Տեսություն

ԲԱՑԱՌԱԿԱՆ ՀՈԼՈՎ
Օրինակ
Տերևները թափվեցին ծառից:
 
Շնիկը վախեցավ տղայից:
Այս նախադասություններում ծառից, տղայից  բառերը ցույց են տալիս այն առարկան և անձը, որոնցից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը: Այդ բառերը դրված են բացառական հոլովով:
Բացառական հոլովը  ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ, ինչպես՝  հորից, այգուց, և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց հարցերին:
 
Բացառական հոլովով են դրվում բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ՝
  • այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը՝
    Օրինակ՝ Այս գիրքը ես վերցրել եմ իմ ընկերոջից:
  • տեղ՝
    Օրինակ՝  Դուրս եկանք անտառից:
  • ժամանակ՝
    Օրինակ՝  Երեք օրից վերադառնալու է:
  • պատճառ՝   Օրինակ՝  Թռչնակը դողում էր ցրտից:
Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
ԳՈՐԾԻԱԿԱՆ ՀՈԼՈՎ
Օրինակ
Ես հպարտանում եմ մեր հերոսներով:
 
Փայտը կացնով չկոտրվեց, դրա համար էլ սղոցով կտրեցին:
Այս նախադասություններում հերոսներով, կացնով, սղոցով բառերը ցույց են տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը: Այդ բառերը դրված են գործիական հոլովով:
Գործիական հոլովը  ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Գործիական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ, որոնք ցույց են տալիս՝
  • այն առարկան, որով կատարվում է գործողությունը՝ 
    Օրինակ՝  Հնում շուրջերկրյա ճամփորդությունները կատարվել են նավով:
  • տեղ՝
    Օրինակ՝  Դեպի գյուղ ճանապարհն անցնում է սարերով:
  • ժամանակ՝
    Օրինակ՝  Շտապում էինք, որպեսզի ցերեկով տեղ հասնենք:
  • ձև՝
    Օրինակ՝  Ուրախությամբ ընդունեցի նրա գալու
  • լուրը:
Գործիական հոլովով դրվում են նաև գոյականական անդամի որոշիչ լրացումներ՝ բրնձով փլավ, մորթիով վերարկու:
  
 Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:
 
Գործիական հոլովը կազմվում է ով վերջավորությամբ: Գործիականը ունի նաև բ վերջավորություն: Ով վերջավորությանը զուգահեռ գործիականը բ -ով են կազմում ություն և ում  ածանցներով վերջացող բառերը, ինչպես՝ կառուցում-կառուցումով-կառուցմամբ, լռություն-լռությունով-լռությամբ:
   
Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
 
ՆԵՐԳՈՅԱԿԱՆ ՀՈԼՈՎ
Օրինակ
Երեխաները խաղում են բակում:
 
 Տոնածառի խաղալիքները զգուշությամբ տեղավորեցին արկղերում:
Այս նախադասությունների մեջ բակում  և արկղերում  բառերը ցույց են տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը: Այդ բառերը դրված են ներգոյական հոլովով:
Ներգոյական հոլովը  ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովով դրվում են բայական անդամի երկու լրացումներ, որոնք ցույց են տալիս՝
  • տեղ՝
    Օրինակ՝  Նա ապրում է դիմացի շենքում:
  • ժամանակ՝
    Օրինակ՝  Ինքնաթիռը տեղ է հասնում
  • հիսուն րոպեում:
Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:
 
Հայերենի ոչ բոլոր բառերն ունեն ներգոյական հոլով: Ում  վերջավորությամբ ներգոյական չեն կազմում՝
  • շնչավորների անունները՝ աղվես,
  • ում , հիմնականում նաև՝ ություն  ածանցներով վերջացող բառերը՝ փորձարկում, բարություն, առողջություն: 
Բայց, օրինակ, հիմնարկություն և նման իմաստ արտահայտող այլ բառեր ներգոյական հոլով ունեն՝  հիմնարկությունում:
  
Ում  վերջավորությամբ ներգոյական չկազմող բառերը այդ հոլովի իմաստն արտահայտում են սեռական հոլովով ու մեջ  բառով:
 
Ուշադրություն
Դա ներգոյական հոլով չէ:
Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում: