Տեսություն

Միանդամների բազմապատկումը և աստիճան բարձրացնելը
Միանդամների արտադրյալը այնպիսի միանդամ է, որի արտադրիչները տվյալ միանդամների բոլոր արտադրիչներն են:
Ուշադրություն
Միանդամների բազմապատկման ժամանակ պետք է հիշել, որ գործակիցները բազմապատկվում են, իսկ միևնույն փոփոխականների աստիճանացույցները՝ գումարվում:
Միանդամները բազմապատկելու համար պետք է՝
  • բազմապատկել միանդամների գործակիցները,
  • գումարել միևնույն հիմքերով աստիճանների ցուցիչները:
Օրինակ
ա) Հաշվենք միանդամների հետևյալ արտադրյալը՝ 3a2b2ab3:
 
1.  Որպեսզի արտահայտությունն ակնառու լինի, փոխենք արտադրիչների տեղերը`
 
3a2b2ab3=32a2ab1b3:
 
2. Բազմապատկենք միանդամների գործակիցները, և միևնույն հիմքով աստիճանների ցուցիչները գումարենք`
 
32a2ab1b3=6a3b4:
բ) Հաշվենք միանդամների հետևյալ արտադրյալը՝ 0,35xy415y2z2:
1. Հարմարության համար փոխենք արտադրիչների տեղերը` 0,35xy415y2z2=0,3515xy4y2z2:
2. Միանդամի 15 գործակիցը գրենք տասնորդական կոտորակի տեսքով՝ \(-0,2·\)0,3515xy4y2z2=0,350,2xy4y2z2:
3. Բազմապատկենք միանդամների գործակիցները, և գումարենք միևնույն հիմքով աստիճանների ցուցիչները՝
 
0,350,2xy4y2z2=0,350,2xy4+2z2==0,07xy6z2=0,07xy6z2:
Միանդամի աստիճան բարձրացումը
Ուշադրություն
Միանդամը աստիճան բարձրացնելիս պետք է՝
  • միանդամի գործակիցը բարձրացնել այդ աստիճան,
  • միանդամի փոփոխական արտադրիչների աստիճանացույցները բազմապատկել այն աստիճանի ցուցիչով, ինչ աստիճան որ բարձրացվում է միանդամը:
Օրինակ
Հաշվենք միանդամի խորանարդը՝ 2xy23:
 
1. Առանձնացնենք միանդամի արտադրիչները: Հիշենք, որ եթե աստիճանի ցուցիչը նշված չէ, ապա այն հավասար է \(1\)-ի՝
 
2xy23=23x13y23:
 
2. Յուրաքանչյուր արտադրիչ առանձին-առանձին խորանարդ բարձրացնենք: Հիշենք, որ փոփոխականների աստիճանացույցները բազմապատկվում են այն ցուցիչով, ինչ աստիճան որ բարձրացվում է միանդամը՝  
 
23x13y23=23x13y23=222x13y23:
 
3. Բացասական արտադրիչը \(3-\)րդ աստիճան բարձրացնելով, որպես գործակից ստանում ենք բացասական թիվ՝
 
222x13y23=8x3y6=8x3y6:
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 7-րդ դասարան, Անտարես, 2011: