Տվյալ թեմայի նախորդ տեսական նյութում մենք դիտարկեցինք ԻմԴպրոց կայքում աշակերտների գրանցման առաջին եղանակը․ http://www.imdproc.am/ կայքում յուրաքանչյուր աշակերտ ինքնուրույն է գրանցվում:

Տվյալ տեսական նյութում կդիտարկենք ԻմԴպրոց կայքում աշակերտների գրանցման երկրորդ եղանակը․ յուրաքանչյուր աշակերտ http://www.imdproc.am/ կայքում գրանցվում է ինքնուրույն՝ սոցիալական ցանցերի միջոցով։

Եթե Ձեր աշակերտներն օգտվում են սոցիալական ցանցերից՝ \(mail.ru, Facebook, Яндекс, Twitter, Instagram\) և այլն, ապա նրանք կարող են պարզեցնել ԻմԴպրոց կայքում իրենց գրանցման և հետագայում մուտք գործելու գործընթացը։
Ինչպե՞ս օգնել աշակերտին գրանցվել
1. Աշակերտներին հրավիրեք ԻմԴպրոց կրթական կայք։ Ուղարկեք http://www.imdproc.am/ հղումը (էլեկտրոնային հասցեով)։
  
2. Աշակերտներին պատմեք սոցիալական կայքերի միջոցով ԻմԴպրոց կայքում գրանցման հնարավորությունների մասին․
  
Քայլ 1

Մուտք գործելու ժամանակ գրանցման էջում «Մուտք գործել» բաժնից ընտրել այն սոցիալական ցանցը, որը հետագայում կկապվի աշակերտի ԻմԴպրոց կայքի անձնական էջի հետ։

Снимок7.JPG

Վերևի նկարում ներկայացված են որոշ սոցիալական կայքերը։ Այն սոցիալական ցանցերի ամբողջական ցուցակը, որոնք հնարավոր է կապել «ԻմԴպրոց» կայքի Ձեր անձնական էջի հետ տեսնելու համար հարկավոր է սեղմել սլաքի վրա стрелка.png:

Снимок8.JPG

Քայլ 2

Անհրաժեշտ սոցիալական ցանցն ընտրելուց և վերջինիս վրա սեղմելուց հետո աշակերտը կտեսնի պատուհան՝ այնպիսի դաշտերով, որոնք նա սովորաբար լրացնում է տվյալ ցանց մուտք գործելու ժամանակ: Եթե աշակերտը տվյալ սոցիալական ցանցում արդեն ունի անձնական էջ, ապա նա հեշտությամբ կճանաչի մուտքի պատուհանը։

Աշակերտները պետք է լրացնեն ընդամենը երկու դաշտ (տարբեր սոցիալական ցանցերում դաշտերի անվանումները կարող են տարբերվել)․
  1. Սոցիալական ցանցի տեսակից կախված․ «մուտքանուն»/«էլեկտրոնային փոստի հասցե»/«հեռախոս»/«օգտատիրոջ անուն»;
  2. Գաղտնաբառ՝ տվյալ սոցիալական ցանցի համար;
  3. Հաջորդիվ անհրաժեշտ է սեղմել կոճակին, որը մոտավորապես կկոչվի այսպես․ «Մուտք»/«Մուտք գործել»/«Մուտք գործել և թույլատրել»/«Գրանցում»։
Որոշ սոցիալական կայքերի միջոցով ԻմԴպրոց կայքում գրանցման պատուհանների բաղադրիչները․
 
вк.png
 
ок.png
 
мейлру.png
 
фб.png
 
яндекс.png

Որոշ դեպքերում հարկավոր է ԻմԴպրոց կայքին հասանելիություն տալ սոցիալական ցանցի անձնական էջին։
 
вк2.png

Քայլ 3
 
Снимок11.JPG
 
Եթե աշակերտն ընտրել է «ԻմԴպրոց» կայքում սոցիալական ցանցի միջոցով գրանցման տարբերակը, ապա անհրաժեշտ կլինի լրացնել գրանցման համար նախատեսված բոլոր դաշտերը․
  • գաղտնաբառը, որը ոչ մեկին չի կարելի հաղորդել՝ անվտանգության նկատառումներով;
  • լրացնել գրանցման համար նախատեսված բոլոր դաշտերը;
  • նշել «Աշակերտ» դերը;
  • նշել սեռը;
  • ցուցակից ընտրել ճիշտ դպրոցը։ Դրա համար բավական է սկսել մուտքագրել համարը և բնակավայրը։
Գրանցման ժամանակ անհրաժեշտ է ճիշտ գտնել ուսումնական հաստատությունը։ Աշակերտը կարիք չունի կայքում նոր դպրոց ավելացնելու։
  1. Ընտրեք երկիրը ①։
  2. Մուտքագրեք բնակավայրը և համապատասխան դպրոցի համարը, օրինակ՝ «Գյումրի 3» ②։  Որպես կանոն դա բավարար է դպրոցը գտնելու համար։ Որոշ դեպքերում հարկավոր է լրացնել «քոլեջ», «լիցեյ» և այլն։
  3. Առաջադրված դպրոցների ցանկից ընտրեք Ձեր ուսումնական հաստատությունը։ Մկնիկի ցուցիչը մոտեցրեք դրան և այն կնշվի երկնագույնով ③։
  4. Մկնիկի ձախ սեղմակով սեղմեք ընտրված ուսումնական հաստատության վրա։ Վերջինս կավելանա Ձեր անձնական էջում ④։
Снимок1-1.JPG

