Տեսություն

ԻմԴպրոց կրթական կայքում առավել արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է գրանցել Ձեր բոլոր աշակերտներին։
 
Դիտարկենք ԻմԴպրոց կայքում աշակերտների գրանցման առաջին եղանակը․ յուրաքանչյուր աշակերտ գրանցման հատուկ ձևի միջոցով ինքնուրույն է գրանցվում www.imdproc.am կայքում։
Ինչպե՞ս օգնել աշակերտին գրանցվել
1. Աշակերտներին հրավիրեք ԻմԴպրոց կրթական կայք։ 
  •  Ուղարկեք նրանց կայքի հղումը՝  www.imdproc.am (էլեկտրոնային հասցեով)  
2. Օգնեք աշակերտներին գրանցվել։ Բացատրեք, որ գրանցման համար հարկավոր է՝
  • էլեկտրոնային փոստի հասցեն, որի միջոցով տեղի է ունենում գրանցման հաստատումը և որը հանդիսանում է կայք մուտք գործելու մուտքանունը;
  • գաղտնաբառը, որը ոչ մեկին չպետք է հաղորդել՝ անվտանգության նկատառումներով; 
  • լրացնել գրանցման բոլոր դաշտերը;
  • նշել «Աշակերտ» դերը (այդ դերը նշվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ քոլեջների, տեխնիկումների և այլ ուսանողների համար);
  • ճիշտ ներմուծել անունը և ազգանունը;
  • նշել սեռը;
  • ցուցակից ճիշտ ընտրել սեփական դպրոցը։ Դրա համար բավական է մուտքագրել համարը և քաղաքը։
Գրանցման ժամանակ անհրաժեշտ է ճիշտ գտնել Ձեր կրթական հաստատությունը։ Կայքում նոր դպրոց ավելացնելու կարիք աշակերտը չունի։
  1. Ընտրեք երկիրը ①։
  2. Սկսեք գրանցել բնակավայրը և Ձեր դպրոցի համարը, օրինակ՝ «Գյումրի 3» ②։ Որպես կանոն` դա բավարար է դպրոցը գտնելու համար։ Որոշ դեպքերում հարկավոր է լրացնել «քոլեջ», «լիցեյ» և այլն։
  3. Առաջադրված դպրոցների ցանկից ընտրեք Ձեր ուսումնական հաստատությունը։ Մկնիկի ցուցիչը մոտեցրեք դրան և այն կնշվի երկնագույնով ③։ 
  4. Մկնիկի ձախ սեղմակով սեղմեք ընտրված ուսումնական հաստատության վրա։ Ուսումնական հաստատությունը կավելանա Ձեր անձնական էջին ④։
Снимок1-1.JPG

Снимок2.JPG
  • նշել դասարանը և դասարանի տառը;
  • ծանոթանալ և համաձայնվել կայքի օգտագործման պայմանների հետ;
  • սեղմել Снимок3.JPG;
  • գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեին ստացված նամակում բերված հղմանը հետևելով՝ հաստատել գրանցումը։
Ինչո՞ւ է ձևակաղապարի միջոցով կայքում գրանցումը հարմար
  1. Աշակերտների գրանցման այս եղանակը Ձեզ համար նախընտրելի կլինի, եթե Ձեր դասարանը չի օգտվում որևէ էլեկտրոնային մատյանից։
     
  2. Կայքում ըստ նշված ձևի գրանցվելու ժամանակ աշակերտն ինքնուրույն լրացնում է իր մասին բոլոր տվյալները՝ ներառյալ ուսումնական հաստատությունը և դասարանը։ Եթե նա ամեն ինչ ճիշտ անի և հաստատի իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա նրա գրանցումը կլինի առավելագույնս ամբողջական և նա անմիջապես կարող է սկսել ուսումնառությունը կայքում։ Գրանցման այսպիսի եղանակը առավել համապատասխանում է հիմնական և ավագ դպրոցների աշակերտներին։
     
