Տեսություն

«Սովորողներ» վահանակը դասարանի պորտֆոլիոյում
Հարգելի՛ ուսուցիչ,
 
Ձեր դասարանի աշակերտների ցուցակը տեսնելու և (կամ) խմբագրելու, աշակերտների մուտքանունները և գաղտնաբառերը հիշելու և այլնի համար օգտվեք ուսուցչի աշխատանքային վահանակի «Աշակերտներ» բաժնից։
 
Քայլ 1. «Սկիզբ»
 
Մուտք գործեք Իմ Դպրոց Ձեր անձնական մուտքանունով և գաղտնաբառով (որպես «Ուսուցիչ»), կամ Ձեր էլեկտրոնային մատյանի միջոցով։ Դուք գտնվում եք «ԻմԴպրոց» կրթական կայքում։
 
Կայքի գլխավոր էջում Դուք տեսնում եք «Իմ դասարանները» ներդիրը, որտեղ առկա է ամենաքիչը մեկ դասարան։ Սեղմեք «Սովորողներ» հղումը։
 
Снимок67.jpg
 
Քայլ 2. «Աշակերտների ցուցակը»
 
Снимок68.jpg
 
Դուք հայտնվեցիք Ձեր դասարանի աշակերտների ցուցակում։ Վերևում տեսանելի են դասարանի համարը և տառը։
  • «Աշակերտներ» սյունակ - աշակերտի անունը և ազգանունը։ 
  • «Վերջին այցելություն» սյունակ - ե՞րբ է տվյալ աշակերտը վերջին անգամ մուտք գործել կայք։ Այս սյունակում տեղեկատվությունը թարմացվում է յուրաքանչյուր \(3\) ժամը մեկ. այսպես Դուք կարող եք տեսնել, թե ինչ ակտիվությամբ են Ձեր աշակերտներն օգտվում կայքից։ Եթե աշակերտի անվան դիմաց գրված է «Ակտիվ չէ», նշանակում է նա ԻմԴպրոց կայք մուտք չի գործել \(90\) կամ ավել օրվա ընթացքում։
  • «Միավորներ» սյունակ - քանի՞ միավոր profile-point.svg է հավաքել աշակերտը «Առարկաներ» բաժնի ցանկացած առաջադրանքի և թեստի լուծման համար։ Կայքում ակտիվ կատարողականի պարագայում այդ ցուցանիշը կսկսի աճել։ 
  • «Իմ+ արտոնագիր» սյունակ - մինչև ե՞րբ այս օգտատերը կարող է օգտագործել Իմ+ արտոնագիրը (այսինքն ո՞ր ամսաթվից հետո արտոնագիրը կկասեցվի)։ Եթե աշակերտի անվան դիմաց արտոնագրի ավարտման ամսաթիվ չկա, նշանակում է Իմ+ բաժանորդագրությունն ակտիվ չէ։
  • «Էլեկտրոնային փոստ կամ մուտքանուն» սյունակ - ի՞նչ է օգտագործում աշակերտը կայք մուտք գործելու համար։ 
Снимок69.JPG
  • «Հրամաններ» սյունակը հնարավորություն է տալիս խմբագրել աշակերտի անձնական էջը, հեռացնել աշակերտին դպրոցից կամ փոփոխել ԻմԴպրոց մուտք գործելու գաղտնաբառը։ Այս գործառույթների վերաբերյալ կարդացեք ստորև։
  • Դուք կարող եք սեղմել սյուների անվանումների վրա և դասակարգել աշակերտներին՝ ըստ այբուբենի, ըստ վերջին մուտքի ժամանակահատվածի, ըստ հավաքած միավորների քանակի և այլն։ 
Снимок70.JPG
  • Նավարկման վահանակի հղումները սեղմելով՝ Դուք կարող եք տեղափոխվել վահանակի այլ բաժիններ․ «Առարկաներ» բաժնում տվյալ դասարանի աշակերտների արդյունքների վիճակագրությանը կամ դասարանի վիճակագրությանը՝ ըստ ստուգողական աշխատանքների։  
Снимок71.JPG
Ուշադրություն
Եթե աշակերտը էլեկտրոնային փոստի հասցեի փոխարեն նշել է մուտքանունը, ապա դա նշանակում է, որ «ԻմԴպրոց» համակարգը չգիտի նրա էլեկտրոնային փոստի հասցեն և աշակերտը էլեկտրոնային փոստով չի ստանա ստուգողական և տնային աշխատանքների վերաբերյալ ծանուցումներ։ Հիշեցրեք աշակերտին «ԻմԴպրոց» կայքում տրված ստուգողական և տնային առաջադրանքների մասին։
Աշակերտի անձնական էջի խմբագրում
Снимок72.JPG
«ԻմԴպրոց»-ում աշակերտի անձնական էջը խմբագրելու համար սեղմեք աշակերտի անվան դիմաց գտնվող «Խմբագրել» redak.png կոճակը։
 
