Տեսություն

«ԻմԴպրոց» կայքի մենյուն
  
«ԻմԴպրոց» կայքի մենյուն նախատեսված է կայքի բաժիններով նավիգացիայի համար: Կայքի ցանկացած էջում ձախ կողմից գտնվում է Կայքի մենյուն (Պատկեր \(34\)): Այն ներկայացված է թեմատիկ խմբերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը, նշանն ու գույնը:
 
Պատկեր \(34.\)  «ԻմԴպրոց» կայքի մենյուն
 
Screenshot_44.png
 
 
Կայքի մենյուի թեմատիկ խմբերի և յուրաքանչյուր խմբի բաղկացուցիչ մասերի նկարագրությունը տրված է ստորև:
 
1. «ԻմԴպրոց» կայքի մենյուի «Տեղեկատվական» խումբը
 
«ԻմԴպրոց» կայքի մենյուի «Տեղեկատվական» խումբը (Պատկեր 35) բաղկացած է ստորև նկարագրված հղումներից:
 
Պատկեր \(35\). «ԻմԴպրոց» կայքի մենյուի «Տեղեկատվական խմբի» հղումները
 
Screenshot_45.png
 
 
1.1. «Գլխավոր էջ» հղումը (Պատկեր \(35\), նշան \(1\) ) թույլ է տալիս ցանկացած էջից անցում կատարել կայքի գլխավոր էջին:
 
1.2. «Տեղեկատու բաժին» հղման (Պատկեր \(35\), նշան 2 ) վրա սեղմելով՝ անցում կկատարեք «Տեղեկատու բաԺին» էջը: «Տեղեկատու բաժնում» ուսուցիչների համար տեղադրված են հետևյալ օգտակար տեղեկատվական նյութերը և ցուցումները.
 
✔ Ինչպե՞ս արագ և հեշտ գրանցել աշակերտներին «ԻմԴպրոց» կայքում 
✔  Ինչպե՞ս դառնալ սեփական ուսումնական հաստատության ադմինիստրատոր
✔  Ի՞նչ է «ԻմԴպրոց» հավաստագիրը ուսուցիչների համար,
✔  Ինչպե՞ս աշխատել «ԻմԴպրոց» կայքի պրեզենտացիոն ռեժիմում
✔  Ինչպե՞ս է հաշվարկվում գնահատականը «ԻմԴպրոց» կայքում
✔ Սեփական առաջադրանքի ստեղծում
✔  Ծանոթացում «Ստուգողական աշխատանքներ» բաժնին
 
Բացի այդ «Տեղեկատու բաժնում» տեղադրված են մի շարք օգտակար տեղեկատվական նյութեր ու ցուցումներ ծնողների և աշակերտների համար, ինչպես նաև ուսումնական հոլովակներ կայքի մասին:

Սեղմեք մկնիկով «Տեղեկատու բաժին» հղման վրա, անցում կատարեք այդ բաժինը և ծանոթացեք Ձեզ անհրաժեշտ նյութերին և ցուցումներին՝ բացելով համապատասխան հղումները:
 
1.3. «Որոնում կայքում» հղումը (Պատկեր \(35\), նշան \(3\) ) թույլ է տալիս անցում կատարել նշված  էջը, որտեղ կարող եք արագ և հեշտությամբ գտնել Ձեզ անհրաժեշտ թեման: Դրա համար նշված էջում բացված դաշտում մուտքագրեք որոնվող թեմայի վերնագիրը:

2. «ԻմԴպրոց» կայքի մենյուի «Մրցակցային, խաղային» խումբը
 
«ԻմԴպրոց» կայքի մենյուի «Մրցակցային, խաղային» խումբը (Պատկեր 36) ցուցադրում է առանձին օգտատերի, դասարանների կամ ուսումնական հաստատությունների ակտիվությունը և բաղկացած է ստորև նկարագրված հղումներից:
 
2.1. «ԹՈՓ» հղումը (Պատկեր \(36\), նշան \(1\) ) թույլ է տալիս անցում կատարել դպրոցների, դասարանների և աշակերտների միջև մրցակցության բաժինը, որը խանդավառում և ոգևորում է թե՛ աշակերտներին, թե՛ դպրոցներին: «ԹՈՓ» բաժնում մրցակցությունն իրականացվում է առաջադրանքների ճիշտ լուծումներից հավաքված միավորներով:
 
Պատկեր \(36\). «ԻմԴպրոց» կայքի մենյուի«Մրցակցային, խաղային» խմբի հղումները
 
Screenshot_46.png

Սեղմեք մենյուի «Թոփ» հղման վրա (Պատկեր \(36\), նշան \(1\) ) և անցում կատարեք «Թոփ դպրոցներ» էջը, որում ցուցադրված են լավագույն \(50\) ուսումնական հաստատությունները՝ ըստ իրենց աշակերտների հավաքած միավորների հանրագումարային միավորի: