Տեսություն

Հարգելի՛ ուսուցիչ, այս նյութում Դուք կիմանաք, թե ինչպես Ձեր դասարանում սկսել ԻմԴպրոց կայքի գործառույթների փորձարկումը։ Դուք կարող եք ընտրել մի քանի այդպիսի դասարաններ, որոնցում դասավանդում եք։  
Կայքի գլխավոր էջը
Մուտք գործեք ԻմԴպրոց Ձեր մուտքանունով և գաղտնաբառով (որպես «Ուսուցիչ») կամ մուտք գործեք Ձեր էլեկտրոնային մատյանի միջոցով։ Դուք գտնվում եք ԻմԴպրոց կրթական կայքում։
 
Եթե Ձեր դպրոցին հասանելի է «Իմ+ փորձարկումը», ապա կայքի գլխավոր էջում գրանցվելուց \(30\) օր հետո Դուք կտեսնեք «Անվճար փորձարկում» բլոկը։
 
Scree1.png
 
Սեղմեք «Սկսել փորձարկումը» կոճակը։
Անվճար փորձարկման սկիզբը
Եթե դասարաններն ընտրված չեն:
  
ԻմԴպրոց համակարգի փորձարկումը սկսելուց առաջ ուսուցիչը պետք է ընտրի կամ գրանցի իր դասարանները։
 
Եթե դուք դասարաններ չունեք, ապա «Անվճար փորձարկման սկիզբը» էջում Դուք կտեսնեք հուշում և «Ընտրել իմ դասարանները» կոճակը։ Սեղմեք այդ կոճակը և ընտրեք/գրանցեք դասարան։
 
Screenshot_14.png
 
Դասարանի ընտրման և գրանցման մասին առավել մանրամասն կարդացեք հետևյալ հղումով՝ ««ԻմԴպրոց» կայքի աշակերտների գրանցումն ուսուցչի կողմից»։
 
Դասարաններ, որոնք պատրաստ չեն փորձարկմանը:
 
Փորձարկման համար դասարանում պետք է լինի առնվազն \(5\) աշակերտ։ Եթե փորձարկման համար կարիք լինի գրանցնել աշակերտների, ապա բլոկում կլինի հուշում և «Ավելացնել օգտատերեր» հղումը։ 
 
Screenshot_7.png
 
Սեղմեք «Ավելացնել օգտատեր» և աշակերտներին գրանցեք դասարանում։ Աշակերտների գրանցման մասին կարդացեք հետևյալ հղումով՝ ««ԻմԴպրոց» կայքի աշակերտների գրանցումն ուսուցչի կողմից».
 
Փորձարկմանը պատրաստ դասարաններ:
 
Եթե Ձեր դասարանների մեջ կան փորձարկմանը պատրաստ դասարաններ, ապա համապատասխան վերնագրի տակ Դուք կտեսնեք դրանց ցուցակը ①։
 
Screenshot_8.png
 
Եթե Դուք ցանկանում եք ևս մեկ դասարանի հետ փորձարկում իրականացնել, սակայն այն ցուցակում առկա չէ, ապա սեղմեք «Ավելացնել դասարններ փորձարկման համար» ③։ Դուք կհայտնվեք դասարանի ընտրման/գրանցման էջում։ Առավել մանրամասն դասարանի ընտրության և գրանցման վերաբերյալ կարդացեք հետևյալ հղումով՝ ««ԻմԴպրոց» կայքի աշակերտների գրանցումն ուսուցչի կողմից».
 
Փորձարկումն սկսելու համար սեղմեք «Սկսել փորձարկումը» կոճակը ④։
 
Շնորհավորում ենք։ Փորձարկումը հաջողությամբ մեկնարկել է։ Սպասեք \(5\) րոպե և շարունակեք աշխատել կայքում։
 
Screenshot_9.png
 
Ուշադրություն
Յուրաքանչյուր դասարանին միայն մեկ անգամ է տրվում փորձարկումը (անվճար «Իմ+ բաժանորդագրություն»)։
 
Դուք կարող եք սկսել փորձարկումը, եթե դասարանում գրանցված լինի առնվազն \(5\) աշակերտ, իսկ մյուսներին կարելի է ավելի ուշ ավելացնել։ Սակայն հաշվի առեք, որ ամբողջ դասարանի փորձարկման ժամկետը կլրանա նշված օրը ②, դրա համար էլ հարկավոր է հնարավորինս արագ կայքում գրանցել ամբողջ դասարանը։
Փորձարկումն արդեն սկսված է:
 
