Տեսություն

Դասարանի ինքնեկ փոփոխություն
Օգոստոսի \(1\)-ին «ԻմԴպրոց» համակարգում տեղի է ունենում աշակերտների ինքնեկ փոխադրում հաջորդ դասարան, այդ իսկ պատճառով էլ «Դպրոցական» և «Ուսանող» դերերով օգտատերերի դասարանի թիվը մեկով կավելանա։ Այսինքն, նրանք ովքեր սովորել են \(7\)-րդ դասարանում, ինքնեկ կփոխադրվեն \(8\)-րդ դասարան և այդպես շարունակ։
 
Փոխադրումից անմիջապես հետո համակարգը կառաջարկի հաստատել դասարանը կամ մեկ ուրիշը նշել։ 
 
Օգոստոսի \(1\)-ից հետո կայք մտնելիս յուրաքանչյուր աշակերտ կտեսնի հետևյալ հաղորդագրությունը՝
 
Снимок36.jpg
 
Ուշադրություն
\(12\)-րդ դասարանի նախկին աշակերտները մնում են դպրոցի կազմում, սակայն ստեղծված դասարանների ցուցակներից դուրս են մնում։ Անհրաժեշտության դեպքում ուսուցիչը կարող է խմբագրել նրանց անձնական էջերը «Օգտատերերի կառավարում» բաժնում։
\(12\)-րդ դասարանի նախկին աշակերտին դպրոցի ցուցակից կարելի է հեռացնել երկու քայլի օգնությամբ։
 
Քայլ 1. «Սկիզբ»
 
Մուտք գործեք ԻմԴպրոց Ձեր մուտքանունով և գաղտնաբառով (որպես «Ուսուցիչ»), կամ էլ էլեկտրոնային մատյանի միջոցով։ 

Դուք գտնվում եք ԻմԴպրոց կրթական կայքում։ 
Կայքի ընտրացանկում ընտրեք «Օգտատերերի կառավարում» կանչագիրը iconmenu-user-management.png։
  
Քայլ 2. «Օգտատերերի հեռացում դպրոցից»
 
Դուք գտնվում եք «Օգտատերերի կառավարում» բաժնում։ Ձեր առջև է դպրոցի օգտատերերի ցուցակը։
Աղյուսակում Դուք տեսնում եք՝
  • Օգտատերերի ցուցակ
  • Իմ+ արտոնագիր
  • Դասարան / Խումբ
  • Էլեկտրոնային փոստ
Снимок30.jpg
  • Սեղմեք այն աշակերտի անվան դիմաց գտնվող «աղբամանի» նշանի վրա, որին ցանկանում եք հեռացնել դպրոցի ցուցակից։ 

    Снимок33.JPG
     
  • հայտնված պատուհանում հաստատեք Ձեր գործողությունները։ 

    Снимок29.jpg
Դպրոցից հեռացնելուց հետո \(11\)-րդ դասարանի նախկին աշակերտը կմնա կայքում, սակայն նրա դերը կլինի «Հյուր»։ Այդ օգտատիրոջ բոլոր վաստակած միավորները կպահպանվեն նրա անձնական էջում, սակայն դպրոցների ԹՈՓ-ում չեն հաշվառվի։ Դպրոցի ցուցակից հեռացված աշակերտն իր էլեկտրոնային փոստին ծանուցում կստանա։
 
Դուք կարող եք Ձեր դպրոցի մի քանի նախկին աշակերտների միանգամից հեռացնել դպրոցի ցուցակից։
  • նշիչ դրեք աղյուսակի կանաչ դաշտի «Օգտատեր» անվան կողքին,
  • կամ էլ ուղղակի նշեք մի քանի օգտատերերի՝ նշիչ դնելով նրանցից յուրաքանչյուրի անվան դիմաց։

Снимок34.JPG
Աշակերտի փոխադրում հաջորդ դասարան ուսուցչի կողմից
Եթե աշակերտը գրանցված է սխալ դասարանում, ապա դա շատ հեշտ է ուղղել։
 
Քայլ 1. «Սկիզբ»
Մուտք գործեք ԻմԴպրոց կայքի «Օգտատերերի կառավարում» բաժին iconmenu-user-management.png։
 
Քայլ 2. «Աշակերտի դասարանի փոփոխում»
 
Դուք գտնվում եք «Օգտատերերի կառավարում» բաժնում։  

Ձեր առջև է դպրոցի օգտատերերի ցուցակը։
Աղյուսակում Դուք տեսնում եք՝
  • Օգտատերերի ցուցակ
  • Իմ+ արտոնագիր
  • Դասարան/ Խումբ
  • Էլեկտրոնային փոստ
Снимок30.jpg 
  • ընտրված աշակերտի դիմաց նշիչ դրեք, օրինակ՝ Снимок31.JPG (Դուք կարող եք ընտրել/նշել միանգամից մի քանի աշակերտների);
  • սեղմեք Снимок32.JPG
  • հայտնված պատուհանում ընտրեք դասարանը և պահպանեք։
Բոլոր աշակերտներին միանգամից ընտրելու համար նշիչ դրեք աղյուսակի կանաչ դաշտի «Օգտատեր» անվան կողքը։
 
 
Снимок34.JPG
 
Դասարանի փոփոխման այլընտրանքային եղանակ։
 
1. Մտեք «Օգտատերերի կառավարում» բաժինը։
2. Օգտատերերի ցուցակում սեղմեք այն աշակերտի անուն/ազգանունի վրա, որին հարկավոր է փոխադրել հաջորդ դասարան։ 
3. Դուք գտնվում եք «Դպրոցի օգտատերերի պրոֆիլների խմբագրում» բաժնում, այստեղ Դուք կարող եք՝
  • փոփոխել դերը պորտալում;
  • փոփոխել օգտատիրոջ դասարանը և դասարանի տառը ①;
  • դիտել կամ փոփոխել օգտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեն;
  • շտկել օգտատիրոջ անունը, ազգանունը;
  • շտկել օգտատիրոջ սեռը, եթե այն սխալ է նշվել գրանցման ժամանակ;
  • փոփոխություններ կատարելուց հետո սեղմել «Պահպանել փոփոխությունները» ②։
Снимок35.JPG