Համակատար դերբայ
Համակատար դերբայը ցույց է տալիս ստորոգյալի կամ բայական այլ անդամի գործողությանը համընթաց կատարվող գործողություն:
Կազմվում է անորոշ դերբային ավելացնելով  իս վերջավորություն՝  երգել-երգելիս, խաղալ-խաղալիս:
Համակատար դերբայը չի հոլովվում, որոշիչ հոդ չի ստանում, հոգնակի թիվ չունի:
Նախադասության մեջ ցույց է տալիս ժամանակ՝
Օրինակ
Արահետով բարձրանալիս անընդհատ հետ էի նայում: