Տեսություն

Ատոմի միջուկի կառուցվածքը:
Ինչպես արդեն գիտեք, ատոմը կազմված է միջուկից և էլեկտրոնային թաղանթից: Ատոմն էլեկտրաչեզոք է, քանի որ էլեկտրոնների գումարային լիցքը համակշռում է միջուկի դրական լիցքը:
 
n119.gif
 
Ատոմի բնութագրական չափը 1010 մ է, իսկ միջուկինը՝ 1015 մ, այսինքն ատոմի միջուկի շառավիղը մոտ \(100 000\) անգամ փոքր է ատոմի շառավղից: Չնայած դրան, ատոմի զանգվածը գործնականում հավասար է միջուկի զանգվածին:
 
Ատոմի միջուկը ունի բարդ կառուցվածք. այն բաղկացած է առանձին մասնիկներից, որոնք կոչվում են նուկլոններ:
 
\(1913\)թ Ռեզերֆորդն առաջարկեց վարկած, համաձայն որի բոլոր քիմիական տարրերի միջուկներում պարունակվում են ջրածնի միջուկներ: Նրանց Ռեզերֆորդը անվանեց պրոտոն:
Պրոտոնը դրական լիցքավորված մասնիկ է, որի զանգվածը \(1836\) անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից, իսկ լիցքը հավասար է էլեկտրոնի լիցքի մոդուլին:
 qp=e=1,619Կլ
 
Տարբեր ատոմների միջուկները պարունակում են տարբեր թվով պրոտոններ: Ատոմի միջուկի զանգվածը հավասար չէ, այլ ավելի մեծ է այն կազմող պրոտոնների գումարային զանգվածից: Հետևաբար ատոմների միջուկներում բացի պրոտոններից կան նաև այլ մասնիկներ:
 
\(1932\)թ անգլիացի գիտնական Ջեյմս Չեդվիկը փորձով հայտնաբերեց մի նոր մասնիկ, որի զանգվածը \(1839\) անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից, այսինքն մոտավորապես հավասար է պրոտոնի զանգվածին, իսկ լիցք չունի: Այդ մասնիկին նա անվանեց նեյտրոն:
 
000194175W.jpg   shutterstock_539127412.jpg          
 
Նեյտրոնի հայտնագործումից հետո, Վիկտոր Համբարձումյանի, Դմիտրի Իվանենկոյի և Վեռներ Հայզենբերգի կողմից առաջարկվեց միջուկների կառուցվածքի պրոտոն-նեյտրոնային մոդելը, որը հետագայում հիմնավորվեց բազմաթիվ փորձերով:
 
d6b208d6139ce1afd894c3f44f566ff2.jpg      Иваненко_Дм.jpg      252px-Bundesarchiv_Bild183-R57262,_Werner_Heisenberg.jpg
 
 Համաձայն այդ մոդելի.
Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից: Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ տարրի կարգաթվի՝ \(Z\)-ի հետ: Կարգաթվի հետ է համընկնում նաև ատոմում էլեկտրոնների թիվը:
502871126.jpg
Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են \(N\) տառով:
 
Միջուկի պրոտոնների \(Z\) թվի և նեյտրոնների \(N\) թվի գումարն անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում \(A\) տառով: 
A=Z+N
Միջուկում նեյտրոնների թիվը հավասար է միջուկի զանգվածային թվի և պրոտոնների թվի տարբերությանը:
N=AZ
Այն քիմիական տարրերը, որոնք ունեն նույն կարգաթիվը, այսինքն նույն թվով պրոտոններ, սակայն տարբեր ատոմային զանգվածներ, կոչվում են իզոտոպներ:
Միևնույն քիմիական տարրի իզոտոպները միմյանցից տարբերվում են նեյտրոնների թվով:
 
Օրինակ՝ ջրածնի H11 իզոտոպներն են դեյտերիումը՝ H12 և տրիտիումը՝  H13 
 
original_339833939.jpg
 
Ջրածնի միջուկը կազմված է \(1\) պրոտոնից, դեյտերիումինը՝ \(1\) պրոտոնից և \(1\) նեյտրոնից:
 
Տրետիումի միջուկը կազմում են \(1\) պրոտոն և \(2\) նեյտրոնը:
 
Հայտնի նաև \(He\)-ի \(4\) իզոտոպներ՝ He23,He24,He25,He26
 
Ուշադրություն
Պրոտոնների թվով պայմանավորված է ատոմի քիմիական հատկությունները, իսկ նեյտրոնների թվով՝ տվյալ քիմիական տարրի ատոմային զանգվածը:
Աղբյուրները
Ֆիզիկա և աստղագիտություն 9; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ռ. Թոսունյան, Ս. Մաիլյան, Ս. Ներսիսյան; Երևան 2009թ
Ֆիզիկա 9; Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի,; Երևան 2015թ.