Տեսություն

Մարմնի կշիռ
Երկրի ձգողությամբ է պայմանավորված մարմնի կշիռը, որը իր բնույթով առաձգականության ուժ է:
  
Բոլորը տեսել են, թե ինչպես են կշռում մարմինները: Զսպանակավոր կշեռքից օգտվելիս մարմինները կախում են զսպանակի կեռիկից և չափում, թե ինչ ուժով է մարմինն ազդում զսպանակի ծայրի վրա: Մեկ այլ դեպքում, մեր կշիռը որոշելիս` մենք կանգնում ենք կշեռքի վրա և որոշում այն ուժը, որով մենք ազդում ենք հենարանի վրա:
 
1_08b_520x_6582c4c0995793618d39db145491859e.jpg
Այն ուժը, որով Երկրի ձգողության հետևանքով մարմիններն ազդում են ուղղաձիգ կախոցի կամ հորիզոնական հենարանի վրա, կոչվում է մարմնի կշիռ և նշանակվում P տառով:
Ե՛վ ծանրության ուժը, և՛ կշիռը պայմանավորված են Երկրի ձգողությամբ, սակայն դրանք տարբեր ուժեր են: Ծանրության ուժն ազդում է մարմնի վրա, իսկ կշիռը` հենարանի կամ կախոցի վրա:
 
image003.png
Ուշադրություն
Երկրի նկատմամբ դադարի վիճակում հորիզոնական հարթության վրա գտնվող, ինչպես նաև անշարժ ուղղաձիգ կախոցից կախված մարմնի կշիռը և ծանրության ուժը մեծությամբ հավասար են:
Անկշռելիություն
Կշիռը և ծանրության ուժը տարբեր ուժեր են:
Օրինակ
Ծանրության ուժը կիրառված է մարմնին, իսկ կշիռը՝ հենարանին կամ կախոցին:
Այսինքն, եթե մարմինը չունի հենարան, ապա այն չունի նաև կշիռ: Իսկ ե՞րբ է լինում, որ մարմինը հենարան չի ունենում: Դա լինում է այն դեպքում, երբ մարմինն ընկնում է հենարանի կամ կախոցի հետ միասին:
 
image013.jpg
Ուշադրություն
Երբ զսպանակավոր կշեռքը ընկնում է բեռի հետ միասին, ապա նրա ցուցանակը ցույց է տալիս \(0\)՝ այսինքն կշռի կորուստ:
Երբ չկա հենարան կամ կախոց, ապա չկա կշիռ, այսինքն մարմինը հայտնվում է անկշռելիության վիճակում:  
Երկրի վրա հաճախ կարելի է հանդիպել անկշռելիությանը կամ կշռի մասնակի կորստին, սակայն երկրային պայմաններում այն շատ կարճ է տևում:
Օրինակ
Երբ ճոճանակը շարժվում է դեպի ներքև, մարզիկը տրամպլինից թռչում է ջրի մեջ, բատուտի վրա թռիչքներ է կատարում՝ մի քանի վայրկյան հայտնվում է անկշռելիության վիճակում: 
1918311bql6chm8pn.gif  EvilExaltedCollie-max-1mb.gif
Ուշադրություն
Յուրաքանչյուր թռիչք մի քանի վայրկյան անկշռելիություն է:   
Կշռի մասնակի կորուստ է նկատվում վերելակի իջնելու սկզբնական պահին: Եթե մարդը կանգնած լինի կշեռքի վրա, ապա երբ վերելակն իջնում է, նա կտեսնի, որ իր կշիռը փոքրացել է: Երբ վերելակը սկսում է բարձրանալ, ապա կշեռքին կանգնած մարդը կտեսնի, որ իր կշիռն ավելացել է:
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դ. դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013 թ.