Երեխանե՜ր ջան, շնորհավորում ենք ձեր կողմից այդքան սիրված ու սպասված մրցույթների ավարտի կապակցությամբ:

Այս ընթացքում ինչպես դուք էիք շատ ակտիվ ու անհամբեր, այնպես էլ մենք ձեզ պես ոգևորված ու սպասումներով լի էինք:

ԻմԴպրոցը ձեզ շատ սիրում է և միշտ օգնելու է հարստացնել ու ամրապնդել ձեր գիտելիքները, ինչպես նաև պարբերաբար ստուգել այն նաև մրցույթների միջոցով։

Շտապենք ձեզ ուրախացնել՝ մենք նշել էինք չէ՞, որ յուրաքանչյուր առարկայից 2-րդ փուլ կանցնեն 3 մասնակից: Բայց քանի որ լավ արդյունքները շատ էին, մենք ցանկացանք ընդլայնել երկրորդ փուլի մասնակիցների ցանկը և ավելի մեծ թվով երեխաների թույլ տալ մրցել իրենց տրամաբանությամբ ու արագ կողմնորոշվելու ունակությամբ:

ԻմԴպրոցականները շա՜տ խելացի են, դրա համար 3-ի փոխարեն 2-րդ փուլ կանցնեն 5 աշակերտ:

Սիրելի փոքրիկ, եթե նույնիսկ այս անգամ դու չես անցել 2-րդ փուլ, հիշիր, որ սա քեզ համար հնարավորություն էր հասկանալու՝ ինչի վրա աշխատել ավելի շատ, ինչու ձեռք բերել նոր գիտելիքներ և ինչպես հմտացնել մրցելու ունակություններդ, չէ՞ որ դրանց շնորհիվ դու ավելի խելացի և փորձառու կդառնաս։ Անկախ արդյունքներից, դու ձեռք բերեցիր նոր հմտություններ, որոնք քեզ պետք կգան հաջորդ մրցույթներում ավելի լավ ներկայանալու համար:

Այժմ ծանոթացիր քո արդյունքներին՝ հետևելով այս քայլերին՝

  1. Մտիր «Ստուգողական աշխատանքներ» բաժին,

  2. Ընտրիր այն աշխատանքը, որին մասնակցել ես, և կտեսնես քո հավաքած միավորը. օրինակ՝ 

  3. Եթե քո արդյունքը լավագույններից է, ապա «ԻմԴպրոց»-ը կապ կհաստատի քեզ հետ, և դու կհայտնվես 2-րդ փուլում:

Ինչպես նախապես ասել էինք, մրցույթի 2-րդ փուլն անց է կացվելու Cityzen-ում՝ լավագույն արդյունք ցուցաբերած երեխաների միջև, ովքեր կմրցեն իրենց տրամաբանությամբ: Այսպիսով, միայն 2-րդ փուլի անցկացումից հետո մենք կազդարարենք հաղթող բալիկների անունները:

*Հիշեցնենք, որ 2-րդ փուլ անցնելու են ամենաբարձր միավորներ հավաքած և առաջադրանքներն ամենաարագը լուծած աշակերտները։

Ձեզ մաղթում ենք հաջողություն և նորանոր ձեռքբերումներ: 😉

Հրապարակված է