Տեսություն

Ծանոթություն բրաուզերին (դիտարկիչին)
Այս դասընթացի առաջին թեման նվիրված է կարևոր մի գործիքի, առանց որի հնարավոր չէ աշխատել ինտերնետ տարածքում: Այդ գործիքը  բրաուզերն է  (դիտարկիչը): Պարզենք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում բրաուզերը:
Բրաուզերը (Browser  - անգլերենից թարգմանությամբ՝ թղթակից) տեղեկատվություն կամ վեբ կայքեր փնտրելու և դիտելու համար նախատեսված համակարգչային ծրագիր է:
1. Ինչպե՞ս գտնել բրաուզեր համակարգչի աշխատանքային սեղանի (մոնիտորի կամ էկրանի) վրա

Ուշադիր նայեք Ձեր համակարգչի «Աշխատանքային սեղանին» (մոնիտորին կամ էկրանին) և եթե Պատկեր 1-ում գտել եք ստորև բերված նշաններից գոնե մեկը, նշանակում է Դուք գտել եք բրաուզերը:
 
Պատկեր 1. Բրաուզերների նշանները
 
Screenshot_2.png
 
Եթե Դուք չեք գտել այս նշաններից որևէ մեկը Ձեր համակարգչի աշխատանքային սեղանի (մոնիտորի կամ էկրանի) վրա, ապա բրաուզեր կարելի է գտնել «Խնդիրների վահանակից»: Որպես կանոն,  համակարգչի աշխատանքային սեղանի ներքևի ձախ անկյունում գտնվում է Պատկեր 2-ում բերված «Սկսել» (անգլերեն՝ «Start» կամ ռուսերեն՝ «Пуск» ) նշանը՝ «Վինդոուզ» (անգլերեն՝ «Windows» ) օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար:
 
Պատկեր 2. «Սկսել» (անգլերեն՝ «Start» կամ ռուսերեն՝ «Пуск» ) նշանը.
 
Screenshot_1.png
 
Պատկեր 3. Համակարգչի աշխատանքային սեղանի (մոնիտորի կամ էկրանի) վրա «Սկսել» (անգլերեն՝ «Start» կամ ռուսերեն՝«Пуск» ) նշանի տեղադրությունը.
 
Screenshot_3.png
Համակարգչի մկնիկի ձախ ստեղնով կրկնակի սեղմեք  «Սկսել» նշանի վրա և Ձեր առջև կբացվի «Խնդիրների վահանակը» (Պատկեր 4): Սեղմեք «Խնդիրների վահանակի»  «Բոլոր ծրագրերը» (անգլերեն՝ «All Programs» ) բացատի (դաշտի) վրա և Դուք կտեսնեք համակարգչում առկա ծրագրերի ցանկը, որից կարող եք ընտրել որևէ բրաուզեր: Ձեր կողմից ընտրված բրաուզերը բացելու (թողարկելու) համար սեղմեք ընտրված բրաուզերի նշանի վրա և էկրանի վրա կբացվի բրաուզերի էջը:
 
Պատկեր 4. Խնդիրների վահանակ
 
Screenshot_1.png