Տեսություն

Կայքի մենյուի «Նորույթներ» հղման միջոցով Դուք անցում կկատարեք (Պատկեր \(48\), նշան \(⑤\))  «Նորույթներ «Առարկաներ» բաժնում» էջը, որում կտեսնեք «ԻմԴպրոց» կայքի «Առարկաներ» բաժնում տեղադրված նոր ուսումնական նյութերը` ըստ դասարանների, առարկաների, թեմաների, ինչպես նաև տեղադրման ամսաթվերը:
 
«Օգտատերերի կառավարում» հղման միջոցով Դուք անցում կկատարեք (Պատկեր \(48\), նշան \(⑥\) ) «Օգտատերերի կառավարում» էջը, որը նախատեսված է ուսուցիչների կամ «Ուսումնական հաստատության ադմինիստրատոր» կարգավիճակ ունեցող ուսուցիչների համար:
 
Այն հնարավորություն է տալիս.
 
✓ արագ գրանցել կամ հանել դպրոցի ցանկից գրանցված աշակերտներին,
 
✓ փոփոխել աշակերտների գրանցումը՝ տեղափոխելով մի դասարանի ցանկից մեկ այլ դասարանի ցանկ,
 
✓ փոփոխել աշակերտի տվյալները (էլեկտրոնային փոստը, գաղտնաբառը),
 
✓ բացահայտել կայքում գրացված Ձեր գործընկեր ուսուցիչներին,
 
✓ կառավարել դպրոցի «Իմ+» բաժանորդագրությունները:
 
 
«Օգտատերերի կառավարում» բաժնի վերաբերյալ մանրամասն ցուցումներին կարող եք ծանոթանալ Հավելված  \(4\)-ում կամ հետևյալ հղումով՝ http://www.imdproc.am/info/usucichnerin/ogtatereri-karavarum