Տեսություն

Մեր ծանոթությունը թվերին սկսվել է բնական թվերից:
Բնական կոչվում են այն թվերը, որոնք առաջանում են հաշվելիս կամ նման առարկաներ համարակալելիս:
Բնական թվերի բազմությունը նշանակում են  տառով:
Օրինակ

\(1, 2, 3, 4, 5, ...\)

Բնական թվերը, նրանց հակադիր թվերը և զրոն կազմում են ամբողջ թվերի բազմությունը:

Ամբողջ թվերի բազմությունը նշանակում են  տառով:

Օրինակ
\(0, 1, -1, 2, -2, 3, -3, 4, -4,...\)
Ամբողջ թվերը և դրական ու բացասական կոտորակային թվերը կազմում են ռացիոնալ թվերի բազմությունը:
Ռացիոնալ թվերի բազմությունը նշանակում են  տառով:

Պարզ է, որ՝

Յուրաքանչյուր ռացիոնալ թիվ կարելի է ներկայացնել pq տեսքով, որտեղ \(p\)-ն ամբողջ թիվ է, իսկ \(q\)-ն՝ բնական: 

Ձևակերպված պնդումը ընդունված է գրել հետևյալ կերպ՝

=pq;p,q:

Օգտագործելով բազմությունների նշանակման այս ձևը, կարող ենք նկարագրել հետևյալ բազմությունները:

Օրինակ

ա) Դրական ռացիոնալ թվերի + բազմությունը՝

+=mn;m,n:

բ) \(4\) մնացորդով \(9\)-ի բաժանվող բնական թվերի բազմությունը՝ 9n+4;n:

գ) Բնական թվի \(5\) աստիճան հանդիսացող թվերի բազմությունը՝ n5;n:

Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: