Տեսություն

Համապատասխան կարգավիճակի ընտրություն «ԻմԴպրոց» կայքում գրանցվելիս
Ինչպես նշվեց վերը, «ԻմԴպրոց» կայք մուտք գործելու համար անհրաժեշտ է նախ գրանցվել՝ ընտրելով Ձեզ համապատասխանող կարգավիճակը ( «Դերը պորտալում»«Ուսուցիչ» (Պատկեր \(19\)) :
 
Պատկեր \(19\). «ԻմԴպրոց» կայքի «Գրանցում» էջում կարգավիճակի ընտրություն
 
 Screenshot_30.png
 
«Ուսուցիչ» կարգավիճակը  ( «Դերը պորտալում» ) նշեք այն դեպքում, եթե գրացման ժամանակ Դուք աշխատում եք որպես ուսուցիչ որևէ ուսումնական հաստատությունում:

«Ուսուցիչ» կարգավիճակը տալիս է Ձեր աշակերտներին գրանցելու հնարավորություն և ենթադրում է նրանց անձնական տվյալների անվտանգ պահպանման նաև Ձեր պատասխանատվությունը:
 
«Ուսուցիչ» կարգավիճակով գրացվելիս Դուք պետք է անցնեք նույնականացման գործընթաց:
Նույնականացումը  ուսուցչի տվյալ դպրոցում աշխատելու փաստի հաստատումն է: Նույնականացում իրականացնելու համար կայքի ադմինիստրատորը զանգահարում է գրանցված ուսուցչի հեռախոսահամարով (նշված գրանցման ժամանակ) կամ կապ հաստատում այն ուսումնական հաստատության հետ, որտեղ նա աշխատում է և կատարում նրա անձնական տվյալների ճշտում:
Ուսուցչի նույնականացման գործընթացը շատ կարևոր է, քանի որ այն ապահովում է «ԻմԴպրոց» կայքում գրանցված աշակերտների և ուսուցիչների անձնական տվյալների անվտանգությունը:
 
Ուշադրություն
Ուսուցիչը կայքի բոլոր բաժինները կարող է լիարժեք օգտագործել միայն նույնականացման գործընթացն անցնելուց հետո:
ա. Ի՞նչ անել, եթե Դուք աշխատում եք որպես ուսուցիչ միաժամանակ մի քանի ուսումնական հաստատություններում:
 
Երկրորդ ուսումնական հաստատությունում աշխատելու դեպքում, Դուք կարող եք գրանցվել նաև որպես այդ հաստատության ուսուցիչ: Այդ նպատակով անհրաժեշտ է գրանցվել երկրորդ անգամ, բայց նոր էլեկտրոնային հասցեով և ընտրելով (մուտքագրելով) երկրորդ ուսումնական հաստատության տվյալները: Այսինքն, քանի ուսումնական հաստատություն, այնքան գրանցում և այնքան էլեկտրոնային փոստի հասցե:
 
բ. Ի՞նչ անել, եթե Դուք և՛ ուսուցիչ եք, և՛ ծնող:
 
Եթե Ձեր երեխան սովորում է նույն ուսումնական հաստատությունում, որտեղ Դուք աշխատում եք, ապա բավարար է գրանցվել որպես ուսուցիչ: Նույնականացումն անցնելուց հետո Դուք կտեսնեք Ձեր երեխայի արդյունքներն ու առաջադիմությունը ճիշտ այնպես, ինչպես Ձեր ցանկացած այլ աշակերտի տվյալները:
 
Եթե Ձեր երեխան սովորում է մեկ այլ ուսումնական հաստատությունում և Դուք ցանկանում եք հետևել նրա ուսումնառության գործընթացին, ապա պետք է կրկին գրանցվեք «ԻմԴպրոց» կայքում, սակայն այս անգամ «Ծնող» կարգավիճակով ու նոր էլեկտրոնային հասցեով: Գրանցվելուց հետո Դուք պետք է փոխկապակցեք Ձեր պրոֆիլները, որպեսզի հետևեք Ձեր երեխայի արդյունքներին:
 
Ուշադրություն
«ԻմԴպրոց» կայքում, «ՈՒսուցիչ» կարգավիճակից (դերից) բացի կան հետևյալ կարգավիճակները.
• «Նախադպրոցական»
• «Դպրոցական»
 • «Ուսանող»
• «Ծնող»
 • «Հյուր»
 
Յուրաքանչյուր կարգավիճակ ունի իր առանձնահատկություններն ու օգտակար գործառույթները: Կարգավիճակներից յուրաքանչյուրի մասին կարելի է տեղեկանալ «ԻմԴպրոց» կայքի «Օգտատերերի համաձայնագիր» բաժնում՝ հետևյալ հղումով. (http://www.imdproc.am/info/kanonner):