Տեսություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Այն ամենն, ինչ գոյություն ունի տիեզերքում ՝  անկախ մեր գիտակցությունից, կոչվում է մատերիա:
Ֆիզիկան որպես գիտություն ստեղծվել է վաղ ժամանակներում: Բնության երևույթները դիտարկել են դեռևս Հին Չինաստանում, Հին Հունաստանում, Հնդկաստանում: Ի սկզբանե ֆիզիկայով զբաղվել են փիլիսոփաները, աստվածաբանները, աստղագետները, ծովագնացները, բժիշկները: \(Մ.թ. ա. IV\)  դարում Արիստոտելը ներմուծեց «Ֆիզիկա» հասկացությունը (հունարեն ֆյուզիս` բնություն բառից):
 
images.jpg
 
Ռուսերենում «ֆիզիկա» բառը ներմուծվեց  \(XVIII\)  դարում՝  շնորհիվ Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի, ով ռուսական գիտության հիմնադիրն է: Նա փիլիսոփա էր, բանաստեղծ, ժամանակակից ռուսաց լեզվի հիմնադիր, լուսավորության  հայտնի գործիչ, որը կատարեց ֆիզիկայի դասագրքի  առաջին թարգմանությունը գերմաներենից: Հենց այդ ժամանակներից էլ Ռուսաստանում սկսեցին լրջորեն զբաղվել այդ գիտությամբ:
Lomonosov!.jpg
 
Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության  երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։    
Ֆիզիկայի գլխավոր խնդիրն է՝ ճանաչել բնության օրենքները, տարբեր նյութերի հատկությունները և օգտագործել դրանք  մարդկանց օգտին:
Նյութը մատերիայի տեսակ է, որից բաղկացած են բոլոր ֆիզիկական մարմինները:  Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին:
 
Չափել ֆիզիկական մեծությունը, նշանակում է այն համեմատել համասեռ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր:

 molnija!.jpg      lzt!.jpg
 
 volny!.jpg      sijanie!.png  
 
Հայտնաբերելով բնության երևույթները նկարագրող առավել ընդհանուր օրենքներ՝ մարդը դրանք օգտագործում է իր գործունեության ընթացքում: Մենք կենցաղում լայնորեն կիրառում ենք էլեկտրական սարքավորումներ՝ էլեկտրական սալիկներ, թեյնիկներ, արդուկներ, փոշեկուլներ, սառնարաններ: Այդ սարքերի ստեղծումը հնարավոր դարձավ էլեկտրական երևույթների և տարբեր նյութերի հատկությունների ուսումնասիրության շնորհիվ: Այսօր դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց ռադիոյի և հեռուստատեսության, համակարգիչների և բջջային հեռախոսների, որոնց հայտնագործումը ևս տեղի է ունեցել ֆիզիկայի շնորհիվ:
Այսպիսով, ֆիզիկան ուսումնասիրում է բնության երևույթները:
Մենք մշտապես առնչվում ենք շրջապատող աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հետ: Ֆիզիկայում դրանք անվանում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական գիտելիքների հիմքը  դիտումներն ու փորձերն են:
Ֆիզիկայի խնդիրն է՝ հայտնաբերել զանազան օրինաչափություններ, որոնք հնարավորություն են տալիս բացատրել և ընդհանրացնել տարբեր ֆիզիկական երևույթներ: 
Ֆիզիկական երևույթների յուրաքանչյուր տեսակ ուսումնասիրում է ֆիզիկայի առանձին բաժին (մեխանիկա, էլեկտրադինամիկա, օպտիկա, ջերմադինամիկա և այլն): Այդ բաժինները սերտորեն  կապված են և կազմում են «ֆիզիկա» գիտության հիմնաքարը, որը նկարագրում և բացատրում է բնության բազմազան երևույթների պատճառները՝ սկսած գալակտիկաների առաջացումից և վերջացրած այն ամենով, ինչը որ մենք տեսնում ենք մեր շրջապատում: 

 

Ֆիզիկական երևույթների շարքին են դասվում՝

 
1. Մեխանիկական երևույթները
 
car!.jpg
plane!.jpg
planets!.jpg
ավտոմեքենայի շարժումը
ինքնաթիռի թռիչքը
մոլորակների շարժումը
earth!.jpg
watches!.jpg
bal.gif
Երկրի պտույտը
ժամացույցի աշխատանքը
գնդիկի գլորվելը
 
2. Էլեկտրական երևույթներ
  
e3.png
e7.png
э1.png
կայծակ
էլեկտրական շղթան փակելիս լամպը միանում է
օդի իոնացում
str.png
e6.png
e5.png
էլեկտրաչափիչ սարքեր
արդուկի տաքացում
գնդաձև կայծակ
 
3. Մագնիսական երևույթներ
  
m1.png
k2.png
magnet_train.jpg
մագնիսների ազդեցությունը
Երկրագնդի ազդեցությունը կողմնացույցի սլաքի վրա 
  
մագնիսական բարձիկի վրայով շարժվող գնացքը
 
4. Լուսային (օպտիկական) երևույթներ
  
 F1.png 222222.png 3333.png
 կայծակի լույսը
 հյուսիսափայլ
 էլեկտրական լամպի լույսը
 c44.png 4444.png 555.png
 լուսային սյուն
ծիածան
 օճառի պղպջակի թաղանթի  ծիածանային գունավորումը
 
5. Ջերմային երևույթներ
   
 7777d.png 88888.png 9999.png
 Արեգակը՝ Երկիր մոլորակի ջերմության աղբյուրն է
հրաբխի ժայթքելը
ձյան հալչելը  
 1212121.png U666d.png 3232332d.png
 ներքին այրման շարժիչի աշխատանքը
 ջրի եռալը
ջեռուցման մարտկոցները
 
6. Ձայնային երևույթներ
  
 777878787d.png99999.pngz2.png
 խմբերգի կատարում
 ծովի մակընթացային ալիքների ձայն
 ջութակի լարերի տատանում
  151515png.png 7878787.png 997979797.png
 թռչունների երգ
 զանգերի ղողանջ
օդի տատանումը փողային գործիքներում  
Աղբյուրները
Պյորիշկին Ա. Վ.. Ֆիզիկա 7-րդ դաս.-14-րդ  հրատ., Մ. Դրոֆա,  2010