Տեսություն

«Աշակերտների արդյունքները» հաշվետվությունը
Դուք գտնվում եք ամբողջ դասարանի «Թեմայի յուրացում» հաշվետվություն բաժնում։
 
«Թեմայի յուրացում» բաժնում սեղմեք սովորողի անվան վրա, որպեսզի տեսնեք «Աշակերտների արդյունքները» հաշվետվությունը։

Снимок14.JPG
 
Դուք տեսնում եք «Աշակերտների արդյունքները» հաշվետվությունը։
  
Снимок15.JPG
 
Մեր պարագայում թեման և սովորողներն արդեն ինքնեկ ընտրված են ②, ③։
Դուք կարող եք դիտել սովորողի արդյունքների հաշվետվությունը՝ շրջանցելով «Առարկայի յուրացում» և «Թեմայի յուրացում» բաժինները։
  • դրա համար տեղաշարժման ընտրացանկում սեղմեք «Սովորողների արդյունքները» տարբերանշանի վրա ①։
  • Այնուհետև գտեք անհրաժեշտ թեման ② և սովորողին ③։
Դուք դիտում եք ընտրված թեմայի հաշվետվությունը՝ ընտրված սովորողի համար։
 
Снимок16.JPG
 
Աղյուսակում Դուք տեսնում եք թեմայի շրջանակներում յուրաքանչյուր ուսումնառվող օբյեկտի տվյալները․
  1. ուսումնառվող օբյեկտի անվանումը ①;
  2. տեսակը (կարող է լինել «առաջադրանք», «թեստ» և այլն) ②;
  3. մակարդակը ③;
  4. բարդությունը ④;
  5. վաստակած միավորները/յուրաքանչյուր առաջադրանքի համար տրվող միավորների առավելագույն քանակը ⑤;
  6. փորձերի քանակը ⑥;
  7. տրված առաջադրանքի համար սովորողի լավագույն արդյունքը ⑦ հաշվարկվում է ըստ բանաձևի․

    Լավագույն արդյունք=Առաջադրանքի համար վաստակած միավորներԱռաջադրանքի համար նախատեսված միավորների առավելագույն քանակ;
     
  8. ինչքա՞ն ժամանակ է սովորողը ծախսում յուրաքանչյուր առաջադրանքի կատարման վրա ⑧։
  
Լրացուցիչ գործողություններ
 
  • Հաշվետվությունում յուրաքանչյուր սյունակ կարելի է մեծացնել կամ փոքրացնել՝ մկնիկի ցուցիչը մոտեցնելով սյունակների սահմանագծին։

    Снимок10.JPG
  • Դուք կարող եք զտել տվյալներն ըստ ցանկացած սյունակի՝ սեղմելով սյունակի անվանման վրա։ 
     
  •  Снимок7.JPG կոճակը հնարավորություն է տալիս տպել հաշվետվությունը։
     
  •  Снимок8.JPG հնարավորություն է տալիս հաշվետվությունը պահպանել էլեկտրոնային տեսքով՝ \(PDF\) ձևաչափով։