Տեսություն

Գրանցում «ԻմԴպրոց» կայքում
 
«ԻմԴպրոց» կայք մուտք գործելու և կայքից օգտվելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել` ընտրելով հետևյալ կարգավիճակներց որևէ մեկը՝ ուսուցիչ, դասախոս, դպրոցական, նախադպրոցական, ուսանող, ծնող կամ հյուր:
 
ա. Ի՞նչ է գրանցումը և ինչի՞ համար է այն անհրաժեշտ:
 
Գրանցումը «ԻմԴպրոց» կայքում անձնական տվյալների մուտքագրման գործընթացն է, որը հնարավորություն է տալիս օգտվել կայքի հիմնական գործառույթներից: Գրանցումն անհրաժեշտ է անձնական պրոֆիլ ստեղծելու համար, որում կհավաքվեն Ձեր անձնական տվյալները, վիճակագրությունը, պատմությունը, արդյունքները, ֆայլերն ու գրառումները:
Միայն գրանցվելուց հետո Դուք կկարողանաք լիարժեք օգտագործել «ԻմԴպրոց» կայքը Ձեր աշխատանքում և կստանաք Ձեր աշակերտների առաջադիմությանն ու արդյունքներին հետևելու հնարավորություն:

Սակայն «ԻմԴպրոց» կայքն ուսումնական գործընթացում լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է, որպեսզի կայքում գրանցվեն նաև Ձեր աշակերտները: Միայն գրանցվելուց հետո աշակերտը կկարողանա կատարել «ԻմԴպրոց» կայքի բազմաթիվ առաջադրանքները` այդ թվում Ձեր կողմից հանձնարարվածները, ինչպես նաև վարժվել, յուրացնել ուսուցանվող թեման, միանալ իր համադասարանցիներին ու մրցակցել նրանց հետ: Դուք կարող եք ինքներդ գրանցել Ձեր աշակերտներին կայքում՝ նախապես իմանալով նրանց էլեկտրոնային փոստի հասցեները:
 
բ. Ինչպե՞ս գրանցվել «ԻմԴպրոց» կայքում:
 
«ԻմԴպրոց» կայքում գրանցվելու համար, սեղմեք կայքի ձախ կողմից՝ վերևի մասում, գտնվող «Գրանցում» կոճակը (Պատկեր 17 ):
 
Պատկեր 17. «Գրանցում» կոճակը «ԻմԴպրոց» կայքում
 
Screenshot_27.png
 
 
Ձեր առջև կբացվի կայքի «Գրանցում» էջը (Պատկեր 18 ):
 
Պատկեր 18. «Գրանցում» էջը «ԻմԴպրոց» կայքում
 
Screenshot_10.png
Screenshot_11.png
 
Գրանցվելու համար լրացրեք «Գրանցում» էջի բոլոր դաշտերը.
• Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն (Պատկեր 18, նշան \(①\)),
• Ձեր գաղտնաբառը (Պատկեր 18, նշան \(②\)):
 
Այնուհետ.
• ընտրեք Ձեր սեռը (Պատկեր 18, նշան \(③\))
• ընտրեք Ձեզ համապատասխան կարգավիճակը ( «Դերը պորտալում» )՝ ուսուցիչ (Պատկեր 18, նշան \(④\)),
• Ձեր հայեցողությամբ նշեք կամ հանեք «Համաձայն եմ մասնակցել ԹՈՓ-երին և հրապարակել իմ պրոֆիլը» նշումը (Պատկեր 18, նշան \(⑤\)):
 
Այնուհետ.
• մուտքագրեք Ձեր անունը և ազգանունը  (Պատկեր 18, նշան \(⑥\)),
• մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը (Պատկեր 18, նշան \(⑦\)),
• ընտրեք Ձեր ուսումնական հաստատությունը՝ այդ նպատակով մուտքագրելով հաստատության հասցեն կամ համարը (Պատկեր 18, նշան \(⑧\)):
 
Եթե որևէ պատճառով Դուք կայքում չգտնեք  Ձեր ուսումնական հաստատությունը, ապա սեղմեք «Ավելացնել նոր ուսումնական հաստատություն» հղումը  (Պատկեր 18, նշան \(⑨\)) և լրացրեք բացված դաշտերը:
 
Այնուհետ.
• նշեք «Ես ցանկանում եմ պորտալի վերաբերյալ նորությունները ստանալ էլփոստով» (Պատկեր 18, նշան \(⑩\)), եթե ցանկանում եք, որ Ձեր էլեկտրոնային փոստին ստանաք ծանուցում «ԻմԴպրոց» կայքի բոլոր նորությունների մասին՝ դնելով (✔) նշանը,
• նշեք «Ես համաձայն եմ կայքի օգտագործման պայմաններին» (Պատկեր 18, նշան \(⑪\)), որով կհավաստեք, որ համաձայն եք այդ պայմաններին՝ դնելով (✔ նշանը):
 
Վերջում.
• սեղմեք «Գրանցվել» կոճակը (Պատկեր 18, նշան \(⑫\)):
Գրանցումն ավարտելու համար բացեք Ձեր էլեկտրոնային փոստարկղը, գտեք «ԻմԴպրոցի» կողմից ուղարկված նամակը և բացեք այն: Ձեր պրոֆիլն ակտիվացնելու համար՝ ստացված նամակում սեղմեք «Հաստատել գրանցումը» հղումը կամ կոճակը:

Գրացումն ավարտելուց հետո Դուք կտեսնեք «Շնորհակալություն, գրանցումը հաջողությամբ կատարված է»  գրառումը: Ձեր անձնական պրոֆիլն անմիջապես կհայտնվի «ԻմԴպրոց» կայքի գլխավոր էջում:
 
գ. Ինչու՞ է անհրաժեշտ նշել էլեկտրոնային փոստի հասցեն գրանցվելիս:
 
Էլեկտրոնային փոստի հասցեն անհրաժեշտ է կայքում Ձեր գրանցումը հաստատելու համար: Ինչպես նշվեց վերը, գրացման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեով Դուք կստանաք նամակ՝ Ձեր գրանցումը հաստատելու խնդրանքով: Ձեր պրոֆիլն ակտիվացնելու համար ստացված նամակում սեղմեք «Հաստատել գրանցումը» հղումը կամ կոճակը: Նամակում Դուք կտեսնեք նաև գրանցման ժամանակ Ձեր կողմից նշված «Լոգինը» (մուտքանունը), որը Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն է, և Ձեր «Գաղտնաբառը»:
Ստացված նամակը մի ջնջեք Ձեր էլեկտրոնային փոստարկղից, քանի որ Ձեր «Լոգինը» և «Գաղտնաբառը» մոռանալու պարագայում, Դուք կարող եք վերհիշել դրանք Ձեզ ուղղարկված նամակից:

Այսպիսով, հենց գրանցման ժամանակ նշված Ձեր էլեկտրոնային փոստի հասցեով եք Դուք մուտք գործելու «ԻմԴպրոց» կայք:
 
Ուշադրություն
Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն հանդիսանում է «ԻմԴպրոց» կայք մուտք գործելու Ձեր «Լոգինը» (մուտքանունը):
Ուշադրություն
Գաղտնաբառի գաղտնիությունը կարևոր է:
«Գաղտնաբառ» դաշտում մուտքագրեք Ձեր մտածած գաղտնաբառը, որը պետք է բաղկացած լինի տառերից ու թվերից: Մտապահեք գաղտնաբառը և մի տրամադրեք կամ ասեք այն որևէ այլ անձի, քանի որ այն գրանցման ամենագաղտնի և կարևոր տվյալն է: Եթե Ձեր գաղտնաբառը հայտնի լինի կողմնակի անձանց, ապա նրանք կկարողանան մուտք գործել Ձեր պրոֆիլ, փոփոխել կամ հեռացնել այն: Ավելին, նրանք կկարողանան օգտվել Ձեր վճարովի բաժանորդագրությունից՝  «Իմ+»-ից:
 
դ. Ինչու՞ գրանցվելիս անհրաժեշտ է նշել սեռը:
 
Գրացվելիս սեռն անհրաժեշտ է նշել, որպեսզի Ձեզ ճիշտ դիմեն և Ձեր պրոֆիլի նկարը («ավատարը» ) ճիշտ ընտրվի:
 
ե. Ինչու՞ է անհրաժեշտ նշել հեռախոսահամարը գրանցվելիս:
 
Գրացվելիս հեռախոսահամարն անհրաժեշտ է նշել, որպեսզի Ձեր կարգավիճակը՝ որպես «Ուսուցիչ», հաստատվի կամ այլ կերպ ասած նույնականացվի: Նույնականացնումը կատարում է «ԻմԴպրոց» կայքի ադմինիստրատորը: Նա զանգահարում է Ձեր կողմից նշված հեռախոսահամարով և ճշտում Ձեր տվյալները: Նշված հեռախոսահամարը կայքում չի երևում և երրորդ անձի այն հասանելի չէ: Ձեր հեռախոսահամարը հասանելի է միայն Ձեզ և կայքի ադմինիստրատորին: