Տեսություն

Ցանկացած երեխա, ով նույնիսկ գրել չգիտի, մատիտը ձեռքն առնելով՝ սկսում է նկարել։  Սա, կարելի է ասել՝ նրա ինքնարտահայտման առաջին փորձերից մեկն է։

Հավանաբար գիտեք, որ մուլտֆիլմեր ստեղծելիս ժամանակին բազմաթիվ նկարիչներ էին ներգրավվում,  որոնց ստեղծած հազարավոր նկարներով էլ, ի վերջո, մուլտֆիլմը ծնվում էր։ Համակարգիչներն իսկական հեղաշրջում կատարեցին այս բնագավառում. այժմ բազմաթիվ համակարգչային միջոցներ կան, որոնք մեծապես օգնում են մուլտֆիլմեր ստեղծել։

Համակարգչային ծրագրերը,  որոնք օգնում են բազմազան նկարներ ստեղծել,  անվանում են գրաֆիկական խմբագրիչներ։ Խմբագրիչներ են կոչվում այն պատճառով,   որ նկարելուց զատ թույլատրում են նաև ստեղծված նկարները փոփոխել,  մշակել,  կատարելագործել։
Մենք կուսումնասիրենք համակարգչային ամենապարզ, լայնորեն կիրառվող խմբագրիչներից մեկը,  որն անվանում են Paint:
 
Paint-ը կետային գրաֆիկական խմբագրիչ է։ Այսպիսի խմբագրիչները պատկերը ստեղծում են էկրանին լուսավորվող մանրագույն կետերի՝ փիքսելների  միջոցով։  էկրանին  եղած փիքսելներն անտեսանելի են,  քանի որ շատ փոքր են,  սակայն իրար մոտ լինելով՝ միասնական պատկեր են ստեղծում։ Քանի որ էկրանին առկա փիքսելները հորիզոնական տողերով ու ուղղաձիգ սյուներով կարծես ցանց են կազմում,  ուստի կետային գրաֆիկական խմբագրիչները նաև ցանցային են անվանում։
 
             
 
 
delf1.png
նկարի
բնական տեսքը
delf2.png
նկարի 
խոշորացված տեսքը
 
 
Paint –ը Windows  օպերացիոն համակարգի հիմնական բաղադրիչներից է։
 
 
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 6-րդ դասարան, Երևան 2011