Տեսություն

Ուսուցչի կողմից ստեղծած ստուգողական աշխատանքի էջը
Դուք կարող եք տպել Ձեր ստեղծած ցանկացած աշխատանք և հանձնարարել այն թղթային տարբերակով: Այդ նպատակով Ձեր ստուգողական աշխատանքների ցանկից ընտրեք ցանկացածը, սեղմեք դրա հղման վրա և Ձեր առջև կբացվի նոր էջ՝ ընտրված աշխատանքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն պարունակող աղյուսակով (Պատկեր \(51\)):
 
Պատկեր \(51\). Ուսուցչի կողմից ստեղծված ստուգողական աշխատանքի էջը
 
Screenshot_23.png
 
Սեղմեք էջում աղյուսակից ներքև «Տպել առաջադրանքներ» կոճակը (Պատկեր \(51\), նշան \(①\)) և Ձեր առջև կբացվի նոր պատուհան, որից Դուք կարող եք կատարել աշխատանքի (իր բոլոր առաջադրանքներով) նախնական դիտում և տպել այն (Պատկեր \(52\)):

Պատկեր \(52\). Ուսուցչի կողմից ստեղծված աշխատանքի տեսքը՝ նախնական դիտում կատարելու և տպելու համար
 
Screenshot_25.png

Դուք կարող եք տպել ոչ միայն Ձեր կողմից ստեղծված ցանկացած աշխատանք, այլ նաև տարբեր հաշվետվություններ: Դրա համար մտեք «Ստուգողական աշխատանքներ» էջը, որի վերին մասում Ձեզ հասանելի կլինեն հետևյալ 2 հաշվետվությունները (Պատկեր \(53\)).
 
✓ «Հաշվետվություն աշխատանքի կատարման որակի մասին»
 
✓ «Հաշվետվություն ստեղծած աշխատանքների քանակի մասին»
 

Պատկեր \(53\). Ուսուցչի կողմից ստեղվծած ստուգողական աշխատանքների մասին հաշվետվությունները
 
Screenshot_26.png