Տեսություն

1200px-Bmwvierzylinderturm.jpg
Գլան
Գիտենք, որ գլանը առաջանում է ուղղանկյան՝ իր կողմերից մեկի շուրջ պտտումից: 
 
Պտտելով ներքևի AA1O1O ուղղանկյունը իր կողմերից որևէ մեկի, օրինակ՝ OO1-ի շուրջ, ստանում ենք պատկերված գլանը:
 
Cilindrs_ax1.png
OO1 հատվածը կոչվում է գլանի բարձրություն, AA1-ը և BB1-ը՝ ծնորդներ
 
Պտտման ընթացքում առաջացած երկու շրջանները կոչվում են գլանի հիմքեր:
 
Գլանի բարձրությունով անցնող հարթության և գլանի ընդհանուր մասը կոչվում է գլանի առանցքային հատույթ: Գլանի առանցքային հատույթը ուղղանկյուն է:
  Վերևի նկարում դա AA1B1B ուղղանկյունն է:

Գլանի կողմնային մակերևույթի բացվածքը ևս ուղղանկյուն է:

Sanu_vsma1.png
 
Այդ ուղղանկյան կողմերից մեկը հիմքի շրջանագծի երկարությունն է, իսկ մյուսը՝ գլանի բարձրությունը: Ուրեմն, գլանի կողմնային մակերևույթի (կամ գլանային մակերևույթի) մակերեսը հավասար է՝

Sկողմն=2πRH
 
Եթե սրան գումարենք երկու հիմքերի մակերեսները, ապա կստանանք գլանի լրիվ մակերևույթի մակերեսը՝

S=Sկողմն+2Sհիմք=2πRH+2πR2
 
Եթե փակագծերից դուրս բերենք ընդհանուր արտադրիչները, կստանանք՝
 
S=2πRH+R
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, «Զանգակ» 2013