+Cl2=SCl2
 
 
Ծծումբը ֆտորի հետ առաջացնում է ծծմբի ֆտորիդ՝ S+3F2=SF6
 
SF6.jpg 
     ծծմբի\((VI)\) ֆտորիդի մոլեկուլի մոդելը
 
Ծծումբը փոխազդում է խիտ ծծմական և ազոտոկոն թթուների հետ՝
 
S+2H2SO4(խտ)=3SO2+2H2OS+4HNO3(խտ)=SO2+4NO2+2H2O
 
Ծծմբի կիրառությունը:
 
Արդյունահանվող ծծմբի կեսից ավելին ծախսվում է ծծմբական թթու ստանալու համար: Ծծմբի կիրառման բնագավառներն են` կաուչուկի վուլկանացում` ռետինի ստացում, էբոնիտի ստացում, լուցկու արտադրություն, սև վառոդի ստացում, գյուղատնտեսության մեջ վնասատուների դեմ պայքար, բժշկության մեջ մաշկային հիվանդությունների բուժում:
 
26.10.jpg  
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015