Տեսություն

Տվյալ թեմայի նախորդ տեսական նյութում մենք դիտարկեցինք․  
  • ԻմԴպրոց կայքում աշակերտների գրանցման առաջին եղանակը․ http://www.imdproc.am/ կայքում յուրաքանչյուր աշակերտ ինքնուրույն գրանցվում է գրանցման կաղապարի օգնությամբ;
  • ԻմԴպրոց կայքում աշակերտների գրանցման երկրորդ եղանակը․ յուրաքանչյուր աշակերտ http://www.imdproc.am/ կայքում գրանցվում է ինքնուրույն՝ հայտնի սոցիալական ցանցերի միջոցով։
Տվյալ տեսական նյութում կդիտարկենք ԻմԴպրոց կայքում աշակերտների գրանցման երրորդ եղանակը․ էլեկտրոնային մատյանի առկայության դեպքում յուրաքանչյուր աշակերտ http://www.imdproc.am/ կայքում գրանցվում է ինքնուրույն՝ էլեկտրոնային մատյանի միջոցով։
Ինչպե՞ս օգնել աշակերտին գրանցվել
Եթե Ձեր դասարանն արդեն գրանցված է որևէ էլեկտրոնային մատյանում, ապա աշակերտներին ԻմԴպրոց տեղափոխելը շատ հեշտ կլինի։ Դրա համար յուրաքանչյուր աշակերտին բավարար կլինի մեկ անգամ ԻմԴպրոց մուտք գործել էլեկտրոնային մատյանի միջոցով և նա ինքնեկ կգրանցվի ԻմԴպրոց համակարգի իր ուսումնական հաստատությունում և դասարանում։ Եզակի դեպքերում աշակերտը կարիք կունենա ԻմԴպրոց կայքի անձնական էջում տեղեկություն ավելացնել։
 
Ինչո՞ւ է էլեկտրոնային մատյանի միջոցով կայքում գրանցումը հարմար
  
  Աշակերտների անձնական էջերը ստեղծվում են ակնթարթորեն, ընդ որում յուրաքանչյուր աշակերտ ինքնեկ հայտնվում է իր դպրոցում և դասարանում։ 
  1. Այս կերպ ԻմԴպրոց կայքում գրանցվելուց և էլեկտրոնային մատյանի միջոցով http://www.imdproc.am/ կայք մեկ անգամ մուտք գործելուց հետո, աշակերտը հետագայում կարող է տվյալ էլեկտրոնային մատյանի մուտքանունով և գաղտնաբառով շատ արագ մուտք գործել ԻմԴպրոց։ Ընդ որում մուտքանունն ու գաղտնաբառն այլևս մուտքագրելու կարիք չկա․ հարկավոր է միայն կայքի մուտքի պատուհանում սեղմել տվյալ էլեկտրոնային մատյանի կանչագրի վրա։
     
  2. Կարելի է նաև ԻմԴպրոց մուտք գործել սովորական եղանակով՝ ներմուծելով էլեկտրոնային փոստի հասցեն և http://www.imdproc.am/ կայքի գաղտնաբառը։
Screenshot_1.png
  1. Եթե աշակերտը մոռանում է ԻմԴպրոց կայքի գաղտնաբառը, ապա փոխկապակցված էլեկտրոնային մատյանի ավելացումից հետո նա կարող է օգտագործել տվյալ էլեկտրոնային մատյանի մուտքանունն ու գաղտնաբառը՝ ԻմԴպրոց մուտք գործելու համար։ 
     
  2. Եթե Դուք որևէ էլեկտրոնային մատյանի ուսուցիչ եք, ապա Ձեզ անմիջապես հասանելի կլինեն Ձեր աշակերտների արդյունքները՝ «Աշակերտների արդյունքները» բաժնում։ Կարևոր է, որ աշակերտները ևս ԻմԴպրոց մուտք գործեն՝ օգտագործելով որևէ էլեկտրոնային մատյանի կանչագիրը կամ անմիջականորեն տվյալ էլեկտրոնային մատյանի կայքի հավելվածներից մեկը։
Ինչպե՞ս համոզվել, որ Դուք ամեն ինչ ճիշտ եք արել
  1. Տարբեր եղանակներով գրանցվելիս աշակերտը սխալմամբ կարող է ԻմԴպրոց կայքում ստեղծել մի քանի անձնական էջ։ Թե ինչպե՞ս արագ վերացնել նմանօրինակ խնդիրները, կարդացեք տվյալ թեմայի հաջորդիվ տեսական նյութերում։
Ուշադրություն
«ԻմԴպրոց» համակարգի արդյունավետ շահագործման նպատակով՝ յուրաքանչյուր աշակերտ պետք է www.imdproc.am կայքում ունենա միայն մեկ անձնական էջ, որտեղ կավելանան իր հավաքած միավորները, ձեռքբերումները, գնահատականները, տնային և ստուգողական աշխատանքները։
Աշակերտներին ցույց տվեք, թե ինչպե՞ս կարելի է ԻմԴպրոց կայքում խմբագրել անձնական էջը
Մուտք գործելով իր անձնական էջ՝ յուրաքանչյուր աշակերտ կարող է․
  • ընտրել և ներբեռնել նկարը;
  • փոփոխել․
    - էլեկտրոնային փոստի հասցեն;
    - դերը՝ պորտալում;
    - անունը, ազգանունը;
    - սեռը;
    - դասարանը և տառը;
    - դպրոցը;
    - գաղտնաբառը։
Ուշադրություն
Աշակերտներին բացատրեք, որ եթե իրենք ցանկանում են կայքում փոփոխել իրենց տվյալները, օրինակ՝ անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, դասարանը և այլն, ապա կարիք չկա ԻմԴպրոց կայքում ստեղծել նոր անձնական էջ, կարիք չկա կրկին գրանցվել կայքում։ Բավական է խմբագրել արդեն գոյություն ունեցող անձնական էջի տվյալները։

Օգտատիրոջ անձնական էջում ավելանում են իր հավաքած միավորները և ստուգողական աշխատանքների արդյունքները, այդ իսկ պատճառով էլ աշակերտի համար շատ կարևոր է ԻմԴպրոց կայքում ունենալ և օգտագործել միայն մեկ անձնական էջ։
 
Ի՞նչ անել, եթե աշակերտն ԻմԴպրոց կայքում ունի մի քանի անձնական էջ
Տվյալ դասընթացի տեսական նյութում կարդացեք հետևյալի մասին․ «Ի՞նչ անել, եթե սովորողը մի քանի անգամ է գրանցվել ԻմԴպրոց կայքում»։