Տեսություն

Բջիջը որպես կենդանի օրգանիզմների տարրական միավոր
Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։
células-de-la-hoja-debajo-del-microscopio-micrográfo-un-órgano-produciendo-el-dióxido-oxígeno-y-carbono-proceso-99427727.jpg
Նկար 1. Տերևի բջիջը` մանրադիտակով
 
\(17\)-րդ դարում անգլիացի բնագետ Ռոբերտ Հուկը իր կողմից ստեղծված պարզագույն մանրադիտակով ուսումնասիրեց գինու խցանի կտրվածքը և առաջին անգամ բացահայտեց ու նկարագրեց բջիջը: Այնուհետև հոլանդացի գիտնական Անտոնի վան Լևենհուկը անձրևաջրի կաթիլի մեջ բացահայտեց շարժվող բակտերիաներին:
 
maxresdefault.jpg
Նկար 2. Բակտերիա
 
Պարզվում է, որ կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
Օրինակ
Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:
Բջիջները լինում են բուսական և կենդանական:
 
Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
 
tmp873681822553210882.jpg
Նկար 3. Բջջի կառուցվածք
  
Բջջաթաղանթ՝
  • սահմանազատում է բջջին շրջակայից,
  • տալիս նրան որոշակի ձև,
  • պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
  • ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝
  • մածուցիկ անգույն զանգված է,
  • լցնում է բջջի ամբողջ խոռոչը,
  • իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,
  • նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝
  • պարունակում է բջջի ժառանգական նյութը,
  • նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:
  
Օրգանոիդներ՝
  • ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:
Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:
which-protein-is-best_grande.jpg
 
Նկար 4. Կենդանական և բուսական բջիջներ
 
Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:
 
Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:
 
Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:
 
Ուշադրություն
Կանաչ պլաստիդներում ընթացող գործընթացների արդյունքում բուսական բջիջը օդը հարստացնում է թթվածնով:
Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ:
 
Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը \((\)\(C)\), ջրածինը \((\)\(H)\), թթվածինը \((\)\(O)\), ազոտը \((\)\(N):\)
 
Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 95-97                   
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն, էջ 94-97
https://thumbs.dreamstime.com/b/leaf-cells-under-microscope-micrograph-organ-producing-oxygen-carbon-dioxide-process-microscopic-world-photosynthesis-99427667.jpg
https://wallpapercave.com/wp/wp1812290.jpg
http://cdn.thinglink.me/api/image/873681822553210882/1024/10/scaletowidth/0/0/1/1/false/true?wait=true
https://thumbs.dreamstime.com/z/animal-plant-cells-lllustration-white-background-43031758.jpg