Տեսություն

Աշակերտների արդյունքները
Բացեք «Աշակերտների արդյունքները» էջը, որի վերին մասում տրված են հետևյալ \(3\) հղումները (Պատկեր \(57\)).
 
✓ «Առարկայի յուրացում»

✓ «Թեմայի յուրացում»

✓ «Աշակերտի արդյունքները»
 
Պատկեր \(57\). «Աշակերտների արդյունքները» էջը

 Screenshot_31.png
 
Աշակերտի կողմից որևէ «Առարկայի յուրացումը» տեսնելու համար (Պատկեր \(57\), նշան \(1\)).

 «Առարկա» դաշտում ընտրեք Ձեզ անհրաժեշտ առարկան (Պատկեր \(57\), նշան \(2\)),

✓ «Դասարան» դաշտում ընտրեք համապատասխան դասարանը (Պատկեր \(57\), նշան \(3\)),
✓ որոշեք այն ժամանակահատվածը, որի ընթացքում կատարված աշխատանքները Դուք ցանկանում եք տեսնել և ընտրեք համապատասխան ամսաթվերը՝ «Սկսած» (Պատկեր \(57\), նշան \(4\)), «Մինչև» (Պատկեր \(57\), նշան \(5\)):
 
Օրինակ՝ «Առարկա» դաշտում ընտրեք «Հանրահաշիվ» առարկան, այնուհետև «Դասարանը» դաշտում՝ \(12Ա\): Հետո նշեք ամսաթվերը՝ «Սկսած» դաշտում՝ ընտրելով  \(01.11.2015\),  իսկ «Մինչև» դաշտում՝ \(01.12.15\) և սեղմեք «Գտնել» կոճակը (Պատկեր \(57\), նշան \(5\)): Ձեր առջև կբացվի Ձեր որոնման չափանիշներին համապատասխան աղյուսակը (Պատկեր \(58\)):
 
Պատկեր \(58\). Առարկայի յուրացման աղյուսակը
 
Screenshot_32.png
 
 
Աղյուսակում ներկայացված են հետևյալ տվյալները.
 
✓ «Աշակերտ» սյունակում նշված են ընտրված առարկայից առաջադրանքներ կատարած աշակերտների անուններն ու ազգանունները (Պատկեր \(58\), նշան \(1\)):

✓ Աղյուսակի հաջորդ մի քանի սյունակներում նշված են ընտրված առարկայից այն թեմաները, որոնցից աշակերտները կատարել են առաջադրանքներ: Պատկեր \(58\)-ում «Հանրահաշիվ» առարկայից բերված օրինակում թեմաներն են՝ «Անհավասարումների համակարգ և  համախումբ», «Բազմության տարրեր, ենթաբազմություն», «Կրճատ բազմապատկման բանաձևեր» և «Միանդամներ» (Պատկեր \(58\), նշան \(2\)):
 
✓ Աղյուսակի երկրորդ՝ «Միջին», տողում (Պատկեր \(58\), նշան \(3\)) համապատասխան թեմայի սյունակում նշված է այդ թեմայի յուրացման միջին տոկոսը (թեմայից առաջադրանքներ կատարած բոլոր աշակերտների կողմից թեմայի յուրացման միջին տոկոսը):
 
✓ Յուրաքանչյուր աշակերտի արդյուքները տրված են աղյուսակի առանձին տողով՝ «Միջին» տողից ներքև: Տվյալ աշակերտի անվան տողում՝ համապատասխան թեմայի սյունակում, նշված է նրա կողմից այդ թեմայի յուրացման տոկոսը (Պատկեր \(58\), նշան \(4\)):

Նույն աղյուսակում կարելի է տեսնել նաև այն գնահատականը, որն առաջարկվում է նշանակել յուրաքանչյուր աշակերտին: Եթե Դուք ցանկանում եք տեսնել առաջարկվող գնահատականը, դրեք «✔» նշանը՝ աղյուսակից վերև «Ցուցադրել առաջարկվող գնահատականը» դաշտում (Պատկեր \(58\), նշան \(5\)): Աղյուսակի յուրաքանչյուր թեմայի յուրացման սյունակում՝ տոկոսի աջ կողքից, կավելանա առաջարկվող գնահատականը (Պատկեր \(58\), նշան \(6\)):
 
