Տեսություն

Գոյական անուն
goyakan verjnakan.png
 
Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:
Առարկա ասելով հասկանում ենք՝
 
1.իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,
  
2. կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,
  
3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,
  
4.անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝
  • անձնանուններ, oրինակ՝  Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի:
Գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ո՞վ հարցերին` ի՞նչ՝ պատուհան, ձի, ընկերություն, կարկուտ, ո՞վ - բժիշկ:
Այլ բառեր կարող են ցույց տալ՝
  • առարկա կամ առարկաների ամբողջություն՝ առանց դրանք անվանելու, oրինակ՝ բոլորը, ոչինչ, սա,
  •  գործողություն. այդ դեպքում կպատասխանեն ի՞նչ անել, ի՞նչ անող, ի՞նչ արած  հարցերին, oրինակ՝ գրել,երգող, նստած, 
  • առարկայի հատկանիշ. այդ դեպքում կպատասխանեն ինչպիսի՞  հարցին՝  կարմիր, 
  • առարկաների քանակ, այդ դեպքում կպատասխանեն  քանի՞, ո՞րերորդ հարցերին՝ յոթ, տասներորդ, 
  • գործողության հատկանիշ. այդ դեպքում կպատասխանեն ե՞րբ, ինչպե՞ս, որտե՞ղ և այլ հարցերի՝ առավոտյան, միանգամից, դանդաղ, ամենուրեք:
Վերը նշված տեսակների պատկանող բառերը գոյականներ չեն: 
 
Ուշադրություն
Ություն, ում ածանցով բառերը գոյականներ են:
Գոյականները լինում են հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ, կարող են լինել որոշյալ և անորոշ, եզակի և հոգնակի: Գոյականը կարող է հոլովվել: