Լույսի անդրադարձումը: Հայելիներ
Լույսի աղբյուրները տեսանելի են նրանց արձակած լույսի շնորհիվ։
Այն մարմինները, որոնք լույս չեն արձակում, սակայն տեսանելի են, քանի որ անդրադարձնում են լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսը՝ հանդիսանում են լույսի երկրորդային աղբյուրներ։
Լույսը լավ են անդրադարձնում հայելային, ողորկ մակերևույթները։
  
_44607774684dcc1412d43be0b58e86c6.jpg
 
Փորձը հաստատում է, որ հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով, որը կոչվում է անդրադարձման օրենք։
Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։
Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:
Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:
Լույսի անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը:
Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:
 
funhouse mirror.GIF
 
     
Անդրադարձման երևույթի վրա է հիմնված հարթ հայելում առարկայի պատկերի ստացումը: Երբ առարկան տեղադրում ենք հայելու առջև, մեզ թվում է, որ ճիշտ իր նման մեկ այլ առարկա գտնվում է հայելու հետևում: Դա առարկայի պատկերն է:
Առարկայի պատկերը հայելում կեղծ է:
Առարկայի պատկերը հայելում միշտ ուղիղ է, այսինքն՝ շրջված չէ:
Առարկայի պատկերը հայելուց ունի նույն հեռավորությունը, ինչ առարկան:
Առարկայի պատկերի չափերը հավասար են առարկայի չափերին:
 
otxod_ot_zerkala.gif
  
Ուշադրություն
Ի տարբերություն այլ մակերևույթների՝ հայելին գրեթե ամբողջովին անդրադարձնում է իր վրա ընկնող լույսը:

Հայելային որոշ հատկություններ ունի ջրի անշարժ մակերևույթը, որում նույնպես կարելի է տեսնել շրջապատի մարմինների ոչ շատ հստակ պատկերը:

peizazh.orig.jpg

Օրինակ
Լույսի անդրադարձման երևույթի վրա է հիմնված շրջադիտակ կոչվող սարքի աշխատանքը: Ոչ  մեծ խորությամբ լողացող սուզանավից, խրամատներից՝ շրջակա տարածությունը դիտելու համար օգտագործում են նկարում պատկերված շրջադիտակը:
Periskop.jpg 1-01.png 
  
Անդրադարձումը լինում է հայելային և ցրիվ:
Հայելային մակերևույթներից լույսն անդրադառնում է զուգահեռ փնջերով՝ հայելային:
Խորդուբորդ մակերևույթներից լույսն անդրադառնում է տարբեր ուղղություններով՝ ցրիվ։ 
  
Կինոթատրոններում լույսի ցրիվ անդրադարձում առաջացնելու համար օգտվում են խորդուբորդ մակերևույթով էկրաններից, որպեսզի այն տեսանելի լինի դահլիճի բոլոր մասերից և չփայլի ինչպես ձեր գրատախտակը:
Լույսի ցրիվ անդրադարձման շնորհիվ են ծառերը, շենքերը և այլ առարկաներ երևում բոլոր կողմերից:
 
Untitled.pngգդֆ.png
Աղբյուրները

1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ. Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.

2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն