Տեսություն

Ծովային ուղիների նշանակությունը
Ներկայումս տրանսպորտային միջազգային բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվում է ծովային ուղիներով,  քանի որ ծովային տրանսպորտի դեպքում կատարվող ծախսերն ավելի քիչ են, քան տրանսպորտի այլ տեսակների դեպքում:
 
Ատլանտյան օվկիանոսի ափին է Նյու Յորքը
 
Նյու Յորք.jpg

Ատլանտյան օվկիանոսում է ձևավորվել ծովային ուղիների ամենախիտ ցանցը: Ծովային այս ուղիների միջոցով միմյանց հետ կապված են Ատլանտիկայի առափնյա պետությունների շուրջ 1700  նավահանգիստներ: Վերջին տարիներին ծովային նավահանգիստների բեռնաշրջանառության առաջատար դիրքերը Ատլանտյան օվկիանոսի նավահանգիստներից (Ռոտերդամ, Նոր Օռլեան, Հյուսթոն, Ռիո դը Ժանեյրո) փոխանցվել են Ասիական­խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նավահանգիստներին (Շանհայ, Սինգապուր, Նինբո):
 
Տեսարան Ռոտերդամ նավահանգստիցՏեսարան Նոր Օռլեան նավահանգստից
ռոտերդամ.jpg
Նոր Օռլեան.jpg
Տեսարաններ Շանհայ նավահանգստիցՏեսարաններ Սինգապուր նավահանգստից
Շանհայ.jpgՍինգապուր.jpg
       
Ուշադրություն
Երկար տարիներ բեռնաշրջանառության դրոշակակիր համարվող Ռոտերդամ նավահանգիստն իր դիրքերը զիջել է Սինգապուրին, իսկ այժմ` նաև Շանհային:
Նման փոփոխությունների պատճառն այն է, որ վերջերս Հնդկական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների նոր արդյունաբերական երկրներում մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է ավելի մեծ չափով, քան զարգացած երկրներում, ինչի հետևանքով տեղի է ունենում աշխարհի խոշորագույն նավահանգիստների յուրատեսակ «գաղթ» դեպի այս տարածաշրջան: Ժամանակակից առաջատար նավահանգիստների ցանկը ներկայացված է աղյուսակում: Աղյուսակի վերլուծությունից կարելի է նկատել, որ այնտեղ բավականին շատ են Չինաստանի տարածքում գտնվող խոշոր նավահանգիստները:
 
խոշոր նավահանգիստներ.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.worldshipping.org/about-the-industry/global-trade/top-50-world-container-ports
http://www.businessinsider.com/16-busiest-airports-in-the-world-2016-4
https://www.youtube.com/watch?v=DndEKVGpL3k
www.portshanghai.com.cn
www.singaporepsa.com
www.szport.net