Снимок2.JPG
  • նշել դասարանը և դասարանի տառը;
  • ծանոթանալ և համաձայնվել կայքի օգտագործման պայմաններին;
  • սեղմել Снимок3.JPG;
  • գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղմանը հետևելով՝ հաստատել գրանցումը։
Ինչո՞ւ է սոցիալական ցանցերի միջոցով կայքում գրանցումը հարմար
  1. Այս կերպ ԻմԴպրոց կայքում գրանցվելուց և սոցիալական ցանցի միջոցով http://www.imdproc.am/ կայք մեկ անգամ մուտք գործելուց հետո աշակերտը հետագայում կարող է տվյալ սոցիալական ցանցի մուտքանունով և գաղտնաբառով շատ արագ մուտք գործել ԻմԴպրոց։ Ընդ որում մուտքանունն ու գաղտնաբառն այլևս մուտքագրելու կարիք չկա․ հարկավոր է միայն կայքի մուտքի պատուհանում սեղմել տվյալ սոցիալական ցանցի նշանի վրա։

    Снимок12.JPG
     
  2. Կարելի է նաև ԻմԴպրոց մուտք գործել սովորական եղանակով՝ մուտքագրելով էլեկտրոնային փոստի հասցեն և http://www.imdproc.am/ կայքի գաղտնաբառը։

    Снимок13.JPG
     
  3. Եթե աշակերտը մոռանում է ԻմԴպրոց կայքի գաղտնաբառը, ապա փոխկապակցված սոցիալական ցանցի ավելացումից հետո նա կարող է օգտագործել տվյալ սոցիալական ցանցի մուտքանունն ու գաղտնաբառը՝ ԻմԴպրոց մուտք գործելու համար։
Ինչպե՞ս համոզվել, որ Դուք ամեն ինչ ճիշտ եք արել
  1. Ամենայն հավանականությամբ Ձեր աշակերտները գրանցված են տարբեր սոցիալական ցանցերում։ Դրա համար անհրաժեշտ կլինի յուրաքանչյուրին ցույց տալ, թե ինչպես կարելի է մուտք գործել ԻմԴպրոց՝ իր սոցիալական ցանցի միջոցով։
     
  2. Տարբեր սոցիալական ցանցերի միջոցով, ինչպես նաև այլ եղանակներով գրանցվելիս աշակերտը սխալմամբ կարող է ԻմԴպրոց կայքում ստեղծել մի քանի անձնական էջ։ Թե ինչպես արագ վերացնել նմանօրինակ խնդիրները, կարդացեք տվյալ թեմայի հաջորդ տեսական նյութերում։
Ուշադրություն
ԻմԴպրոց համակարգի արդյունավետ օգտագործման նպատակով՝ յուրաքանչյուր աշակերտ պետք է www.imdproc.am կայքում ունենա միայն մեկ անձնական էջ, որտեղ կավելանան իր հավաքած միավորները, ձեռքբերումները, գնահատականները, տնային և ստուգողական աշխատանքները։
Աշակերտներին ցույց տվեք, թե ինչպես կարելի է ԻմԴպրոց կայքում խմբագրել անձնական էջը
Մուտք գործելով իր անձնական էջ՝ յուրաքանչյուր աշակերտ կարող է․
  • ընտրել և ներբեռնել նկարը;
  • փոփոխել․
    - էլեկտրոնային փոստի հասցեն;
    - դերը՝ պորտալում;
    - անունը, ազգանունը;
    - սեռը;
    - դասարանը և տառը;
    - դպրոցը;
    - գաղտնաբառը։
Ուշադրություն
Աշակերտներին բացատրեք, որ եթե իրենք ցանկանում են կայքում փոփոխել իրենց տվյալները, օրինակ՝ անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, դասարանը և այլն, ապա կարիք չկա ԻմԴպրոց կայքում ստեղծել նոր անձնական էջ, կարիք չկա կրկին գրանցվել կայքում։ Բավական է խմբագրել արդեն գոյություն ունեցող անձնական էջի տվյալները։

Օգտատիրոջ անձնական էջում ավելանում են իր հավաքած միավորները և ստուգողական աշխատանքների արդյունքները, այդ իսկ պատճառով էլ աշակերտի համար շատ կարևոր է ԻմԴպրոց կայքում ունենալ և օգտագործել միայն մեկ անձնական էջ։
Առավել մանրամասն կարդացեք «Ինչպե՞ս աշակերտը խմբագրի «ԻմԴպրոց» կայքի իր պրոֆիլը: Կապակցված պրոֆիլներ» տեսական նյութում։
Ի՞նչ անել, եթե աշակերտն ԻմԴպրոց կայքում ունի մի քանի անձնական էջ
Տվյալ դասընթացի տեսական նյութում կարդացեք հետևյալի մասին․ «Ի՞նչ անել, եթե սովորողը մի քանի անգամ է գրանցվել ԻմԴպրոց կայքում»։