Տեսություն

Հաղորդիչների զուգահեռ միացում
Հաճախ մի քանի սպառիչ, օրինակ արդուկը, հեռախոսը, էլեկտրական լամպը, անհրաժեշտ է էլեկտրական շղթային միացնել կամ շղթայից անջատել իրարից անկախ: Այդ դեպքում սպառիչները չենք կարող միացնել հաջորդաբար, նրանք միացվում են զուգահեռ: 
Շղթայի տեղամասում հաղորդիչների այնպիսի միացումը, որի դեպքում հաղորդիչների մեկական ծայրերը միացվում են մի կետում, մյուս ծայրերը՝ մեկ այլ կետում կոչվում է զուգահեռ միացում, իսկ այդ կետերը կոչվում են հանգույցներ:  
Նկարում պատկերված է R1, R2 և R3 դիմադրություններ ունեցող երեք հաղորդիչների զուգահեռ միացումը:
  
Nk 9-9-2-15.jpg
  
Զուգահեռ միացման դեպքում շղթայում հոսանք ուժի՝ \(I\) լարման՝ \(U\) և դիմադրության՝ \(R\) ընդհանուր արժեքնորի և առանձին հաղորդիչներում դրանց արժեքների կապի օրինաչափությունները տարբերվում են հաջորդական միացման համար ստացված օրինաչափություններից:
  
Paralel2.gif
 
Փորձնական եղանակով, հավաքելով համապատասխան շղթա, ամպերաչափով և վոլտաչափով կատարելով անհրաժեշտ չափումներ կստանանք՝
1. Զուգահեռ միացման դեպքում հոսանքի ուժը շղթայի չճյուղավորված մասում հավասար է առանձին հաղորդիչներով անցնող հոսանքի ուժերի գումարին՝I=I1+I2+I3 (1)
Քանի որ հաղորդիչների ծայրերը միացված են միևնույն կետին, ապա.
2. Զուգահեռ միացման դեպքում լարումը հաղորդիչների ծայրերում միևնույնն է. U=U1=U2=U3 (2)
 Համաձայն Օհմի օրենքի, հաշվի առնելով նաև (1) և (2) հավասարումները կստանանք՝
 UR=UR1+UR2+UR3 այսինքն՝
 3. Զուգահեռ միացված հաղորդիչների լրիվ դիմադրության հակադարձ մեծությունը հավասար է առանձին հաղորդիչների դիմադրությունների հակադարձ մեծությունների գումարին, այսինքն՝ IR=IR1+IR2+IR3 (3)
Ստացված օրինաչափությունները ճիշտ են նաև ցանկացած թվով իրար զուգահեռ միացված հաղորդիչների համար: Մասնավորապես, եթե իրար զուգահեռ միացված են R1 դիմադրությամբ \(n\) միատեսակ հաղորդիչներ, ապա տեղամասի ընդհանուր դիմադրությունը հավասար կլինի \(R=\)R1n 
Զուգահեռ միացված ցանկացած երկու հաղորդիչների դեպքում տեղամասի ընդհանուր դիմադրությունը որոշվում է R=R1R2R1+R2 բանաձևով: 
Screenshot_8.png
 
Զուգահեռ միացված հաղորդիչների լարումների հավասարությունից՝ U1=U2, հետևում է, որ
I1R1=I2R2 կամ I1I2=R2R1:
Այսինքն զուգահեռ միացված հաղորդիչներում հոսանքի ուժերը հակադարձ համեմատական են այդ տեղամասերի դիմադրություններին:
Աղբյուրները
Ֆիզիկա և աստղագիտություն 9; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ռ. Թոսունյան, Ս. Մաիլյան, Ս. Ներսիսյան; Երևան 2009թ
Ֆիզիկա 9; Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի; Երևան 2015թ