Ուշադրություն
Պարզաբանումներ առաջարկվող գնահատականի վերաբերյալ
Այն գնահատականը, որը տեսնում է աշակերտը «Առարկաներ» բաժնում, տարբերվում է գնահատականից, որն ուսուցիչն է տեսնում «Աշակերտների արդյունքներ» բաժնի աղյուսակում:
 
«Առարկաներ» բաժնում աշակերտի գնահատականը ներառում է միայն այն առաջադրանքների արդյունքները, որոնք նա լուծել է:

 
«Աշակերտների արդյունքները» բաժնում «Առաջակվող գնահատականը» համակարգը հաշվարկում է՝ ելնելով այն բանից, թե տվյալ դասարանի տվյալ թեմայի ամբողջ նյութի ո՞ր տոկոսն է յուրացրել աշակերտը՝ հաշվի առնելով լուծված, չլուծված և չբացված առաջադրանքների թիվը:

 
«Առաջարկվող գնահատականը» նպատակահարմար է օգտագործել այն ժամանակ, երբ աշակերտը լուծել է առաջադրանքների մեծ մասը:
 
Դուք կարող եք նաև տպել աղյուսակը՝ սեղմելով աղյուսակից վերև գտնվող «Տպել» կոճակը (Պատկեր \(58\), նշան \(7\)), կամ բացել և հիշել այն Ձեր համակարգչում \(PDF\) ֆորմատով՝ սեղմելով «Բացել որպես \(PDF\)» կոճակը (Պատկեր \(58\), նշան \(8\)):

 
Եթե Դուք ցանկանում եք տեսնել տվյալ առարկայից առանձին թեմաների յուրացումն ավելի մանրամասն, ապա սեղմեք աղյուսակում տվյալ թեմայի վերնագրի կողքին գտնվող օվալաձև նշանի վրա (Պատկեր \(58\), նշան \(9\)), որը Ձեզ հնարավորության կտա անցում կատարել «Թեմայի յուրացում» էջ (Պատկեր \(58\), նշան \(10\)): Եթե դուք ցանկանում եք թաքցնել որևէ թեմայի յուրացման մասին տվյալները, սեղմեք այդ թեմայի վերնագրի կողքին գտնվող խաչաձև նշանը՝ \(«x»\)  (Պատկեր \(58,\)  նշան 11):

 
Դուք կարող եք անցնել «Թեմայի յուրացում» էջը նաև «Աշակերտի արդյունքերը» էջից՝ սեղմելով «Թեմայի յուրացում» հղումը (Պատկեր \(58\), նշան \(12\)): Բացված «Աշակերտների արդյունքները» էջում Դուք կտեսնեք հետևյալ դաշտերը.
 
✓ «Թեմա» 

✓ «Դասարան»

✓ «Աշակերտ»
 
Մուտքագրեք Ձեզ հետաքրքրող թեման և դասարանը, օրինակ՝«Հանրահաշիվ» առարկայից «Անհավասարումների համակարգ և համախումբ» թեման և \(12Ա\) դասարան: Ձեր առջև կբացվի աղյուսակ՝ հետևյալ սյունակներով (Պատկեր \(59\)):
 
Պատկեր \(59\). Թեմայի յուրացումը
 
Screenshot_33.png

✓ «Աշակերտ» (Պատկեր \(59\), նշան \(1\)), որում տրված են աշակերտների անունները
 
✓ «Կատարած առաջադրանքների և թեստերի քանակ» (Պատկեր \(59\), նշան \(2\)), որում տրված է յուրաքանչյուր աշակերտի կողմից տվյալ թեմայից կատարած առաջադրանքների և թեստերի տոկոսը,
 
✓ «Փորձերի քանակը» (Պատկեր \(59\), նշան \(3\)), որում տրված է յուրաքանչյուր աշակերտի կողմից առաջադրանքների և թեստերի կատարման փորձերի թիվը

