Տեսություն

Էլեկտրական դիմադրություն
Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով:  Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը  չափենք ամպերաչափի օգնությամբ:
 
Screenshot_1.png
 
Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  \(R\) տառով:
Դիմադրության միավորը կոչվում է օհմ (Օմ), ի պատիվ գերմանացի գիտնական Գ. Օհմի, այն առաջինն է ներմուծել այդ մեծությունը:
 
georg-simon-ohm-german-physicist-sheila-terry.jpg
\(1\)Օմ-ը այն հաղորդչի դիմադրությունն է, որում \(1\)Վ լարման դեպքում հոսանքի ուժը հավասար է \(1\)Ա-ի:
1Օմ=1Վ1Ա
 
Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև  հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա \(L\) երկարությանից, \(S\) լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա \(L\) երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ \(S\) լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն:
 
R.png
 
R=ρlS (1)
 
ρ-ն նյութի տեսակարար դիմադրություննէ:
Տեսակարար դիմադրությունը ցույց է տալիս, թե ինչ դիմադրությամբ է օժտված տվյալ նյութից պատրաստված միավոր երկարությամբ և միավոր լայնական հատույթի մակերեսով հաղորդիչը:
(1) բանաձևից հետևում է, որ
 
ρ=RSl 
 
Տեսակարար դիմադրության միավորն է \(1\)Օմ\(·\)մ: Սակայն գործնականում բարակ հաղորդիչների համար կիրառվում է \(1\)Օմ\(·\)մմ²/մ միավորը, որը հավասար է՝ 1Օմմմ2/մ=106Օմմ
Տվյալ նյութի տեսակարար դիմադրությունը կարելի է որոշել աղյուսակից, որտեղ բերված արժեքները համապատասխանում են \(20\)°\(C\) ջերմաստիճանին:
 
Screenshot_4.png
 
Ջերմաստիճանի փոփոխության դեպքում կփոխվի նաև նյութի տեսակարար դիմադրությունը: Աղյուսակից երևում է, որ ամենափոքր տեսակարար դիմադրություն ունեն հաղորդիչները՝ արծաթը, պղինձը, ոսկին: Իսկ մեկուսիչները՝ ճենապակին, էբոնիտը շատ մեծ տեսակարար դիմադրություն ունեն:
Աղբյուրները
Ֆիզիկա և աստղագիտություն 9, Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ռ. Թոսունյան, Ս. Մաիլյան, Ս. Ներսիսյան, Երևան 2009թ
Ֆիզիկա 9, Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի,, Երևան 2015թ