Ի՞նչ է անհրաժեշտ ԻմԴպրոց կայքի առաջադրանքներով դաս վարելու համար
ԻմԴպրոց կայքի առաջադրանքներով ուսումնառությունը հնարավոր է, եթե՝
  • Համակարգիչը միացված է համացանցին;
  • Դուք գրանցված եք ԻմԴպրոց կայքում ՝ որպես ուսուցիչ;
  • Ձեր աշակերտները գրանցված են ԻմԴպրոց կայքում այն նույն ուսումնական հաստատությունում, որտեղ և Դուք;
  • Ձեր դասարանում առկա են անհրաժեշտ տեխնիկական միջոցները;
  • Դուք ունեք դասերը հետաքրքիր և արդյունավետ վարելու ցանկություն։
Ինչպիսի՞ տեխնիկական միջոցներ են անհրաժեշտ ԻմԴպրոց կայքի վարժանքներով դաս վարելու համար
1. Տեխնիկական միջոցների ամենապարզ հավաքածուն ենթադրում է, որ դասարանում առկա են համակարգիչներ, աշակերտներն ապահովված են համացանցին միացված դյուրակիր համակարգիչներով (պլանշետներով, հեռախոսներով)։
 
Այդ դեպքում Դուք կարող եք՝
  • Մուտք գործել ԻմԴպրոց կայք։
  • Ընտրել Ձեր առարկան, դասարանը, թեման և առաջադրանքը կամ թեստը։ 
  • Դասի ժամանակ աշակերտներին հանձնարարել ընտրված առաջադրանքը կամ թեստը․ աշակերտներն առաջադրանքները կարող են լուծել նույնիսկ հեռախոսներով՝ օգտվելով դրա համար նախատեսված հարմարավետ «բջջային» աշխատակարգից։ Բացառված է միմյանցից արտագրելու հնարավորությունը, քանի որ բոլորը կստանան նույն առաջադրանքի բազմաթիվ տարբերակներ, որոնք չեն կրկնվի։
Այսպիսի տեխնիկական հագեցվածության առկայությամբ Ձեզ համար ԻմԴպրոց կայքի օգտագործման առավել հարմար տարբերակը կլինի գրատախտակին գրել այն առաջադրանքի դասարանը, անվանումը և թեմայի ու ենթաթեմայի համարը, որը նախատեսել եք հանձնարարել աշակերտներին։
 
Եթե դասից հետո ազատ ժամանակ ունեք, ապա կարող եք ԻմԴպրոց կայքի առաջադրանքներից թեստ կազմել, տպել այն և հաջորդ դասին ուղարկել աշակերտներին (թե ինչպես դա անել, կարդացեք ««Ստուգողական աշխատանքներ» դասարանում և հեռավար» թեմայում)։
 
  
2. Ընդլայնված տեխնիկական հագեցվածությունը ենթադրում է, որ ուսուցչի համար դասարանում առկա են համակարգիչներ՝ միացված ինտերակտիվ գրատախտակին կամ պրոյեկտորին, էլեկտրոնային գրատախտակ կամ էկրան։
  
Այդ դեպքում Դուք կարող եք՝
  • Մուտք գործել ԻմԴպրոց կայք,
  • Ընտրել Ձեր առարկան, դասարանը, թեման և առաջադրանքը կամ թեստը,
  • Միացնել պրեզենտացիոն ռեժիմը և օգտագործել ԻմԴպրոց կայքի բոլոր նյութերը՝ դրանք անմիջականորեն ցուցադրելով դասի ժամանակ․ գործնականում «Առարկաներ» բաժնի բոլոր տեսությունները, առաջադրանքները, թեստերը,
  • Տվյալ թեմայի հաջորդ տեսության մեջ մանրամասն նկարագրվում է, թե ինչպես կիրառել պրեզենտացիոն ռեժիմը, որպեսզի աշակերտները նույնիսկ ամենավերջին նստարանից հնարավորություն ունենան հարմարավետ դիտել նյութերը,
  • Թեմայի համատեղ յուրացման նպատակով՝ տեսությունը ցուցադրել էկրանին,
  • Համատեղ կամ ինքնուրույն լուծման համար՝ առաջադրանքը ցուցադրել էկրանին,
  • Ինտերակտիվ գրատախտակի մոտ հրավիրել մեկ կամ մի քանի աշակերտների՝ առաջադրանքը լուծելու համար,
  • Իմ+ ծառայության առկայության պարագայում աշակերտների հետ համատեղ վերլուծել էկրանին ցուցադրվող առաջադրանքի լուծման քայլերը։
3. Դասարանի ամբողջական տեխնիկական հագեցվածությունը ենթադրում է, որ ուսուցչի համար դասարանում առկա են ստացիոնար կամ դյուրակիր համակարգիչներ՝ միացված ինտերակտիվ գրատախտակին կամ պրոյեկտորին, աշակերտներն ապահովված են համացանցին միացված դյուրակիր համակարգիչներով (պլանշետներով, հեռախոսներով)։

Այս դեպքում Ձեր լրացուցիչ հնարավորությունները կլինեն՝
  • Եթե Ձեզ անհրաժեշտ է այսօրվա դասի ընթացքում քննարկված թեմայի յուրացման մակարդակի վերաբերյալ արագ տեղեկություն ստանալ, ապա կարող եք աշակերտներին հանձնարարել ԻմԴպրոց կայքի վարժանքները և «Աշակերտների արդյունքները» բաժնում անմիջապես նայել՝ յուրաքանչյուր աշակերտ որքանով է յուրացրել թեման։

    Դրա համար հարկ կլինի յուրաքանչյուր աշակերտին խնդրել իր անձնական էջով մուտք գործել ԻմԴպրոց կայք և սարքի վրա գործարկել անհրաժեշտ թեման։ Կարող եք աշակերտներին խնդրել լուծել որոշակի առաջադրանքներ կամ էլ առաջադրանքի ընտրության հարցում ազատություն տալով՝ խնդրել ուղղակի հմտանալ թեմայում։  
     
  • Դուք կարող եք դասից առաջ «Ստուգողական աշխատանքներ» բաժնում նախապատրաստել թեստ և այն օգտագործել՝ որպես գիտելիքները ստուգող փոքրածավալ ստուգողական։ Դրա համար ծանոթացեք «Ստուգողական աշխատանքներ» դասարանում և հեռավար թեմային։ 
  • Դասարանին հանձնարարել առաջադրանքը, որը յուրաքանչյուր աշակերտ կլուծի ինքնուրույն՝ իր տեխնիկական միջոցներով։ Բացառված է միմյանցից արտագրելու հնարավորությունը, քանի որ բոլորը կստանան առաջադրանքի միանգամայն այլ տարբերակներ։
  • Իմ+ ծառայության առկայության պարագայում աշակերտների հետ համատեղ վերլուծել էկրանին ցուցադրվող առաջադրանքի լուծման քայլերը։
4Լրացուցիչ տեխնիկական հագեցվածությունը ենթադրում է տպիչի առկայություն։
  • Տպիչի առկայությամբ Դուք կարող եք տպել ընտրված առաջադրանքը կամ թեստը։
Այս հնարավորությունը կարելի է օգտագործել այն աշակերտների համար, որոնք չունեն համապատասխան տեխնիկա և համացանցին միացված համակարգիչ։ Տպել կարելի է ինչպես «Առարկաներ» բաժնի նյութերը, այդպես էլ «Ստուգողական աշխատանքներ» բաժնի տնային և ստուգողական աշխատանքները։ Նյութերը տպելու վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք այս թեմայում՝ հաջորդիվ։