Տեսություն

ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

Փոխադարձ դերանունների հոլովումը ունի հետևյալ պատկերը՝
 
Սեռ.իրարմիմյանց մեկմեկումեկմեկի
Տր.իրար միմյանց մեկմեկումեկմեկի
Հայց.իրարմիմյանց մեկմեկու մեկմեկի
Բաց.իրարիցմիմյանցիցմեկմեկուց մեկմեկից
Գործ. իրարովմիմյանցովմեկմեկովմեկմեկով
 
Փոխադարձ դերանունները եզակի թիվ. ուղղական ու ներգոյական հոլովներ չունեն: Սրանց սեռական, տրական և հայցական հոլովները ձևով նույնն են:
 
Փոխադարձ դերանունները նախադասության մեջ լինում են միայն լրացում: Այսպես՝
  • բայի լրացում՝
    Օրինակ
    Իմ բոլոր իղձերը, աղբյուրների պես իրար հյուսվելով, ընթանում են մի հունով:
  • գոյականի լրացում՝
    Օրինակ
    Կատուները խաղում էին՝ խփելով իրար թաթերին: