Պրեզենտացիոն ռեժիմ (պրոյեկտորի և ինտերակտիվ գրատախտակի համար)
Պրեզենտացիոն ռեժիմը ԻմԴպրոց կայքի օգտատերերին հասանելի է «Ուսուցիչ» և «Դասախոս» կարգավիճակներով և ստեղծված է հատկապես դասարանում, դասի ժամանակ աշխատելու համար․
  • անհատական համակարգչով; 
  • պրոյեկտորով;
  • ինտերակտիվ գրատախտակով։
Պրեզենտացիոն ռեժիմն աշխատում է միայն «ԻմԴպրոց» կայքի «Առարկաներ» բաժնում: Այդ ռեժիմով աշխատելիս կայքի մենյուն և հղումները մյուս բաժիններում անհետանում են և ողջ «Առարկաներ» բաժինը դառնում է ավելի խոշոր ու հստակ: Գերիշխում է տառատեսակի սև գույնը և բաժնի ողջ բովանդակությունը կարելի է տեսնել անգամ վերջին նստարաններից:

Քայլ 1. «Ինչպե՞ս միացնել պրեզենտացիոն ռեժիմը»
 
Մուտք գործեք Իմ Դպրոց Ձեր անձնական մուտքանունով և գաղտնաբառով (որպես «Ուսուցիչ» կամ որպես «Դասախոս»)։

Մուտք գործեք «Առարկաներ» բաժինը icon-predmeti.png ①։ Պրեզենտացիոն ռեժիմը կարելի է անմիջապես ընտրել «Առարկաներ» բաժնում, ինչպես նաև կանխավ մուտք գործելով անհրաժեշտ առարկան, թեման, առաջադրանքը կամ տեսությունը։

Screenshot_6.png

Снимок70.JPG
 
Պրեզենտացիոն ռեժիմը միացնելու համար սեղմեք էկրանի աջ մասում գտնվող «Պրեզենտացիոն ռեժիմ» կոճակը ②։ Դուք կտեսնեք պատուհան։ Նշիչ դրեք «Միացնել պրեզենտացիոն ռեժիմ» գրառման դիմաց ③։

Քայլ 2. «Աշխատանք պրեզենտացիոն ռեժիմում»
  
Снимок72.JPG
 
Դուք գտնվում եք պրեզենտացիոն ռեժիմում։ Եթե Ձեր մոնիտորը բավականին մեծ թողունակություն ունի, ապա պրեզենտացիոն ռեժիմի առաջին գործարկման պարագայում էկրանին կհայտնվի հուշումների պատուհան։ Դրանց հետ կարող եք ծանոթանալ՝ սեղմելով սլաքների վրա ①․
  • Մեծացնելու համար սեղմեք «\(Ctrl\)» \(+\) «+»
  • Փոքրացնելու համար սեղմեք «\(Ctrl\)» \(+\) «»
  • Ամբողջ էկրանով տարածելու համար սեղմեք «\(F11\)»
  • Իրական չափսերին վերադառնալու համար սեղմեք «\(Ctrl\)» \(+\) «\(0\)»
Ուշադրություն
Պրեզենտացիոն ռեժիմում աշխատանքն ավարտելուց հետո չմոռանաք էկրանը վերադարձնել իրական չափերին, այլապես մոնիտորին արտապատկերված տեքստը կմնա մեծացված կամ փոքրացված։
Բացված պատուհանը փակելու և աշխատանքը սկսելու համար սեղմեք պատուհանի վերին աջ անկյունում գտնվող խաչի վրա կամ էլ սեղմեք պատուհանի կողքի մուգ հատվածի վրա ②։ Որպեսզի այդ պատուհանն ամեն անգամ չհայտնվի, ընտրեք «Այլևս ցույց չտալ» կոճակը ③։

Կարող եք սկսել աշխատանքը։

Քայլ 3. «Ինչպե՞ս անջատել պրեզենտացիոն ռեժիմը»
 
Снимок71.JPG
 
Պրեզենտացիոն ռեժիմից դուրս գալու համար, դարձյալ ընտրեք սլաքներով կոճակը և անջատեք «Միացնել պրեզենտացիոն ռեժիմը»՝ սեղմելով «✓» նշանի վրա: Դուք կվերադառնաք սովորական դիտման ռեժիմ: