Տեսություն

Ինչպե՞ս սովորել ճիշտ և հետաքրքիր կիրառել ԻմԴպրոց կայքի փոխներգործուն վարժանքները
Ամփոփենք նախորդ թեմաներից ստացված գիտելիքները․
  • Դուք գրանցված եք ԻմԴպրոց կայքում։
  • Դուք գիտեք, թե ինչպես խմբագրել Ձեր տվյալները, ինչպես օգտվել կայքի գլխավոր ընտրացանկից։
  • Դուք կարող եք կարդալ նորությունները, դիտել, թե ով է հիմա լուծում առաջադրանքները և ով է գտնվում օրվա ԹՈՓ-ում։
  • Դուք ուզում եք զարգացնել Ձեր կրթական գործունեությունը ԻմԴպրոց կայքում, սակայն չգիտեք ինչից սկսել։
Սկսեք ինքներդ լուծել առաջադրանքները․ առաջադրանքները լուծելով՝ Դուք կհասկանաք, թե ինչպես են կառուցված բաժինները, թեմաները, առաջադրանքները և թեստերը՝ ըստ յուրաքանչյուր առարկայի և դասարանի։ Ձեր սեփական փորձն ամենակարևորն է։
Գիտելիքների ձեռքբերում փորձի միջոցով
Կայքի ընտրացանկում ընտրեք «Առարկաներ» icon-predmeti.png բաժինը․
  • հերթով մուտք գործեք յուրաքանչյուր առարկայի բաժինը
  • ծանոթացեք թեմատիկ կառուցվածքին
    -Դասարան
    -Բաժին
    -Թեմա
    -Ենթաթեմա
    -Տեսություն
    -Առաջադրանք
    -Թեստեր
    -Առաջադրանքի բարդության աստիճանը
Լուծեք տարբեր առարկաների, դասարանների և թեմաների մի քանի առաջադրանքներ։
 
Ուշադրություն
Նկատեք, որ յուրաքանչյուր ճիշտ լուծված առաջադրանքի համար Դուք ստանում եք միավորներ։ Միավորները Ձեր հաջողություններն ու փորձն են։ 
Ի՞նչ առավելություններ և մանկավարժական առանձնահատկություններ ունեն ԻմԴպրոց կայքի վարժանքները
  • դասի ընթացքում ամբողջ դասարանով սովորել նոր թեմայի տեսությունը;
  • դասարանում ամրապնդել և մտապահել տեսությունը;
  • չստուգել աշակերտների կատարած առաջադրանքները, ստանալ պատրաստի արդյունքները;
  • մոտիվացնել աշակերտներին լուծել ԻմԴպրոց կայքի առաջադրանքները․ կազմակերպել ներդասարանական, զուգահեռ դասարանների և դպրոցների միջև վիկտորինաներ կամ մրցույթներ;
  • տարբերակել առաջադրանքներն՝ ըստ բարդության աստիճանների․ ընտրել համապատասխան առաջադրանքներ ետ մնացողների կամ շնորհալի աշակերտների համար;
  • աշակերտին կանչել գրատախտակի մոտ՝ ԻմԴպրոց կայքի առաջադրանքը լուծելու համար;
  • ամբողջ դասարանով աշխատել ոչ նման տարբերակներով միևնույն առաջադրանքի վրա, ինչը հնարավորություն կտա բացառել արտագրությունը;
  • ստեղծել և հանձնարարել ստուգողական աշխատանքներ, թեստավորում, ուսուցողական աշխատանքներ;
  • վերահսկել աշակերտների առաջադրանքների լուծման ընթացքը;
  • նախապատրաստել աշակերտներին ավարտական և միասնական քննություններին;
  • դիտել և տպագրել հաշվետվությունները՝ ըստ յուրաքանչյուր առաջադրանքի;
  • հաղորդակցվել աշակերտների հետ սոցիալական ցանցերի միջոցով։
Ինչի՞ց սկսել հետաքրքիր և օգտակար անցումը ԻմԴպրոց կայքի «անսահմանափակ» վարժանքների հետաքրքրաշարժ աշխարհը
1. «Առարկաներ» բաժնից աշակերտների համար ընտրեք առաջադրանքներ։
2. Այնուհետև ցուցադրեք ԻմԴպրոց կայքը դասի ժամանակ․ ինտերակտիվ գրատախտակի կամ պրոյեկտորի միջոցով՝
  • ցույց տվեք աշակերտներին ինչպես ճիշտ գրանցվել;
  • սկսեք ԻմԴպրոց կայքում ուսումնառությունը հենց դասարանում։
Այն մասին, թե ինչպիսի տեխնիկական միջոցներ անհրաժեշտ կլինեն ԻմԴպրոց կայքը պրոյեկտորով կամ ինտերակտիվ գրատախտակով ներկայացնելու համար, Դուք կիմանաք այս թեմայում՝ հաջորդիվ։