Տեսություն

 «Թեստեր»  բաժինը
 
«Թեստեր» մասում թվարկված են տվյալ ենթաթեմայից բոլոր թեստերը: Դրանք կազմված են մի քանի տարբեր տիպի առաջադրանքներից:
 
Պատկեր 86. «Թեստեր» վիդջետը
 
Screenshot_70.png

Սեղմեք Ձեր նախընտրած թեստի հղման վրա (Պատկեր 86, նշան \(①\) ) և Դուք կբացեք այն նոր էջում:
 
Պատկեր 87. Թեստի էջ
 
Screenshot_71.png

Ընտրված թեստի էջում Դուք կարող եք տեսնել.
 
✓ թեստի անվանումը (Պատկեր 87, նշան \(①\) ),

✓ բարդության աստիճանը՝ խորանարդիկների միջոցով (Պատկեր 87, նշան \(②\) ),
 
✓ թեստը կատարելու համար խորհուրդ տրվող ժամանակը (օպտիմալ ժամանակահատվածը) (Պատկեր 87, նշան \(③\) ),
 
✓ թեստում առկա առաջադրանքների ցանկը (Պատկեր 87, նշան \(④\) ),
 
✓ թեստի համար նախատեսված առավելագույն միավորը (Պատկեր 87, նշան \(⑤\) ),
 
✓ թեստում ներառված ամեն առաջադրանքի համար տրվող առավելագույն միավորը (Պատկեր 87, նշան \(⑥\) )
 
✓ «Սկսել թեստը» կոճակը (Պատկեր 87, նշան \(⑦\) ), որի վրա սեղմելով աշակերտը կսկսի կատարել թեստը:
 
Նույնը ընտրված թեստի էջում՝ «Ստեղծել ստուգողական աշխատանքը» կոճակի (Պատկեր 87, նշան \(⑧\) ) վրա սեղմելով Դուք կկարողանաք ստեղծել ստուգողական  կամ տնային  աշխատանքներ՝ տվյալ առաջադրանքներով (ստուգողական աշխատանքի ստեղծման մասին տեղեկությունն առավել մանրամասն ներկայացված է վերը «Ստուգողական աշխատանքներ» բաժնում):
 
Էջի ներքևի հատվածում Դուք տեսնում եք երեք հղում՝

✓ «Նախորդ առաջադրանքը» (Պատկեր 87, նշան \(⑨\) ), որի օգնությամբ Դուք կարող եք վերադառնալ նախորդ առաջադրանքին,
 
 «Վերադառնալ թեմային», որի օգնությամբ կվերադառնաք ուսումնասիրվող ենթաթեմային (Պատկեր 87, նշան \(⑩\) ),
 
✓ «Հաջորդ թեստը» (Պատկեր 87, նշան \(⑪\) ), որի օգնությամբ Դուք կբացեք հաջորդ թեստը:
 
 «Ստուգողական թեստեր» բաժինը  (Պատկեր 88 )
 
«Ստուգողական թեստեր» մասում ներառված են տարբեր ստուգողական և ուսուցողական բնույթի, այդ թվում՝ տնային աշխատանքներ:
 
«Ստուգողական թեստեր» մասը տեսնում են միայն ուսուցիչները: Աշակերտներին այն հասանելի չէ, ուստի նրանք չեն կարող նախապես լուծել ստուգողական թեստերի առաջադրանքները: Նրանք կկարողանան լուծել այդ առաջադրանքները միայն այն ժամանակ, երբ ուսուցիչը կուղարկի նրանց հղումը: Ստուգողական թեստերը հարմար է հանձնարարել թե՛ որպես տնային, թե՛ որպես թեմայի ամփոփիչ աշխատանք:
 
Պատկեր 88. «Ստուգողական թեստեր» վիդջետը
 
Screenshot_72.png
 
Ստուգողական թեստեր հատվածում ընտրեք առկա աշխատանքներից որևէ մեկը, սեղմեք դրա հղման վրա (Պատկեր 88, նշան \(①\) ) և Դուք կանցնեք այդ աշխատանքի էջը:
 
Ստորև Պատկեր 89-ում որպես օրինակ տրված է «Հանրահաշիվ» առարկայի 7-րդ դասարանի «Միանդամներ» թեմայի «Նման անդամների միացումը» տնային աշխատանքը: Սեղմենք Տնային աշխատանք «Նման անդամների միացումը» թեմայից» հղման վրա (Պատկեր 88, նշան \(①\) ) և անցեք այդ աշխատանքի էջը:
 
 
Պատկեր 89. «Ստուգողական թեստեր» բաժնի տնային աշխատանքի օրինակ
 
Screenshot_73.png
 
Այս էջում Դուք կտեսնեք ընտրված՝
 
✓ տնային աշխատանքի անվանումը՝ Տնային աշխատանք «Նման անդամների միացումը թեմայից» (Պատկեր 89, նշան \(①\) ),
 
✓ տնային աշխատանքի բարդության աստիճանը (Պատկեր 89, նշան \(②\) ),
 
✓ տնային աշխատանքի կատարման համար խորհուրդ տրվող ժամանակը (այն օպտիմալ ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է տվյալ աշխատանքը կատարելու համար) (Պատկեր 89, նշան \(③\) ),
 
✓ տնային աշխատանքում ներառված առաջադրանքների ցանկը (Պատկեր \(89\), նշան \(④\) ),
 
✓ տնային աշխատանքի համար նախատեսված առավելագույն միավորը (Պատկեր \(89\) նշան ),
 
✓ ամեն առաջադրանքին տրվող առավելագույն միավորը (Պատկեր 89, նշան \(⑥\) )
 
✓ «Սկսել թեստը» կոճակը (Պատկեր 89, նշան \(⑦\) ), որի վրա սեղմելով աշակերտը կսկսի կատարել աշխատանքը:
 
Այս էջում «Ստեղծել ստուգողական աշխատանք» կոճակի (Պատկեր 89, նշան \(⑧\) ) վրա սեղմելով Դուք կկարողանաք ստեղծել Ձեր ստուգողական կամ տնային աշխատանքը (Ստուգողական աշխատանքների ստեղծման մասին տեղեկությունն առավել մանրամասն ներկայացված է վերը «Ստուգողական աշխատանքներ» բաժնում ):
 
Էջի ներքևի հատվածում Դուք տեսնում եք երեք հղում՝

 
✓ «Նախորդ թեստը» (Պատկեր 89, նշան \(⑨\) ), որի օգնությամբ Դուք կկարողաանք վերադառնալ նախորդ թեստին,
 
✓ «Վերադառնալ թեմային», որի օգնությամբ կվերադառնաք տվյալ ենթաթեմային (Պատկեր 89, նշան \(⑩\) )
 
✓ «Հաջորդ թեստը» (Պատկեր \(89\), նշան \(⑪\) ), որի օգնությամբ Դուք անցում կկատարեք հաջորդ աշխատանքին:
 
Ի՞նչ անել, եթե Դուք չեք գտնում Ձեզ անհրաժեշտ թեման
 Ձեզ անհրաժեշտ թեման գտնելու համար օգտվեք «Որոնում կայքում» բաժնից (Պատկեր 90 ): Սեղմեք կայքի մենյուի «Որոնում կայքում» հղման վրա, անցեք որոնման էջը և մուտքագրեք Ձեզ անհրաժեշտ թեմայի անունը կամ ինչ-որ բանալի՝ բառ կամ արտահայտություն այդ թեմայից:
 
Պատկեր 90.«ԻմԴպրոց» կայքի մենյուի «Որոնում կայքում» հղումը
 
Screenshot_74.png
 
 
Եթե կրկին չգտնեք Ձեզ անհրաժեշտ թեման, ապա հնարավոր է, որ այն դեռ մշակված և կայքում տեղադրված չէ: «ԻմԴպրոց» կայքում դպրոցական ծրագրով նախատեսված առարկաներն՝ ըստ դասարանների և թեմաների, մշակվում և տեղադրվում են աստիճանաբար: Ուղարկեք «ԻմԴպրոց» կայքի թիմին այդ կապակցությամբ Ձեր առաջարկություններն ու ցանկությունները:
 
Ինչպե՞ս «ԻմԴպրոց» կայքի թիմին ուղարկել կարծիք թեմայի տեսության, առաջադրանքի կամ թեստի վերաբերյալ:
 
Եթե որևէ առաջադրանքում, թեստում կամ տեսական նյութում Դուք նկատել եք վրիպակ կամ անճշտություն, ապա խնդրում ենք ուղարկեք Ձեր առաջարկությունները և դիտողությունները «ԻմԴպրոց» կայքի թիմին:

Դրա համար սեղմեք այդ առաջադրանքի, տեսության կամ թեստի էջի աջ կողմում գտնվող ծրարի տեսքով նշանի  վրա: Էկրանի աջ անկյունում Ձեր առջև կբացվի փոքրիկ պատուհան (Պատկեր \(91\)):
 
Պատկեր 91. Առաջարկություններ և դիտողություններ ուղարկելու պատուհանը
 
Screenshot_75.png
 
Սեղմեք այդ պատուհանի «Տեղեկացրու մեզ» հղման վրա (Պատկեր 91, նշան \(1\)) և բացված պատուհանում (Պատկեր 92) գրեք Ձեր առաջարկությունները և դիտողությունները համապատասխան դաշտում (Պատկեր 92, նշան \(1\)): Գրելուց հետո սեղմեք «Ուղարկել «ԻմԴպրոց» թիմին» կոճակը (Պատկեր 92, նշան \(2\)):
 

Պատկեր 92. Առաջարկություններ և դիտողություններ ուղարկելու պատուհան
 
Screenshot_76.png