Տեսություն

Կանոնավոր պրիզմայի մակերևույթի մակերեսը
Trijst_pr.png
 
Կանոնավոր պրիզմայի բոլոր կողմնային նիստերը ուղղանկյուններ են:
 
Կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է այդ ուղղանկյունների մակերեսների գումարին:
 
1. Ուղիղ պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը հաշվում են Sկողմն=PհիմքH բանաձևով, որտեղ \(H\)-ը կողմնային կողն է, իսկ Pհիմք-ը՝ հիմքի պարագիծը:
Այսպիսով, ուղիղ պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է նրա հիմքի պարագծի և կողմնային կողի արտադրյալին:
2. Պրիզմայի լրիվ մակերևույթի մակերեսը հաշվում են Sլրիվ=2Sհիմք+Sկողմն բանաձևով:
Պրիզմայի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է նրա երկու հիմքերի և բոլոր կողմնային նիստերի մակերեսների գումարին:
Կանոնավոր բուրգի մակերևույթի մակերեսը
 
Reg_cetrst_piram.png
Կանոնավոր բուրգի բոլոր կողմնային նիստերը հավասարասրուն եռանկյուններ են:
 
Կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է այդ եռանկյունների մակերեսների գումարին:
 
1. Կանոնավոր բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը հաշվում են Sկողմն=Pհիմքh2 բանաձևով, որտեղ \(h\)-ը հարթագիծն է, իսկ  Pհիմք-ը՝ հիմքի պարագիծը: 
Այսպիսով, կանոնավոր բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է նրա հիմքի պարագծի և հարթագծի արտադրյալի կեսին:
2. Բուրգի լրիվ մակերևույթի մակերեսը հաշվում են Sլրիվ=Sհիմք+Sկողմն բանաձևով:
Բուրգի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է նրա հիմքի և բոլոր կողմնային նիստերի մակերեսների գումարին:
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, «Զանգակ», 2013