 
✓ «Կատարված են  \(1\)-ին տեսակի (ճանաչողական) առաջադրանքներ» (Պատկեր \(59\), նշան \(4\))
 
✓ «Կատարված են  \(2\)-րդ տեսակի (մեկնաբանական) առաջադրանքներ» (Պատկեր \(59\), նշան \(5\)),
 
✓ «Կատարված են  \(3\)-րդ տեսակի (վերլուծական) առաջադրանքներ», (Պատկեր \(59\), նշան \(6\)),
 
✓ «Կատարված են  \(4\)-րդ տեսակի (ստեղծագործական) առաջադրանքներ» (Պատկեր \(59\), նշան \(7\)),
 
✓ «Թեստեր պարապելու համար» (Պատկեր \(59\), նշան \(8\)),որում տրված է յուրաքանչյուր աշակերտի կողմից կատարած թեստերի տոկոսը,
 
 «Ծախսած ժամանակը» (Պատկեր \(58\), նշան \(9\)), որում տրված է աշակերտի կողմից ծախսած ժամանակը:
 
Սեղմելով աշակերտի անվան և ազգանվան վրա՝ Դուք կտեսնեք այդ աշակերտի արդյունքները ներկայացնող էջը (Պատկեր \(60\))
 
Screenshot_35.png
 
Սեղմելով «Աշակերտի արդյունքները» հղման վրա (Պատկեր \(60\), նշան \(1\))՝ կարող եք տեսնել հետևյալ \(2\) դաշտերը.
 
✓ «Թեմա» (Պատկեր \(60\), նշան \(2\)),

✓ «Աշակերտ» (Պատկեր \(60\), նշան \(3\)):
 
Ընտրեք որևէ թեմա, օրինակ՝ «Անհավասարումների համակարգ և համախումբ», իսկ հետո ընտրեք Ձեր աշակերտներից որևէ մեկին, ում հանձնարարել եք առաջադրանքներ այդ թեմայից (Պատկեր \(60\), նշան \(4\)): Էջի ներքևի հատվածում կբացվի աղյուսակ, որն ունի հետևյալ սյունակները.
 
✓ «Անվանում», որում տրված են այն թեմաների անվանումները, որից Դուք տվյալ աշակերտին հանձնարարել եք աշխատանքներ (Պատկեր \(60\), նշան \(5\)),

✓ «Տիպը», որում նշված է տվյալ աշակերտին հանձնարարված աշխատանքի տիպը (Պատկեր \(60\), նշան \(6\)),
 
✓«Տեսակը», որում նշված է հանձնարարված աշխատանքի տեսակը՝ ճանաչողական, մեկնաբանական, վերլուծական կամ ստեղծագործական (Պատկեր \(60\), նշան 7),

 
✓ «Բարդությունը», որում նշված է հանձնարարված աշխատանքի բարդության աստիճանը՝ հեշտ, միջին կամ բարդ (Պատկեր \(60\), նշան \(8\)),

 
✓ «Վաստակած միավորներ /Առավելագույն միավորներ», որում նշված է հանձնարարված աշխատանքից տվյալ աշակերտի հավաքած միավորները (Պատկեր \(60\), նշան \(9\)),

 
✓ «Փորձերի քանակը», որում նշված է հանձնարարված առաջադրանքը կատարելիս տվյալ աշակերտի կողմից կատարված փորձերի թիվը (Պատկեր \(60\), նշան \(10\)),
 
✓ «Լավագույն արդյունքը», որում նշված է հանձնարարված առաջադրանքը կատարելիս տվյալ աշակերտի ցուցաբերած լավագույն արդյունքը (Պատկեր \(60\), նշան \(11\)),
 
✓ «Ծախսած ժամանակը», որում նշված է հանձնարարված առաջադրանքը կատարելիս տվյալ աշակերտի ծախսած ժամանակը (Պատկեր \(60\), նշան \(12\)): 

