«ԻմԴպրոց» կրթական կայքը
«ԻմԴպրոց» կայքը նմանօրինակը չունեցող էլեկտրոնային ինտերնետ ռեսուրս է, որը միավորում է միջնակարգ կրթության ողջ ուսումնական համալիրը: Այն միաժամանակ և՛ դասագիրք է, և՛ խնդրագիրք, և՛ առաջադրանքների ու թեստերի հսկայական շտեմարան: Յուրաքանչյուր դպրոցական առարկայի յուրաքանչյուր թեմայից «ԻմԴպրոցը»  պարունակում է մատչելի տեսական նյութեր,  \(400\) -ից  \(700\)  չկրկնվող առաջադրանք, խնդիր, վարժություն և ամփոփիչ թեստ:

«ԻմԴպրոց» կայքը հնարավորություն է տալիս ուսուցչին անցկացնել իր դասը կամ հանձնարարել դասարանային, տնային և ստուգողական առաջադրանքներ, իսկ աշակերտներին՝ սովորել իրենց դասերը կամ առցանց կատարել հանձնարարված առաջադրանքները: Աշակերտը կարող է ուղղակիորեն կայքում կարդալ իրեն հանձնարարված դասի տեսական նյութը, իսկ այնուհետև գործնականում ամրապնդել այն՝ կատարելով բազմաթիվ առաջադրանքներն ու վարժությունները, լուծել խնդիրները, լրացնել ամփոփիչ թեստերը: Չէ՞ որ հիմնականում տնային առաջադրանքը կատարելու ընթացքում է դասի ժամանակ բացատրված նյութը դառնում գիտելիք: Երբ երեխան առաջադրանքները կատարելու ընթացքում չի ստանում իր հարցի պատասխանը, նա լավագույն դեպքում դիմում է ծնողի կամ այլ անձի օգնությանը կամ փնտրում է լուծումներ համացանցում, բայց ավելի հաճախ ուղղակի չի կատարում առաջադրանքը:
 
Շատ դեպքերում աշակերտը տնային առաջադրանքը չի կարողանում ինքնուրույն կատարել, ինչի պատճառով այն դառնում է տհաճ պարտականություն: Ավելին, միշտ չէ, որ համացանցում կարելի է գտնել անհրաժեշտ տեղեկությունները կամ տեղադրվածը հավաստի է: «ԻմԴպրոց» կայքն արդյունավետ կերպով լուծում է այդ խնդիրները:

 
«ԻմԴպրոց» կայքը ոչ միայն պարունակում է հարյուրավոր առաջադրանքներ յուրաքանչյուր թեմայից, այլ նաև բոլոր առաջադրանքների բացատրությունները և լուծման քայլերը:
Կայքի ուսուցման համակարգը հիմնված է մտքի վարժանքի սկզբունքի վրա: Այն գիտելիքների ամրապնդման յուրօրինակ «մարզասարք» է: Բազմաթիվ անգամ կատարելով առաջադրանքների չկրկնվող տարբերակները, ուսումնասիրելով դրանց լուծման քայլերն ու բացատրությունները, սովորելով սեփական սխալների վրա՝ աշակերտը կարող է ինքնուրույն և խորապես յուրացնել անգամ անհասկանալի ու դժվար թեմաները, բարձրացնել իր գնահատականներն ու առաջադիմությունը:
 
Անհերքելի է, որ ժամանակակից աշխարհում մարդկանց համար, առհասարակ, և ուսուցչի համար, հատկապես, ամենաարժեքավորը ժամանակն է: Նրա յուրաքանչյուր րոպեն թանկ է: Տեղեկատվական անսահման հոսքի ու հասարակության կողմից դպրոցին ներկայացվող օրեցօր աճող պահանջների պայմաններում դասագրքային նյութն այլևս բավարար չէ: Բացի այդ, դպրոցում դասաժամն ընդամենը \(45\) րոպե է, որի ընթացքում ուսուցիչը չի հասցնում բավարար ժամանակ հատկացնել յուրաքանչյուր երեխայի: Առաջադրանքները դասագրքերում ևս խիստ սահմանափակ թվով են: Արդյունքում երեխան հաճախ չի հասկանում կամ խորապես չի յուրացնում նոր նյութը, ինչը դժվարություններ է ստեղծում հաջորդ թեման անցնելիս:
 
«ԻմԴպրոց» կայքի միջոցով աշխատելիս ուսուցիչն էականորեն խնայում է իր ժամանակը, քանի որ, oգտվելով կայքի առաջադրանքների մեծ շտեմարանից, արագորեն ստեղծում և հանձնարարում է տնային, ուսուցողական և ստուգողական բնույթի առաջադրանքներ, իսկ համակարգն ավոտոմատ կերպով ստուգում ու գնահատում է աշակերտներին և վերլուծում նրանց ուսումնառության արդյունքները:

Կայքը տրամադրում է բազմաթիվ վիճակագրական տվյալներ թե՛ ուսուցիչին, թե՛ ծնողներին՝ պարզ և ակնառու տեղեկատվական տեսքով (ինֆոգրաֆիկայի ձևով): Կայքը թույլ է տալիս մշտապես տեղյակ լինել աշակերտներին հանձնարարված աշխատանքների կատարման ընթացքից, իմանալ, թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը կատարել դրանք, ինչպես նաև պարզել, թե որ թեմաներն աշակերտների ո՞ր տոկոսն է յուրացրել:
 
Կայքը նաև տրամադրում է յուրաքանչյուր աշակերտների առաջադիմության ցուցանիշների համեմատական վերլուծություն՝ իր համադասարանցիների արդյունքների ու հանրապետության դպրոցների միջին ցուցանիշների համեմատությամբ: Մասնավորապես, այն տրամադրում է հետևյալ վիճակագրական տվյալները.

• առարկայի յուրացման աստիճանը,
 
• աշակերտի արդյունքները հետևյալ ցուցանիշներով` կատարած առաջադրանքների քանակը, վաստակած միավորները, կատարման վրա ծախսած ընդհանուր ժամանակը, մեկ առաջադրանքի կատարման միջին արագությունը և առաջադրանքների լուծման համար կատարված փորձերի քանակը, ինչպես նաև թեմայի յուրացման աստիճանը:
 
Այսօր ուսուցիչը կարիք ունի այնպիսի ուսումնական ռեսուրսի, որը կլինի արդյունավետ, համապիտանի, ընդհանրական և կնպաստի աշակերտների մոտիվացիայի ստեղծմանն ու դրա պահպանմանը ողջ ուսումնառության ընթացքում, ինչպես նաև նրա առաջընթացին ու առաջադիմության բարձրացմանը:  «ԻմԴպրոց» կայքը տալիս է այդ հնարավորությունը: 
 
Ուշադրություն
Կայքով դասավանդելը և սովորելը արդյունավետ է, հեշտ, հետաքրքրիր և զերծ է ժամանակային ու տարածքային բոլոր սահմանափակումներից:
Ուղեցույցի նպատակը
Սույն դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսուցիչներին «ԻմԴպրոց» նորարարական կրթական կայքի ընձեռած հնարավորություններին:

 
Ուղեցույցում ներկայացված նյութը ուսուցիչներին կտրամադրի կարևոր տեղեկատվություն «ԻմԴպրոց» կայքի առանձնահատկությունների մասին և կզարգացնի կայքով աշխատելու գործնական հմտությունները: Ավելին, այն կամրապնդի ուսուցիչների ՏՀՏ և ինտերնետային կրթական ռեսուրսների հետ աշխատելու ընդհանուր հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև կնպաստի ուսումնական գործընթացում դրանց կիրառմանը:
 
Ուղեցույցի ուսումնական նյութը ներառում է յուրաքանչյուր առարկայի յուրաքանչյուր թեմայից տեսական մաս և գործնական առաջադրանքներ:

«ԻմԴպրոց» կայքն ունի ուսուցիչների ներքին հավաստագրման համակարգ: Այս ուսումնական դասընթացն անցնելուց և ստորև պահանջները կատարելուց հետո ուսուցիչները կստանան նաև «ԻմԴպրոց» հավաստագիր՝ հավաստող ուսուցչի կողմից նորարարական տեխնոլոգիաները ուսումնական գործընթացում կիրառելու համար:
 
Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է.
  • ավարտել սույն «Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառումը ուսումնական գործընթացում» դասընթացը  և վաստակել առնվազն \(36\)  միավոր՝ \(46\)   առավելագույնից կամ միավորների \(78\) տոկոսը,
  • իրականացնել աշակերտների գրանցում կայքում (առնվազն մեկ դասարանի),
  • անցկացնել դասարանային աշխատանքներ կայքով,
  • ստեղծել առնվազն \(2\)-ից \(3\) տնային կամ ստուգողական բնույթի աշխատանք  ու հանձնարարել դրանք աշակերտներին կայքի միջոցով,
  • ուսումնասիրել և վերլուծել հանձնարարված աշխատանքերի կատարման արդյունքները կայքի միջոցով: 
Վերը նշված պահանջները կատարելուց հետո անհրաժեշտ է ուղարկել հարցում՝ info@imdproc.am էլեկտրոնային հասցեին: Հարցումը պետք է ուղարկել այն էլեկտրոնային փոստից, որը հանդիսանում է «ԻմԴպրոց» կայքում ուսուցչի մուտքանունը (լոգինը):  Հենց այդ էլեկտրոնային փոստով ուսուցիչը կստանա իր հավաստագիրը՝ կայքի ադմինիստրացիայի կողմից վերը նշված պահանջների կատարումը ստուգելուց հետո: 
Ստացված  հավաստագիրը ուսուցիչը կարող է ներբեռնել համակարգիչ և տպել:
 
Այս դասընթացը կազմում է ուսուցիչների հերթական ատեստավորմանը նախընթաց պարտադիր վերապատրաստման ծրագրի բաղկացուցիչ մասը: «ԻմԴպրոց» հավաստագիրը ներկայացնելու դեպքում այս դասընթացի ժամաքանակը հաշվարկվում է ուսուցչի վերապատրաստման ժամաքանակում:
 
Դասընթացի ծրագիրը
Screenshot_16.png
Screenshot_17.png
Screenshot_18.png
Screenshot_22.png
Screenshot_23.png
Screenshot_2.png