Տեսություն

Շրջանագծի երկարությունը
Յուրաքանչյուր շրջանագծի երկարության և նրա տրամագծի հարաբերությունը միևնույն թիվն է բոլոր շրջանագծերի համար:
Այդ թիվն ընդունված է նշանակել հունարեն π («պի») տառով: Այդ թվում ստորակետից հետո կան անվերջ թվով թվանշաններ, որոնց հերթականությունը չի կրկնվում: 
 
Հիշենք, որ այդպիսի թվերը կոչվում են իռացիոնալ թվեր:
 
Pi.jpg
 
Մեր ժամանակներում, հաշվողական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, հաջողվում է հաշվել բազմաթիվ թվանշաններ՝ ստորակետից հետո: Կախված պահանջվող ճշտությունից, π թիվը կլորացնում են մինչև ամբողջը՝ π3
 
Ամենահաճախը օգտագործվում է π թվի կլորացված արժեքը հարյուրավորների ճշտությամբ՝ π3,14:
 
Հետաքրքիր է, որ մարտի (\(3\)-րդ ամիսը) \(14\)-ին աշխարհում ոչ պաշտոնապես նշվում է π թվի օրը և անցկացվում են մաթեմատիկական մրցույթներ ու այլ հետաքրքիր իրադարձություններ:
 
Շրջանագծի երկարությունը ընդունված է նշանակել \(C\) տառով: Հիշենք, որ շրջանագծի տրամագիծը (շառավղի կրկնապատիկը) նշանակում են՝ \(D = 2R\)
 
Հետևաբար, շրջանագծի երկարությունը հաշվում են C=πD կամ C=2πR բանաձևերով:
 
Rl_garums.png
 
Քանի որ ամբողջ շրջանագծի երկարությունը հավասար է C=2πR, ապա  \(1°\) աստիճանի աղեղի երկարությունը կլինի՝ 2πR360°=πR180°
 
Հետևաբար, α աստիճանային չափով AB=l աղեղի երկարությունը կլինի՝ l=πR180°α
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, «Զանգակ» 2013