Ի՞նչը կարող է մատնանշել, որ սովորողը ԻմԴպրոց կայքում գրանցվել է մի քանի անգամ
Երբեմն աշակերտը պատահաբար կարող է ԻմԴպրոց կայքում ստեղծել մի քանի անձնական էջ։ Տարբեր էլեկտրոնային փոստի հասցեներով մի քանի անգամ գրանցվելով (եթե աշակերտը միշտ մոռանում է էլեկտրոնային փոստի իր հասցեն կամ գաղտնաբառը);
 
Դուք կհասկանաք, որ աշակերտը ԻմԴպրոց կայքում մեկ անգամից ավելի է գրանցվել, եթե՝
  • դասարանի ԹՈՓ-ում առկա են աշակերտի անունով երկու և ավելի տողեր։
  • աշակերտն ասում է, որ դասարանի ԹՈՓ-ում ինքը շատ միավորներ ուներ, հետո դրանք անհետացան;
  • ստուգողական և տնային առաջադրանքների տրման ժամանակ դասարանի ցուցակում տվյալ աշակերտը նշված է մի քանի անգամ;
  • դասարանի ցուցակում «Օգտատերերի կառավարում» բաժնում տվյալ աշակերտը նշված է մեկ անգամից ավելի;
  • դպրոցի ցուցակում «Օգտատերերի կառավարում» բաժնում տվյալ աշակերտը նշված է մեկ անգամից ավելի;
  • այլ դեպքերում։
Ինչպե՞ս կարելի է խնդիրն ինքնուրույն լուծել
  
Տարբերակ \(1\). Աշակերտն ԻմԴպրոց է մուտք գործել սոցիալական ցանցի միջոցով
 
Եթե աշակերտը սոցիալական ցանցում ունի անձնական էջ, ապա նա կարող է պատահաբար երկու անգամ գրանցվել՝
  1. \(1\)-ին եղանակ․ ԻմԴպրոց կայքի գրանցման սահմանված ձևի միջոցով;
  2. \(2\)-րդ և \(3\)-րդ եղանակ․ մուտք գործել ԻմԴպրոց սոցիալական կայքից։ 
Այս դեպքում կարող է ԻմԴպրոց կայքում «սոսնձելով» մեկտեղել իր անձնական էջերը։ Դրա համար աշակերտը պետք է կատարի հետևյալը՝
  1. Մուտք գործի www.imdproc.am կայք իր մուտքանունով (էլեկտրոնային փոստի հասցեով) և գաղտնաբառով։ 
  2. Մուտք գործի ԻմԴպրոց կայքի իր անձնական էջով։
 
Համակարգչում:
 
Снимок15.JPG
 
Մեկ այլ սարքի վրա:
 
1212.jpg
 
3. Մուտք ենք գործում «Կապակցված պրոֆիլներ» բաժին:
 
Снимок23.jpg
 
4. Այստեղ կարելի է «ԻմԴպրոց» կայքի պրոֆիլը կապակցել սոցիալական ցանցի պրոֆիլի հետ:
  • Սեղմում ենք «Ավելացնել կապակցված պրոֆիլ» կոճակը

    Снимок24.JPG
  • Մուտք գործելու համար ընտրում ենք կայք։ 

    Снимок25.jpg
     
  • Մուտք գործելուց հետո պրոֆիլները կկապակցվեն և արտաքին պրոֆիլը (սոցիալական ցանցի պրոֆիլը) հնարավոր կլինի օգտագործել ԻմԴպրոց կայք մուտք գործելու համար։ Արտաքին պրոֆիլով մուտք գործելիս կարիք չի լինի մուտքագրել ԻմԴպրոց կայքի մուտքանունն ու գաղտնաբառը, ինչը կհեշտացնի անցումը մի կապակցված պրոֆիլից մյուսը։

    Снимок12.JPG 
Կարելի է «ԻմԴպրոց» կայքի պրոֆիլը կապակցել մի քանի սոցիալական ցանցերի անձնական էջերին:

Снимок26.JPG
 
Տարբերակ \(2\). Սովորողը գրանցվել է մի քանի անգամ էլփոստի տարբեր հասցեներով
 
Ուսուցիչը կարող է դպրոցից հեռացնել սովորողի ավելորդ անձնական էջը:
 
1. Մուտք գործեք «Օգտատերերի կառավարում» բաժին iconmenu-user-management.png.
 
Աղյուսակում Դուք կտեսնեք:
  • օգտատերերի ցանկ
  • Իմ+ բաժանորդագրություն
  • դասարան/խումբ
  • էլփոստ
Снимок30.jpg
 
2. Ընտրեք աշակերտի ավելնորդ գրանցումը (անպայման համոզվեք, որ հեռացնում եք ոչ պետքական անձնական էջը);
3. Ընտրված աշակերտի դիմաց նշիչ դրեք Снимок31.JPG;
4. Սեղմեք Снимок37.JPG։
 
Աշակերտի ավելորդ անձնական էջը կհեռացվի Ձեր ուսումնական հաստատության ցուցակից, ընդ որում աշակերտի տվյալ անձնական էջը կմնա ԻմԴպրոց կայքում, իսկ տվյալ անձնական էջում դերը կփոխվի՝ դառնալով «Հյուր»։
 
Ուշադրություն
Ավելորդ անձնական էջը կայքից վերջնականապես կարող է հեռացնել աշակերտը։ Ընդ որում աշակերտը պետք է համոզվի, որ ինքը հեռացնում է հենց ավելորդ պրոֆիլը՝ մուտք գործելով «Պրոֆիլի խմբագրում» և ստուգելով պրոֆիլի տվյալները, այդ թվում հավաքած միավորները․ ավելորդ անձնական էջում միավորներ չպետք է լինեն։