«ԻմԴպրոց» կայքի գլխավոր էջը
Ծանոթացումն «ԻմԴպրոց» կայքին սկսվում է գլխավոր՝ հիմնական կամ մեկնարկային, էջից (Պատկեր \(24\)):

Կայքի գլխավոր էջում կարող եք տեսնել «ԻմԴպրոց» կայքի տարբերանշանը (լոգոտիպը) (Պատկեր \(24\), նշան \(①\)): Այդ տարբերանշանի ներքևում գտնվում են «Մուտք» (Պատկեր \(24\), նշան \(②\)) և «Գրանցում» կոճակները (Պատկեր \(24\), նշան \(③\)):
 
Պատկեր \(24\). «ԻմԴպրոց» կայքի գլխավոր էջը
 
Screenshot_35.png
 
 
Եթե Դուք արդեն գրանցվել եք կայքում որպես ուսուցիչ, ապա սեղմեք «Մուտք» կոճակը և բացված պատուհանում լրացրեք համապատասխան դաշտերը՝ Ձեր էլփոստի հասցեն (Պատկեր \(25\), նշան \(①\)) և գաղտնաբառը (Պատկեր \(25\), նշան \(②\)):
 
Պատկեր \(25\). «ԻմԴպրոց» կայք մուտք գործելը կայքի գլխավոր էջից
 
 Screenshot_36.png
 
Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը լրացնելուց հետո, մկնիկով սեղմեք «Մուտք» կոճակը (Պատկեր \(25\), նշան \(③\)):

Դուք անցում կկատարեք Ձեր գլխավոր էջը (Պատկեր \(26\)), որում կտեսնեք.
 
• «ԻմԴպրոց» կայքի տարբերանշանը (լոգոտիպը) (Պատկեր \(26\), նշան \(①\)),
 
• Ձեր պրոֆիլը՝ նկարը , անունն ու ազգանունը և հավաքած միավորների քանակը (Պատկեր 26, նշան \(②\)),
 
• կայքի գլխագիրը (Պատկեր \(26\), նշան \(③\)),

 
• կայքի գլխավոր էջի վիդջետները (Պատկեր \(26\), նշան \(④\)),
 
• կայքի մենյուն (Պատկեր \(26\), նշան \(⑤\)):
 
Պատկեր \(26\)ԻմԴպրոց» կայքում օգտատիրոջ գլխավոր էջը
 
Screenshot_37.png

• Կայքի որ էջում էլ գտնվելիս լինեք, սեղմելով «ԻմԴպրոց» տարբերանշանի վրա, Դուք կհայտնվեք գլխավոր էջում:

 
• Եթե Դուք ունեք մի քանի պրոֆիլ, ապա մուտք գործեք կայք այն պրոֆիլով, որով պատրաստվում եք աշխատել:

 
• Եթե Դուք ուզում եք դուրս գալ Ձեր էջից և մուտք գործել կայքի գլխավոր էջ, ապա սեղմեք Ձեր պրոֆիլի տակ գտնվող «Դուրս գալ» հղումը (Պատկեր \(27\), նշան \(①\)):

 
• Եթե Դուք ցանկանում եք փոփոխել կամ խմբագրել Ձեր տվյալները, ապա մուտք գործեք Ձեր պրոֆիլ՝ սեղմելով Ձեր անվան, ազգանվան կամ նկարի վրա (Պատկեր \(26\), նշան \(②\)):
 
 
Պատկեր \(27\). Ձեր պրոֆիլը «ԻմԴպրոց» կայքի Ձեր էջում
 
Screenshot_38.png
 
 
Կայքի գլխավոր էջի գլխագիրը պարունակում է մշտապես թարմացվող, կարևոր և արդիական տեղեկատվություն օգտատերի համար: Այստեղ ներկայացվում են «ԻմԴպրոց» կայքի կողմից կարևոր հաղորդագրություններ, այդ թվում՝ կայքի նոր հնարավորությունների մասին: Կայքի գլխագիրը փոփոխվում է՝ օգտատիրոջ կարգավիճակից կախված: Ուսուցչի համար նախատեսված գլխագրի (Պատկեր \(27\), նշան (\(②\))) շրջանաձև պատկերների կամ դրանցից ներքև հղումների վրա սեղմելով՝ կարելի է անցում կատարել կայքի կարևոր բաժիններին, օրինակ՝ «Ուսուցիչների հավաստագրեր», «Պրեզենտացիոն ռեժիմ» և այլն:
 
Կայքի գլխավոր էջի վիդջետները  թեմատիկ, տեղեկատվական ոչ մեծ ուղղանկյունաձև շրջանակներ են: Դրանք պարունակում են կարևոր տվյալներ, օրինակ՝ օրվա ԹՈՓ-երը, «Առարկաներ» բաժնի թարմացումները, կայքի նորությունները և այլն: Վիդջետներ կան նաև «ԻմԴպրոց» կայքի մյուս էջերում: Վիդջետի անվանմանը կից սլաքը նշանակում է, որ կարելի է անցնել կայքի համապատասխան բաժինը: Դրա համար անհրաժեշտ է սեղմել վիդջետի անվանման վրա:
 
Ուսուցչի գլխավոր էջում կան հետևյալ վիդջետները:
 
1. «Ստուգողական աշխատանքներ», որի վրա սեղմելով՝ անմիջապես կանցնեք այդ բաժինը (Պատկեր \(28\)):
 
Պատկեր \(28\). «ԻմԴպրոց» կայքի կամ Ձեր գլխավոր էջում «Ստուգողական աշխատանքներ» վիդջետը
 
Screenshot_39.png
 
 
2. «Այժմ լուծում են», որում անընդհատ փոփոխվող ռեժիմում երևում է, թե տվյալ պահին ո՞վքեր են կատարում առաջադրանքներ, ո՞ր թեմայից և ի՞նչքան միավոր են վաստակել (Պատկեր \(29\)):
 
Պատկեր \(29\). «ԻմԴպրոց» կայքի կամ Ձեր գլխավոր էջում «Այժմ լուծում են» վիդջետը
 
Screenshot_40.png
 
 
3. «Օրվա լավագույնը», որում երևում են տվյալ օրը առավելագույն միավորներ հավաքած օգտատերերի առաջին եռյակը (Պատկեր \(30\)):
 
Պատկեր \(30\). «ԻմԴպրոց» կայքի կամ Ձեր գլխավոր էջում «Օրվա լավագույնը» վիդջետը
 
Screenshot_41.png
 
 
4. «Նորություններ», որտեղ տեղադրված են «ԻմԴպրոց» կայքի վերջին իրադարձությունների մասին կարևոր նորություններ և լուրեր: (Պատկեր \(31\)):
 

Պատկեր \(31\). «ԻմԴպրոց» կայքի կամ Ձեր գլխավոր էջում «Նորություններ» վիդջետը

Screenshot_42.png 
5. «Նորույթներ «Առարկաներ» բաժնում», որը թույլ կտա իմանալ «Առարկաներ» բաժնի վերջին փոփոխություններն ու թարմացումները (Պատկեր \(32\)):
 
Պատկեր \(32\). «ԻմԴպրոց» կայքի կամ Ձեր գլխավոր էջում «Նորույթներ «Առարկաներ» բաժնում» վիդջետը

Screenshot_43.png
 
6. «Վիճակագրություն», որը ներկայացված է երեք մասով՝ «Առաջադրանքներ և թեստեր», «Ակտիվ դպրոցներ» և «Վաստակած միավորներ» (Պատկեր \(33\)):
Այս բաժնում տրված են հետևյալ տվյալները.
 
• կայքի առաջադրանքների և թեստերի ընդհանուր քանակը` (առանձին առաջադրանքների բազմաթիվ տարբերակների քանակը հաշվարկված չէ),
 
• կայքի ակտիվ դպրոցների թիվը,
 
• և կայքի բոլոր օգտատերերի կողմից հավաքած միավորների հանրագումարային թիվը:
 
Պատկեր \(33\). «ԻմԴպրոց» կայքի կամ Ձեր գլխավոր էջում «Նորույթներ «Առարկաներ»բաժնում» վիդջետը
 
Screenshot_44.png