Դուք հայտնվել եք աշակերտի անձնական էջի խմբագրման տիրույթում։
 
Снимок73.JPG
 
Այստեղ Դուք կարող եք․
  1. Փոփոխել օգտատիրոջ դերը կայքում։
  2. Փոփոխել դասարանի համարը և տառը․ աշակերտը կտեղափոխվի այլ դասարան։ Յուրաքանչյուր օգոստոսին աշակերտները համակարգի կողմից ինքնեկ տեղափոխվում են հաջորդ դասարան, այդ իսկ պատճառով կարիք չկա, որ ուսուցիչը կատարի աշակերտների տեղափոխությունը հաջորդ դասարան։ 
  3. Մուտքագրել կամ փոփոխել աշակերտների էլեկտրոնային փոստի հասցեները։ 
  4. Խմբագրել աշակերտի անունը և ազգանունը։ 
  5. ԻմԴպրոց համակարգում փոփոխել աշակերտի սեռը (եթե աշակերտը չի վերբեռնել անձնական էջի իր լուսանկարը, ապա համակարգային «լուսանկարը» կփոփոխվի՝ «տղա» կամ «աղջիկ»):
Снимок75.JPG
 
Снимок74.JPG
 
Եթե փոփոխություններ եք կատարել և պատրաստ եք դրանք պահպանել, ապա սեղմեք «Պահպանել փոփոխությունները» և «Շարունակել»։
 
Снимок76.JPG
 
Снимок77.JPG
 
Եթե չեք ցանկանում կատարել կամ պահպանել փոփոխությունները, ապա սեղմեք «Չեղարկել» և կվերադառնաք դասարանի ցուցակին։ 
 
Снимок78.JPG
Աշակերտի հեռացումը դպրոցի ցուցակից
Снимок79.JPG
Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ աշակերտն այլևս չի սովորում Ձեր դպրոցում․ նա տեղափոխվել է այլ դպրոց կամ ավարտել է դպրոցը։ Այս դեպքում հարկ կլինի աշակերտին հեռացնել դպրոցի ցուցակից։ 
Դպրոցի ցուցակից աշակերտին հեռացնելու համար սեղմեք աշակերտի անվան դիմաց գտնվող «աղբարկղ» նշանի udal.png վրա։
 
Ուշադրություն
Եթե Դուք աշակերտին հեռացնեք դպրոցի ցուցակից, ապա նա ԻմԴպրոց-ում կմնա «Հյուր» կարգավիճակով՝ առանց որևէ կրթական հաստատության կցված լինելու։ «Առարկաներ» բաժնում նրա հավաքած միավորները չեն հաշվարկվի դպրոցի ԹՈՓ-ում, իսկ դպրոցի ուսուցիչներին հասանելի չի լինի նրա վիճակագրությունը։ 
 
Եթե Դուք ուղղակի ցանկանում եք աշակերտին տեղափոխել այլ դասարան, ապա մի հեռացրեք դպրոցի ցուցակից։ Այլ դասարան տեղափոխման համար խմբագրեք աշակերտի անձնական էջը՝ օգտագործելով «Խմբագրել» հրամանը։
Աշակերտի գաղտնաբառի փոփոխում
Снимок80.JPG
Եթե աշակերտը մոռացել է գաղտնաբառը, ապա սեղմեք աշակերտի անվան դիմաց գտնվող «Փոխել գաղտնաբառը» parol.png կանչագիրը։
 
Դուք կհայտնվեք աշակերտի գաղտնաբառի փոփոխման էջում։
 
Снимок81.JPG
  1. Աշակերտների համար մտածեք և գրառեք նոր գաղտնաբառեր։ 
  2. Մեկ անգամ ևս գրանցեք գաղտնաբառը։ 
  3. Սեղմեք «Փոխել գաղտնաբառը» և «Շարունակել»։
Снимок82.JPG
 
Եթե Դուք չեք ցանկանում փոփոխել գաղտնաբառը, սեղմեք «Չեղարկել» և կվերադառնաք դասարանի ցուցակին։ 
 
Снимок83.JPG
Վերջերս ստեղծված օգտատերեր
Վերջերս ստեղծված օգտատերերի ցուցակը տեսնելու, մուտքանունները և գաղտնաբառերը պահպանելու/տպելու համար սեղմեք «Վերջերս ստեղծված օգտատերեր»։
 
Снимок84.JPG
 
Դուք հայտնվել եք վերջերս ավելացված աշակերտների գաղտնաբառերով և մուտքանուններով ցուցակում։ Այդ ցուցակը դասարանում նոր աշակերտի գրանցման պահից ուսուցչին հասանելի է երկու շաբաթ։ Պահպանեք ցուցակը և տպեք՝ աշակերտներին իրենց մուտքանուններն ու գաղտնաբառերը բաժանելու համար։
 
Снимок85.JPG
 
Ուշադրություն
Եթե երկու շաբաթվա ընթացքում աշակերտներն ինքնուրույն փոփոխեն իրենց գաղտնաբառերը, ապա հին գաղտնաբառերը (այն գաղտնաբառերը, որոնք ի սկզբանե գեներացրել էր ԻմԴպրոց համակարգը) կանհետանան Ձեր ցուցակից։
Օգտատերերի կառավարում
«Օգտատերերի կառավարում» ֆունկցիան Ձեզ անհրաժեշտ կլինի, եթե Դուք «ԻմԴպրոց» կայքում հանդիսանում եք Ձեր դպրոցի ադմինիստրատոր և ցանկանում եք մասնակիցներին շնորհել «Իմ+» արտոնագիր։ Մանրամասն կարդացեք «Աշակերտների «Իմ+» արտոնագրի ձեռք բերում» նյութում։
 
Снимок86.JPG
Ավելացնել օգտատեր
Դուք կարող եք Ձեր դասարանում նոր աշակերտ ավելացնել։ Մանրամասն կարդացեք «Ինչպե՞ս ուսուցիչը նոր աշակերտ ավելացնի իր դասարանում» նյութում։
 
Снимок87.JPG
Ինչպե՞ս հեռացնել դասարանը «Իմ դասարանները» ներդիրից
Ձեր ընտրած դասարանները գտնվում են կայքի գլխավոր էջի «Իմ դասարանները» ներդիրում։ Այդպիսով, Ձեզ համար արագ հասանելի կլինի դասարանի վիճակագրությունը։ 
 
Снимок88.jpg
 
Եթե Դուք չեք դասավանդում (այլևս) տվյալ դասարանում կամ ուղղակի չեք ուզում, որ այն գտնվի Ձեր «Իմ դասարանները» ներդիրում, ապա սեղմեք «Հեռացնել (դասարան) իմ դասարաններից» կոճակը և բացված պատուհանում հաստատեք գործողությունը։
 
Այս դասարանը կմնա դպրոցի ցուցակում, սակայն Ձեր «Իմ դասարանները» ներդիրում չի ցուցադրվի:
 
Снимок89.JPG
 
Ձեր դասարանների ցանկից դասարան հեռացնելուց հետո «Հեռացնել (դասարան) իմ դասարաններից» գրառումը կփոխակերպվի «Ավելացնել (դասարան) իմ դասարաններին» գրառման։ Եթե դուք փոխել եք Ձեր որոշումը, ապա հենց նույն վայրկյանին կարող եք ավելացնել դասարանը Ձեր ունեցած ցանկին։
 
Снимок90.JPG
 
Եթե Դուք հետագայում ցանկանաք դասարանը վերադարձնել Ձեր ներդիր, ապա օգտվեք «Ինչպե՞ս ուսուցիչն ընտրի դասարանը» ցուցումներից։