Ձեր դպրոցում կարող են լինել դասարաններ, որտեղ արդեն սկսված է փորձարկումը։ Այդ դեպքում «Անվճար փորձարկման մեկնարկը» էջում կհայտնվի այդպիսի դասարանների ցուցակը։
 
Screenshot_10.png
 
Եթե Դուք ցանկանում եք փորձարկումն անցկացնել որոշակի դասարանում, սակայն այն արդեն սկսել է այլ ուսուցիչ, ապա սեղմեք «Սկսել փորձարկումը» կոճակը։ Դուք կմիանանք ընտրված դասարանների փորձարկմանը, իսկ Ձեր «Իմ+» բաժանորդագրությունը կերկարաձգվի մինչև տվյալ փորձարկման ավարտը։
Ի՞նչ անել հետո
Սկսեք փորձարկումը։
  • Նախ ԻմԴպրոցը ներառեք Ձեր աշխատակարգում։ Առավել մանրամասն կարդացեք այստեղ՝ Աշխատանք դասարանում «Առարկաներ» բաժնով։
  • ԻմԴպրոց կայքն աշակերտներին ներկայացնելիս օգտագործեք «Ստուգողական աշխատանքներ» բաժնի հնարավորությունները։ Առավել մանրամասն կարդացեք այստեղ․ ««Ստուգողական աշխատանքներ» դասարանում և հեռավար»:
  • Վստա՞հ չեք, որ աշակերտներին դուր եկավ նորույթը։ Կիրառեք ԻմԴպրոց կայքի մոտիվացնող առավելությունները՝ դասը հետաքրքիր դարձնելու համար։ Առավել մանրամասն կարդացեք այստեղ․ «Աշակերտի մոտիվացիոն գործունեությունը, անհատական աշխատանքը»:
Ուշադրություն
Հիշեք, որ փորձարկման շրջանակներում «Իմ+» բաժանորդագրությունը տրվում է միայն մեկ անգամ և գործում է ուղիղ \(30\) օր։ Փորձարկումը դասարանի հետ սկսեք անվճար «Իմ+ բաժանորդագրությունը» ստանալուց անմիջապես հետո։

Մենք պատրաստ ենք օգնել Ձեզ սկսել փորձարկումը և կպատասխանեք Ձեր հարցերին։ Գրեք մեզ հետևյալ հասցեով․ info@imdproc.am։
Ինչո՞ւ ԻմԴպրոց կայքի գլխավոր էջում ես չունեմ «Անվճար փորձարկում» բլոկը
  1. Մուտք գործեք ԻմԴպրոց Ձեր մուտքանունով և գաղտնաբառով (որպես «Ուսուցիչ») կամ մուտք գործեք Ձեր էլեկտրոնային մատյանի միջոցով։ 
  2. Համոզվեք, որ գտնվում եք կայքի գլխավոր էջում։
Screenshot_13.png
 
Եթե չեք տեսնում «Անվճար փորձարկում» բլոկը, ապա հնարավոր է հետևյալ տարբերակներից որևէ մեկը․
  1. Կայքում Ձեր գրանցման պահից անցել է \(30\) օրից ավելի։
  2. Դուք արդեն սկսել եք փորձարկումը մեկ կամ մի քանի դասարաններում։ Փորձարկման կարգավիճակի մասին առավել մանրամասն կարդացեք ««Իմ+ փորձարկում» ներդիրը դասարանի պորտֆոլիոյում» նյութում։
  3. Ձեր դպրոցն արդեն անցել է փորձարկումը և որոշել է ուսուցիչների և աշակերտների համար մեկ տարով «Իմ+» բաժանորդագրություն ձեռք բերել: Ձեր դպրոցում ամենայն հավանականությամբ կա չօգտագործված «Իմ+ բաժանորդագրություններ», որոնք Դուք կարող եք տրամադրել Ձեր աշակերտներին: Առավել մանրամասն կարդացեք հետևյալ հղումով՝ «Իմ+ բաժանորդագրության ակտիվացում: Դասարաններ, որոնց հասանելի չէ փորձարկումը»:
Եթե տվյալ նյութում Դուք չգտաք «Իմ+ փորձարկման» կամ դասարանի/դպրոցի համար «Իմ+ բաժանորդագրության»ակտիվացման վերաբերյալ Ձեր հարցերի պատասխանները, ապա կարող եք դիմել էլփոստի հետևյալ հասցեով՝ info@imdproc.am կամ զանգահարել 011 290 290 հեռախոսահամարով։