  3. Եթե Ձեր դասարանը գրանցված է որևէ էլեկտրոնային մատյանում, ապա աշակերտների գրանցման նախընտրելի եղանակը էլեկտրոնային մատյանի միջոցով գրանցումն է։ Այս եղանակի մասին կարդացեք «Աշակերտների ինքնուրույն գրանցումն «ԻմԴպրոց» կայքում էլեկտրոնային մատյանի միջոցով» տեսական նյութում։
Ինչպե՞ս համոզվել, որ Դուք ամեն ինչ ճիշտ եք արել։ 
  1.  Հատկապես կարևոր է հետևել, որ աշակերտը՝
    - ճիշտ նշի իր էլեկտրոնային փոստի հասցեն, 
    - մտապահի և չկորցնի գաղտնաբառը, 
    - ԻմԴպրոց կայքի ցուցակից գտնի իր ուսումնական հաստատությունը։
     
  2. Աշակերտը պետք է ունենա էլեկտրոնային փոստի հասցե, որից նա իսկապես օգտվում է։ Եթե Դուք որպես ուսուցիչ հանդիսանում եք էլեկտրոնային տեխնոլոգիաների վստահ օգտագործող, ապա կարող եք օգնել աշակերտին ստեղծել էլեկտրոնային փոստի հասցե և սովորել օգտվել դրանից։  
     
  3. Եթե աշակերտը ակտիվ չի օգտվում էլեկտրոնային փոստից, ապա նա կարող է մոռանալ իր էլեկտրոնային փոստի հասցեն կամ գաղտնաբառը։
     
  4. Եթե աշակերտը էլեկտրոնային փոստի հասցե չունի, ապա Դուք կարող եք խնդրել նրան օգտագործել իր ծնողի էլեկտրոնային փոստի հասցեն։ Դրա համար ծնողը պետք է բավականաչափ ներգրավված լինի դպրոցական կյանքում և իմանա, թե ինչո՞ւ է իր երեխան գրանցվում ԻմԴպրոց կայքում, ինչպես նաև այն մասին, որ էլեկտրոնային փոստով կայքից կստանա կարևոր համակարգային նամակներ և տնային աշխատանքների վերաբերյալ հաղորդագրություններ։
     
  5. Գրանցման ձևի լրացման ժամանակ որոշ աշակերտներ մեծահասակների օգնության կարիք կունենան։ 
     
  6. Այլ եղանակներով գրանցվելիս աշակերտը սխալմամբ կարող է «ԻմԴպրոց» կայքում ստեղծել մի քանի անձնական էջ։ Թե ինչպե՞ս արագ վերացնել նմանօրինակ խնդիրները, կարդացեք տվյալ թեմայի հաջորդ տեսական նյութերում։
Ուշադրություն
«ԻմԴպրոց» համակարգի արդյունավետ շահագործման նպատակով՝ յուրաքանչյուր աշակերտ պետք է www.imdproc.am կայքում ունենա միայն մեկ անձնական էջ, որտեղ կավելանան իր հավաքած միավորները, ձեռքբերումները, գնահատականները, տնային և ստուգողական աշխատանքները։
Աշակերտներին ցույց տվեք, թե ինչպե՞ս կարելի է ԻմԴպրոց կայքում խմբագրել անձնական էջը
Մուտք գործելով իր անձնական էջ՝ յուրաքանչյուր աշակերտ կարող է․
  • ընտրել և ներբեռնել նկարը;
  • փոփոխել․
    - էլեկտրոնային փոստի հասցեն;
    - դերը՝ պորտալում;
    - անունը, ազգանունը;
    - սեռը;
    - դասարանը և տառը;
    - դպրոցը;
    - գաղտնաբառը։
Ուշադրություն
Աշակերտներին բացատրեք, որ եթե իրենք ցանկանում են կայքում փոփոխել իրենց տվյալները, օրինակ՝ անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, դասարանը և այլն, ապա կարիք չկա կրկին գրանցվել կայքում։ Բավական է խմբագրել արդեն գոյություն ունեցող անձնական էջի տվյալները։

Օգտատիրոջ անձնական էջում ավելանում են իր հավաքած միավորները և ստուգողական աշխատանքների արդյունքները, այդ իսկ պատճառով էլ աշակերտի համար շատ կարևոր է «ԻմԴպրոց» կայքում ունենալ և օգտագործել մեկ անձնական էջ։
Ի՞նչ անել, եթե «ԻմԴպրոց»-ում աշակերտն ունի մի քանի անձնական էջ
Կարդացեք տվյալ դասընթացի համապատասխան տեսական նյութում․ «Ի՞նչ անել, եթե սովորողը մի քանի անգամ է գրանցվել ԻմԴպրոց կայքում»։