Տեսություն

Ֆիզիկական և քիմիական երևույթներ
Մեր շուրջն անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ:
Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ
Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Ֆիզիկական երևույթները լինում են՝ 
  
Մեխանիկական (մարմինների շարժում),
 
jeep.gif
  
Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),
 
1-V-LCpU4QSiSVISlBbY00vA.gif
 
Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),
 
Lightnings_sequence_2_animation.gif
  
Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),
 
220px-Communication.gif
  
Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ),
 
howrelayswork_1268481842.gif
 
Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:
 
0008.gif
 
Առօրյա կյանքում հաճախ հանդիպում ենք այնպիսի երևույթների, որոնց ընթացքում որևէ նյութ փոխարկվում է մեկ այլ նյութի:
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
Քիմիական երևույթների օրինակներ են՝
 
Վառելանյութի այրվելը,
 
6-ogon-320.gif
 
Երկաթի ժանգոտելը և այլն:
 
tXq95ug.gif
 
Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:
Քիմիական ռեակցիաների հատկանիշները
Քիմիական ռեակցիային ուղեկցող երևույթնեերն են.
 
Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:
  
001.gif
 
Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը:
 
boiling-water.gif
  
Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Որոշ նյութերի փոխազդեցության դեպքում կարող է առաջանալ հոտ: Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում է յուրահատուկ տհաճ հոտ:
  
image02-3.png
 
Գազի անջատումը կամ կլանումը: Որոշ քիմիական ռեկացիաների ընթացքում անջատվում է գազ` պղպղջակների տեսքով:
 
1350728591901.gif
 
Ջերմության անջատումը կամ կլանումը: Թղթի կամ ցանկացած նյութի այրման ընթացքում ջերմություն է անջատվում:
  
Լույսի անջատումը: Այրման ընթացքում անջատվում է նաև լույս:
  
giphy.gif
 
Նստվածքի առաջացումը կամ անհետացումը:
  
blue_sand_covered_in_hydrophobic_coating-2521.gif
Քիմիական ռեակցիաների ընթանալու պայմաններ
Որպեսզի տեղի ունենան քիմիական ռեակցիաներ, անհրաժեշտ են որոշակի պայմաններ.
 
1. Փոխազդող նյութերի հպում: Այդ նպատակով պինդ նյութերը կարելի է մանրացնել:
 
2. Փոխազդող նյութերի ջերմաստիճանի փոփոխություն: Որոշ դեպքերում փոխազդող խառնուրդն անհրաժեշտ է անընդհատ տաքացնել: Իսկ այլ դեպքերում՝ ջերմությունն անհրաժեշտ է միայն ռեակցիան սկսելու համար:
 
3. Լույսի ազդեցություն: Արեգակի լույսի ազդեցությամբ կանաչում են տերևները, գունաթափվում են շորերը, ներկանյութերը:
 
4. Էլեկտրական հոսանքի առկայություն: Ջրի քայքայումը տեղի է ունենում միայն էլեկտրական հոսանք անցնելիս:
 
5. Ճնշումը: Գազային նյութերում քիմիական ռեակցիաների համար ճնշումը կարևոր պայման է:
Աղբյուրները
1.  Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.– Եր.: Աստղիկ գրատուն, 2013 թ.
2. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան, Գ Ալեքսանյան, Երևան -2013, Զանգակ  հրատարակչություն