Տեսություն

\(a\) և \(b\) ուղիղները կոչվում են զուգահեռ, եթե նրանք չեն հատվում: Զուգահեռ ուղիղները նշանակում են այսպես՝  \(a || b\)
Զուգահեռ ուղիղների միջև հեռավորություն կոչվում է նրանց ընդհանուր ուղղահայացի երկարությունը: Այս նկարում դա \(AB\) հատվածն է:
Taisnes 1.jpg
Հեռավորությունը զուգահեռ ուղիղների միջև միշտ նույնն է: Ուղղահայացը կարելի է տանել ցանկացած կետից՝ որտեղից հարմար է:
Ոչ զուգահեռ  ուղիղների միջև հեռավորությունը չի սահմանվում:
 
Երկրաչափական պատկերներում ուղղահայացը սովորաբար տարվում է պատկերի գագաթից:

paralelograms - Copy - Copy.jpg
 
Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը զուգահեռ են: Հետևաբար, կարելի է սահմանել հեռավորությունը նրանց միջև:
Զուգահեռագծի գագաթից հանդիպակաց կողմին տարված ուղղահայացը կոչվում է զուգահեռագծի բարձրություն:
Զուգահեռագծի մի գագաթից կարելի է տանել երկու բարձրություն:
Վերևի նկարում զուգահեռագծի \(BK\) բարձրության երկարությանը հավասար է հեռավորությանը \(BC\) և \(AD\) զուգահեռ կողմերի միջև, իսկ \(BF\) բարձրության երկարությանը՝ հեռավորությունը \(AB\) և \(DC\) զուգահեռ կողմերի միջև:
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: