Նոր տարին՝ նոր մրցույթներով

Սիրելի՜  երեխաներ,

Նոր տարին սկսում ենք մրցույթով, բայց այս անգամ մեր փոքրիկ ԻմԴպրոցականների՝ 3-րդ դասարանի աշակերտների համար։

Մեր ակտիվ օգտատերերը գիտեն՝ մեր մրցույթները հիմնականում եղել են բարձր դասարանների աշակերտների համար. այժմ ձեր հերթն է, փոքրիկներ ջան։

Մրցույթը կազմակերպում ենք Cityzen-ի հետ համատեղ այս առարկաներից՝

  • Մաթեմատիկա,

  • Մայրենի,

  • Ռուսաց լեզու։

Մրցույթը անց է կացվելու 2 փուլով։

Առաջին փուլն իրականացվելու է հեռահար՝ առցանց տարբերակով, որպեսզի յուրաքանչյուր երեխա, անկախ իր գտնվելու վայրից, հավասար հնարավորություն ունենա մասնակցելու մրցույթին։ Երկրորդ փուլն արդեն տեղի է ունենալու Երևանում՝ Cityzen մասնագիտությունների քաղաքում։

Առաջին փուլի օրերին կարող եք ծանոթանալ հետևյալ աղյուսակով՝

1

05.02.2019

Մաթեմատիկա 3

2

05.02.2019

Մայրենի 3

3

06.02.2019

Ռուսաց լեզու 3

 

Մրցույթից մի քանի օր առաջ մենք կհրապարակենք 1-ին փուլի անցկացման մանրամասները (ինչպես գրանցվել, որքան ժամանակ եք ունենալու և այլն)։

Երկրորդ փուլ կանցնեն յուրաքանչյուր առարկայից 3 ամենաբարձր միավորներ հավաքած ու ամենաարագը լուծած աշակերտները։ Իսկ հաջորդ փուլում՝ Cityzen-ում, փետրվարի 12-ին դուք կմասնակցեք տրամաբանական խնդիրների մրցույթին։ Այս փուլում առաջադրանքները միտված են լինելու ստուգելու ոչ թե ձեր գիտելիքները կոնկրետ առարկայից, այլ ձեր տրամաբանական ունակությունները։

Երեխաներ ջան, մասնակցելու համար պարզապես հարկավոր է հետևել այս պարզ քայլերին՝

  • Գրանցվել «ԻմԴպրոց» կայքում, եթե գրանցված չեք,

  • Լրացնել մասնակցության հայտը,

  • Սովորել 3-րդ դասարանում,

  • Մրցութային օրերին ունենալ ակտիվ  «ԻՄ+» բաժանորդագրություն։

2-րդ փուլի ավարտին 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած երեխաները կստանան անակնկալ արժեքավոր մրցանակներ։ Ավելին, Cityzen-ը հրավիրելու է բոլոր բալիկներին այցելել իր հետաքրքիր ու անակնկալներով լի մանկական քաղաքը, որտեղ երեխաները կփորձարկեն տարբեր մասնագիտություններ, կբացահայտեն իրենց տաղանդներն ու կվայելեն այդ ուրախ օրը։  

Մրցույթի մասնակից յուրաքանչյուր երեխա կստանա մասնակցության իր վկայականը։

 

Փոքրիկ խորհուրդներ հաղթելու համար՝

  1. Մայրենի 3-ին պատրաստվելու համար լուծիր մայրենիի 2-րդ դասարանի երկրորդ կիսամյակի և 4-րդ դասարանի առաջին կիսամյակի համար նախատեսված առաջադրանքները,

  2. Մրցույթի 2-րդ փուլին պատրաստվելու համար քեզ կարող են օժանդակել ԻմԴպրոցի «Դասամիջոց» բաժնի խնդիրները,

  3. Եվ որ ամենակարևորն է, դադարիր կարդալ այս երկար տեքստը։ Փոխարենը հիմա մուտք գործիր «ԻմԴպրոց» կայք, լուծիր քեզ համար ստեղծված առաջադրանքները և պատրաստ եղիր մրցույթին թե՛  ամուր ոգով, և թե՛ գիտելիքներով։


Բոլոր հարցերը կարող եք հղել այս էլհասցեին՝ info@imdproc.am կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝ +374 98 496919:


Չմոռանաս լրացնել այս հայտը։
Գրանցման վերջին օրը փետրվարի 4-ն է։
Բոլորին մաղթում ենք հաջողություն: 😊

 

Հրապարակված է