 
Այս էջում նույնպես Դուք կարող եք տպել աղյուսակը՝ սեղմելով աղյուսակից վերև գտնվող «Տպել» կոճակը կամ բացել և հիշել այն Ձեր համակարգչում \(PDF\) ֆորմատով՝ սեղմելով «Բացել որպես\(PDF\)» կոճակը (Պատկեր \(60\), նշան \(13\) ), իսկ հետագայում տպել Ձեր համակարգչից:
 
Կայքի մենյուի «Իմ+ բաժանորդագրություն» հղման միջոցով Դուք կարող եք անցում կատարել «Իմ+» էջ (Պատկեր \(48\), նշան \(14\)), որը հնարավորություն կտա ակտիվացնել «Իմ+» ծառայությունը, ինչպես նաև տեսնել Ձեր բաժանորդագրության կարգավիճակը:

«Իմ+»-ը վճարովի ծառայություն է: Ունենալով «Իմ+» բաժանորդագրություն՝  Դուք կստանաք բոլոր առարկաների բոլոր առաջադրանքների ճիշտ պատասխանները տեսնելու, ինչպես նաև, դրանց լուծման քայլերը և բացատրությունները ուսումնասիրելու հնարավորություն:
Բացի այդ «Իմ+» բաժանորդագրություն ձեռք բերելու դեպքում Դուք կստանաք «Ստուգողական աշխատանքներ» և «Աշակերտների արդյունքները» բաժինները մուտք գործելու իրավունք և կկարողանաք ստեղծել տնային, ստուգողական ու ուսուցողական բնույթի տարբեր աշխատանքներ ու հանձնարարել Ձեր աշակերտներին: Դրանց ստուգումն ու գնահատումը կկատարի համակարգը` ավտոմատ կերպով: Դուք ընդամենը կհետևեք Ձեր աշակերտների առաջընթացին և արդյուքներին` «Աշակերտների արդյունքները» բաժնում:
 
 Դուք այլևս կարիք չեք ունենա ստուգելու տետրերի կապոցներ: Աշակերտների աշխատանքները կստուգի համակարգը և կառաջարկի նրանց գնահատականները: Արդյունքում Դուք էապես կխնայեք Ձեր աշխատաժամանակը:
«Աշակերտների արդյունքները» բաժնում առկա տեղեկատվությունը չափազանց կարևոր է և անհրաժեշտ դասավանդման գործընթացը ճկուն և արդյունավետ կազմակերպելու համար: Դուք կարող եք առցանց հետևել, թե ինչպես են աշակերտները կատարում իրենց հանձնարարված աշխատանքները, ո՞ր թեմաներից ու ո՞ր տիպի առաջադրանքներից են դժվարանում:
 
Այս բաժնում կուտակվող վիճակագրական տվյալները թույլ կտան պարզել յուրաքանչյուր անցած թեմայի յուրացման աստիճանը, թե' առանձին աշակերտների, թե' միջինում ամբողջ դասարանի կողմից: Ելնելով այդ տվյալներից՝ Դուք կարող եք լրացուցիչ ժամանակ հատկացնել վատ յուրացված թեմաներին կամ դասարանի բոլոր աշակերտներին լրացուցիչ առաջադրանքներ հանձնարարել այդ թեմաներից:
 
Ավելին, «Իմ+» բաժանորդագրությունը հնարավորություն է տալիս հեշտությամբ աշխատել յուրաքանչյուր աշակերտի հետ անհատապես` ապահովելով նրա մոտիվացիան և իրական առաջընթացը: Դուք կարող եք կայքի առաջադրանքների բազայից արագ, առանց ավելորդ ջանքերի ընտրել յուրաքանչյուր աշակերտի ընդունակություններին և առաջադիմությանը համապատասխանող առաջադրանքներ, վարժություններ կամ խնդիրներ և հանձնարարել դրանք: Մշտապես հետևելով յուրաքանչյուր աշակերտի արդյունքներին՝ Դուք կապահովեք ամբողջ դասարանի առաջխաղացումը: Այսպիսով, օգտվելով «Իմ+»-ի ընձեռած հսկայական հնարավորություններից, Դուք էականորեն կխնայեք Ձեր աշխատաժամանակը, կհեշտացնեք Ձեր ամենօրյա աշխատանքը: