Տեսություն

Պլատոնական մարմիններ
pl.gif
 
Դեռևս հին ժամանակներից մարդիկ երկրաչափական առանձին մարմիններին վերագրել են խորհրդանշական իմաստ և տվել մոգական նշանակություն:
Զարմանահրաշ են համարվել հատկապես հետևյալ հինգ բազմանիստերը:
 
pl2.jpg
 
Այս հինգ բազմանիստերն օժտված են որոշակի հատկություններով՝
 
ա) դրանցից յուրաքանչյուրը ուռուցիկ բազմանիստ է,
բ) յուրաքանչյուրի բոլոր նիստերը միմյանց հավասար կանոնավոր բազմանկյուններ են,
գ) յուրաքանչյուրի ամեն մի գագաթում միանում են հավասար թվով կողեր:
Այս երեք հատկություններով օժտված բազմանիստերը կոչվում են կանոնական բազմանիստեր:
Թվարկված հինգ կանոնական բազմանիստերը ժամանակին հանգամանորեն ուսումնասիրել է Հին Հունաստանի մեծ փիլիսոփա Պլատոնը (մ.թ.ա.\(427\) թ. ): Այդ պատճառով դրանց անվանում են պլատոնական մարմիններ:
 
pl4.jpg
 
Հետևյալ աղյուսակում բերված են պլատոնական մարմինների քանակական բնութագրերը:
 
pl3.png
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009