Աշակերտներին հղման միջոցով ստուգողականի հանձնարարում
ԻմԴպրոց կայքի տնային կամ ստուգողական աշխատանքի հղումը կարելի է աշակերտին ուղարկել՝ 
  • էլեկտրոնային փոստով;
  • սոցիալական ցանցերի միջոցով:
ԻմԴպրոց կայքի տնային կամ ստուգողական աշխատանքի հղումը հնարավոր է ուղարկել նաև այն աշակերտներին, որոնք դեռևս գրանցված չեն ԻմԴպրոց կայքում։
Եվ այսպես, Դուք գրանցված եք ԻմԴպրոց կայքում որպես ուսուցիչ և գտնվում եք ԻմԴպրոց կայքում։
 
Սկիզբ և Քայլ 1։ Առաջադրանքների ընտրություն
Հետևեք  «ՏՀՏ գրագիտություն Նորարար» դասընթացի  «Ստուգողական աշխատանքի ստեղծում» տեսական նյութի հրահանգներին։
 
Քայլ 2. Աշակերտների ընտրություն
 
Ընտրեք աշակերտներին առաջադրանքները հղման միջոցով հանձնարարելու տարբերակը.
 
Screenshot_31.png
 
Քայլ 3․ Ստուգողական աշխատանքի հանձնարարում
  
Հետևեք «ՏՀՏ գրագիտություն Նորարար» դասընթացի «Ստուգողական աշխատանքի ստեղծում» տեսական նյութի հրահանգներին։
 
Ստուգողական աշխատանքը հանձնարարելու համար սեղմեք նարնջագույն կոճակը՝ Screenshot_4.png
 
Ուշադրություն
Աշխատանքի հանրայնացումից հետո այն հնարավոր չէ խմբագրել։ 
Ստուգողական աշխատանքի հանրայնացումից հետո Դուք կստանաք հղում, որը, ցանկացած Ձեզ հարմար ձևով, կարող եք որպես առաջադրանք ուղարկել աշակերտներին։ Հղումը տեղակայելու ընթացակարգի վերաբերյալ կարդացեք ստորև։  
 
ա. ԻմԴպրոց կայքի հղումների պահպանում
  
Screenshot_514.png
 
ԻմԴպրոց կայքում ստուգողական կամ տնային աշխատանքն ստեղծեք և հանրայնացրեք՝ ընտրելով «Հրավիրել օգտատերերին» կոճակը։ Պատճենեք և պահպանեք ԻմԴպրոց համակարգի կողմից ստեղծված հղումը ①։ Սեղմեք Screenshot_6.png ②։
 
բ. Հղումն ուղարկեք աշակերտներին՝
  • էլեկտրոնային փոստով;
  • սոցիալական ցանցերի միջոցով:
Շնորհավորում ենք: Դուք աշակերտներին ուղարկեցիք տնային կամ ստուգողական աշխատանք:
 
Ուշադրություն
Եթե աշակերտը դեռևս գրանցված չէ ԻմԴպրոց կայքում, ապա հղումով աշխատանքին անցնելու համար նա նախ պետք է գրանցվի։ Գրանցումից հետո աշակերտը կվերադառնա աշխատանքի կատարմանը ԻմԴպրոց կայքում։
Երբ աշակերտներն սկսեն կատարել տրված թեստը, տնային առաջադրանքը կամ ստուգողական աշխատանքը, Դուք կարող եք՝
  • դիտել համակարգի կողմից նրանց ավտոմատ ստուգված արդյունքները,
  • գնահատականներն անմիջապես նշանակել մատյանում, 
  • ցանկության դեպքում, ըստ յուրաքանչյուր առաջադրանքի, աշակերտների արդյունքները կարելի է շտկել և մեկնաբանել։
  • տպել աշխատանքի ընդհանուր հաշվետվությունը կամ յուրաքանչյուր աշակերտի աշխատանքի արդյունքներն առանձին-առանձին։