Տեսություն

ԻմԴպրոց կայքի ռեսուրսի փորձարկումը սկսելուց անմիջապես հետո աշակերտներին ինքնեկ կակտիվացվի Իմ+ բաժանորդագրությունը։  
«Իմ+ բաժանորդագրության» դեպքում աշակերտին հասանելի են՝ 
  • Բոլոր առաջադրանքների ճիշտ պատասխանները։ 
  • Բոլոր առաջադրանքների լուծման քայլերը։ Լուծման քայլերը տետրում առաջադրանքի վերլուծության էլեկտրոնային համարժեքն են։
  • «Առարկաների խմբագրիչում» ուսուցչի կողմից ստեղծված ուսուցողական ծրագրերը։
Screenshot_1.png
 
Ճիշտ պատասխանները և լուծման քայլերը տեսանելի են դառնում այն ժամանակ, երբ աշակերտը պատասխանում է առաջադրանքի հարցին։ Լուծման քայլերին ծանոթանալուց հետո, կարելի է փորձել առաջադրանքը կրկին կատարել՝ արդեն նոր պայմաններով։ Այդպիսով իրականացվում է «անվերջ վարժանքի» աշխատակարգը։ Առավել մանրամասն կարդացեք հետևյալ հղումով:
 
Փորձարկման իրականացումն ուսուցչին կտա մի շարք հնարավորություններ՝
  • ուսուցման անհատական ուղղվածության ստեղծում;
  • ուսուցման գործընթացում բոլոր մասնակիցների ներգրավվածություն;
  • աշակերտների մոտիվացիայի և ճանաչողական ակտիվության բարձրացում;
  • աշակերտների հեռավար ուսուցում, ինքնուրույն արտալսարանային գործունեություն;
  • սխալների ուղղման արդյունավետ աշխատանք՝ փոխներգործուն և հետաքրքիր ձևաչափով;
  • աշակերտների կրթվածության որակի և աստիճանի բարձրացում։
Ուշադրություն
  • ՏՀՏ գրագիտության «Նորարար» դասընթացի շրջանակներում «ԻմԴպրոց» համակարգի փորձարկման ծրագիրը մշակվել է այն կազմակերպությունների համար, որոնք կայքում առաջին անգամ են գրանցվում և որոնք դասարանների համար «Իմ+ բաժանորդագրություն» չունեն։ Փորձարկումն օգնում է ինքնուրույն, քայլ առ քայլ յուրացնել ԻմԴպրոց կայքի նյութերը և ներդնել դրանք մանկավարժական գործունեության մեջ։

    Եթե Ձեր դպրոցում արդեն կան «Իմ+ բաժանորդագրություն» ունեցող դասարաններ, ապա ՏՀՏ գրագիտության «Նորարար» դասընթացի շրջանակներում Ձեզ համար անվճար փորձարկում չի նախատեսվում։ Առաջարկում ենք Ձեզ միանալ ռեսուրսին արտոնյալ պայմաններով, ինչի համար խնդրում ենք դիմել ԻմԴպրոց-ի աշխատակցին, ով պատասխանատու է Ձեր կրթական կազմակերպության համար։ 

    ԻմԴպրոց կայքի էլեկտրոնային կրթական ռեսուրսին միանալու վերաբերյալ անվճար խորհրդատվություն ստանալու համար կարելի է դիմել հետևյալ հասցեով՝ info@imdproc.am կամ զանգահարել 011 290 290 հեռախոսահամարով։