Տեսություն

Պատահմամբ ջնջված և Զամբյուղում պահպանված օբյեկտներն անհրաժեշտության դեպքում կարելի է նորից վերականգնել, իսկ մնացածները` ջնջման ենթակաները, վերջնականապես ջնջել նաև \(Recycle\) \(Bin\)-ից։
  
Զամբյուղից որևէ օբյեկտ ջնջելու
համար անհրաժեշտ է.
  • բացել  Recycle  Bin  պատուհանը,
  • ընտրել ջնջման ենթակա օբյեկտը,
  • սեղմել ստեղնաշարի Delete ստեղնը։  
  
Զամբյուղի բոլոր օբյեկտները ջնջելու համար անհրաժեշտ է.
  • բացել Recycle  Bin  պատուհանը,
  • սեղմել պատուհանի Empty the Recycle Bin կոճակը։
restore.png 
     Recycle Bin պատուհան
  
  
Զամբյուղից օբյեկտը կարելի է ջնջել նաև՝ օբյեկտի վրա սեղմելով մկնիկի աջ սեղմակն ու բացված ենթատեքստային մենյուից ընտրելով Delete հրամանը:
 
recycle delete.png 
Ենթատեքստային մենյու
 
Ջնջված և Զամբյուղում պահպանված օբյեկտը համակարգչի հիշողության մեջ նույնքան տեղ է զբաղեցնում, որքան մինչ այն ջնջելը։
 
Ուշադրություն
 
Ստեղները
Նշանակությունը           
Ctrl+c
Օբյեկտի պատճենում փոխանակման բուֆերում
Ctrl+x
Օբյեկտը ջնջել՝ \(Recycle\) \(Bin\)-ում պահպանելով
Ctrl+v
Այլ ֆայլադարանում փոխանակման բուֆերի պարունակության պատճեի տեղադրում
Ctrl+n
Նոր փաստաթղթի ստեղծում
Ctrl+o
Ֆայլի բացում
Ctrl+p
Փաստաթղթի տպագրում
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012